19
Information about the website Հետեվեք մեզ Twitter-ում Գտեք մեզ Facebook-um
YerevanGuide.am  
Emedia

Ռայան Գիգզ

Ռայան Գիգզ
Համար`
11
Պայմանագիր մինչև`
06/2012
Հասակ`
180 սմ
Քաշ`
68 կգ
Խաղացած խաղեր`
867
Քաղաքացիությունը`
Ուելս
Ծննդյան թիվ`
29.11.1973
Գոլեր`
159
Ռայան Գիգզի ընտանիքը տեղափոխվեց Ուելսից Անգլիա երբ նա 7 տարեկան էր: Ֆուտբոլ խաղալը նա սկսել է «Դինս ՖԿ» ակումբում, որտեղ և ստացել է առաջին խաղային դասերը: Որոշ ժամանակ անց նրա մարզիչ Դենիս Սքոֆիլդը ուղարկեց Ռայանին «Մանչեստեր Սիթի», որտեղ նա խաղաց վարպետության դպրոցում մինչև 14 տարեկանը:

Գիգզի 14-ամյակի օրը Սեր Ալեքս Ֆերգյուսոնն անձամբ եկավ Ռայանի ծնողների տուն, որպեսզի նա ստորագրի այսպես կոչված «դպրոցական» պայմանագիրը` «Մանչեստեր Յունայթեդի» դպրոցական թիմ տեղափոխվելու համար: «Մանչեստեր Սիթիի» գլխավոր գործակալ Քեն Բարնզը հաստատեց, որ նրանք չեն պատրաստվում թղթեր ստորագրել Գիգզի հետ: Հետագայում «Սիթին» անիծեց այդ օրը, իսկ «Յունայթեդը» ձեռք բերեց հոյակապ ֆուտբոլիստի:

16 տարեկանում Ռայանը ձևակերպեց լիցենզիան և պրոֆեսիոնալ դարձավ 1990թ. նոյեմբերին` անմիջապես իր 17-ամյակից հետո: Նրա դեբյուտը «Մանչեստեր Յունայթեդում» կայացավ 1991թ. մարտի 2-ին` «Էվերտոնի» դեմ խաղում, երբ նա փոխարինեց Դենիս Իրվինին, իսկ առաջնության խաղերում մեկնարկային կազմում դեբյուտը տեղի ունեցավ  նույն մրցաշրջանի վերջում` մանչեստերյան դերբիյում, երբ նա խփեց միակ գոլը, որը հաղթական դարձավ: Շուտով Ռայանն ամրապնդվեց իր ձախ թևում: 1993թ. չեմպիոնական տիտղոսը նվաճելուց հետո Գիգզն օգնեց «Յունայթեիդին» դուբլ անել 1994 և 1996թթ. և հաղթել 1997 առաջնությունում: Նա հիանալի խաղաց Չեմպիոնների Լիգայում «Պորոտուի» և «Յուվենտուսի» դեմ 1997թ.: Ռայանն առաջին ֆուտբոլիստն է, ով երկու անգամ անընդմեջ ստացել է PFA մրցանակը` որպես «Տարվա լավագույն երիտասարդ խաղացող»: 

Բացի այդ Գիգզը ներկայացրել է Ուելսի հավաքականը բոլոր միջազգային մրցումներում, դառնալով այդ հավաքականի ամենաերիտասարդ ավագը:

Ռայանը համարվում է Անգլիայի ամենատաղանդավոր ֆուտբոլիստներից մեկը, նա օժտված է բարձր արագությամբ, հիանալի դրիբլինգով և ճանաչվել է որպես ազատ հարվածների մեծ վարպետ: Նա շատ հիշարժան ու «Յունայթեդի» համար կարևորագույն գոլերի հեղինակ է դարձել: Չնայած որ Գիգզը հարուստ, հաջողակ ու չափազանց տաղանդավոր մարդ է, նա հազվագյուտ է դառնում այլ թիմերի երկրպագուների հարձակումների օբյեկտ, քանի որ անգամ նրանք են ստիպված խոստովանել, որ Գիգզը` ֆուտբոլային հանճար է:

1999/2000 մրցաշրջանի առաջին կեսում Ռայանը վատ չէր խաղում, բայց երկրորդ կեսում ուղղակի հիասքանչ էր: Նա վերադարձավ իր լավագույն մարզավիճակին` տանջելով հակարակորդների պաշտպաններին իր փայլուն անցումներով ու բռնկվող արագությամբ:

2000/01 մրցաշրջանի հիմնական պահերից էր Գիգզի աննկարագրելի հարվածը 45 մետր տարածությունից «Չարլտոնի» հետ խաղում, որը դիպչեց դարպասաձողին, բայց Սուլշերը հասավ այդ գնդակին ու ավարտեց գրոհը գեղեցիկ գոլով: Հենց ձմեռային շրջանում Ռայանը ցուցադրում էր իր լավագույն խաղը, ահաբեկելով հակարակորդի պաշտպաններին ու օգնելով գործընկերներին գոլեր խփել: 

Սակայն փետրվարին ստացած հին վնասվածքը գլուխ բարձրացրեց և թույլ չտվեց Գիգզին ամբողջությամբ վերականգնվել մինչև «Բավարիայի» դեմ Չեմպիոնների Լիգայի քառռորդ եզրափակիչ հանդիպումը, բայց այնուամենայնիվ նա գեղեցիկ գոլի հեղինակ դարձավ երկրորդ խաղի ընթացքում: Ռայանը նաև ակումբի հետ միասին ստացավ Անգլիայի չեմպիոնի իր 7-րդ մեդալն ու «Յունայթեդի» հետ նոր պայմանագիր ստորագրեց, որը թողեց նրան «Օլդ Թրաֆֆորդում» մինչև 2006թ.:


2002/03 մրցաշրջանը Ռայան Գիգզի համար դարձավ ամենամեծ փորձությունը «Յունայթեդի» կազմում: Լավ մեկնարկից հետո նա հայտնվեց լուրջ խաղային ճգնաժամում, կորցրեց մարզավիճակն ու երկրպագուների մի մասը կասկածի ենթարկեց վալլիացի կիսապաշտպանի ապագան «Օլդ Թրաֆֆորդում»:  Ասեկոսներ սկսվեցին Միլանի «Ինտեր» տեղափոխվելու մասին, բայց նոր տարվա նախօրեին Գիգզը դանդաղ բայց համառորեն սկսեց հավաքել անհրաժեշտ մարզավիճակը: Սեր Ալեքս Ֆերգյուսոնն օգնում էր նրան, թեև շատ դեպքերում` իր համար սովորական ձախ թևի փոխարեն Գիգզը խաղում էր «ենթահարձակվողի» դիրքում: Երբ նա երկու գոլ խփեց «Դել Ալպի» մարզադաշտում «Յուվենտուսի» հետ խաղում ու «Ռեդսը» հաղթեց 3-0 հաշվով` ամեն ինչ եկավ իր տեղը: Նա նաև «փոխհատուցում» ստացավ Անգլիայի գավաթում պարտության դիմաց, երկրի առաջնությունում հավասարեցնելով հաշիվը «Արսենալի» դեմ խաղում: Այդ գոլի շնորհիվ հաշիվը դարձավ 2-2 և չեմպիոնական տիտղոսը վերադարձավ «Օլդ Թրաֆֆորդ»:

2003/04 մրցաշրջանում Գիգզը խուսափեց վնասվածքներից և բաց թողեց ընդամենը 5 հանդիպում, իր վրա վերցնելով ազատ հարվածների իրականացումը` ակումբից Բեկհեմի հեռանալուց հետո:

2004/05 մրցաշրջանում Ռայանը 44 հանդիպում է անցկացրել ու խփել 9 գնդակ: Սեր Ալեքսի կողմից կիրառվող նոր սխեման` 4-3-3/4-2-3-1 թույլ տվեց վալլիացուն ավելի ազատ գործել ու նա խաղում էր ինչպես հարձակման գծում, այդպես էլ ձախ թևում: 2005թ. մայիսին Գիգզը նոր պայմանգիր ստորագրեց` երկու տարի ժամկետով ու մնաց թիմում մինչև 2007թ.:

2006/07 մրցաշրջանում Գիգզը շարունակում էր մնալ «Յունայթեդի» առանծքային խաղացողը և նորից նվաճեց չեմպիոնի տիտղոսը: Նա խաղում էր իր համար ավանդական կիսապաշտպանության թևում, բայց առավել վառ իրեն դրսևորեց կենտրոնական հարձակվողի դերում` աջակցելով Ուեյն Ռունիի գործողություններին ու հատկապես վառ անցկացնելով Չեմպիոնների Լիգայում «Բենֆիկայի» ու «Ռոմայի» հետ խաղերը: Ռայանը հիանալի մրցաշրջան անցկացրեց, խփեց 6 գնդակ ու 9 գոլային փոխանցումներ կատարեց: 2007թ. մարտի 3-ին «Լիվերպուլի» հետ անցկացրած հանդիպումը 700-րդը դարձավ նրա համար «Յունայթեդի» կազմում ու Գիգզին մնաց անցկացնել 60 խաղից քիչ, որպեսզի նա գերազանցի Սեր Բոբբի Չարլտոնի ռեկորդը` «Կարմիր Սատանաների» կազմում անցկացրած խաղերի քանակով:

2007թ. մայիսին Գիգզը հայտարարեց Ուելսի հավաքականից հեռանալու մասին, որոշելով ճանապարհ տալ ազգային հավաքականի երիտասարդներին ու կենրոնանալ ակումբային կարիերայի վրա:

Հնարավոր է, որ տարիքն առնելով նա փոքր ինչ նվազեցրել է արագությունը, բայց Գիգզը շարունակում է մնալ հիանալի «բաշխող», գոլեր է խփում և ուսերի հետևում ունի ակումբում հանդես գալու ավելի քան 15 տարվա փորձ:

2007թ. հոկտեմբերին նա երկարացրեց պայմանագիրը մինչև 2009 հունիսը:

2007/08 մրցաշրջանում Գիգզը նվաճեց Անգլիայի չեմպիոնի 10-րդ տիտղոսն ու երկրորդ անգամ դարձավ Չեմպիոնների Լիգայի հաղթող, ինչը դարձրեց նրան անգլիական ֆուտբոլի պատմության ամենատիտղոսավոր խաղացողը: Մրցաշրջանի ընթացքում նրան հնարավորություն տրվեց գերազանցելու Սեր Բոբբի Չարլտոնի ռեկորդը` անցկացրած հանդիպումների քանակով: Բայց այդ հնարավորությունն իրականացնելու համար հարկավոր էր, որ «Յունայթեդը» դուրս գա Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ, իսկ Գիգզը մասնակցի թիմի բոլոր հանդիպումներում: Բարեբախտաբար այդ երկու սցենարներն իրականություն դարձան և նա իր ներդրումն ունեցավ ինչպես առաջնությունում, այդպես էլ Չեմպիոնների Լիգայում «մանկունիանցիների» հաղթանակի մեջ:

Հենց փոխարինման դուրս եկած Գիգզի գոլը` վերջին տուրում «Ուիգանի» դեմ խաղում թույլ տվեց «Յունայթեդին» հաղթել 2-0 հաշվով ու պահպանել չեմպիոնական տիտղոսը: Իսկ 10 օր անց «Չելսիի» դեմ Չեմպիոնների Լիգայի եզրափակիչի 87-րդ րոպեին նա դուրս եկավ Մասկվայի «Լուժնիկի» մարզադաշտ, դրանով իսկ գերազանցելով Սեր Բոբբիի ռեկորդը, խփեց իր գոլը հետխաղային տասնմեկ մետրանոցների շարքում և Ռիո Ֆերդինանդի հետ միաիսն գլխիվեր հանեց չեմպիոնական գավաթը:

2008/09 մրցաշրջանում Սեր Ալեքս Ֆերգյուսոնը սկսեց օգտագործել Գիգզին որպես կենտրոնական պաշտպան: Ռայանը բավականին շուտ համակերպվեց իր համար նոր դերին, չնայած որ կարիերայի մեծ մասն անցկացրել էր կիսապաշտպանությունում:

2009թ. փետրվարի 8-ին Գիգզը դարձավ միակ խաղացողը, որը գոլ է խփել յուրաքանչյուր մրցաշրջանում` սկսած 1992թ. Պրեմիեր Լիգան հիմնելու օրվանից:

2009թ. ապրիլի 29-ին Չեմպիոնների Լիգայում «Արսենալի» դեմ առաջին կիսաեզրափակիչ խաղը 800-րդը դարձավ Գիգզի համար «Մանչեստեր Յւոնայթեդի» կազմում, իսկ երկու շաբաթ անց 2009թ. մայիսի 16-ին «զինագործների» հետ ոչ-ոքի խաղալով Գիգզն իրականացրեց իր երազանքը և 11-րդ անգամ դարձավ Անգլիայի չեմպիոն, չե որ հենց 11 համարը մարզաշապիկի վրա նա լեգենդար դարձրեց «Օլդ Թրաֆֆորդում»:

2009թ. նոյեմբերի 28-ին Ռայանը հոյակապ նվեր արեց իր ձննդյան օրվա արթիվ, քանի որ «Պորտսմուտի» դարպասը խփած հիանալի գոլը տուգանային հարվածից հետո դարձավ իր 100-րդ գոլը Պրեմիեր Լիգայում: Այս ցուցանիշին անգլիական ֆուտբոլի էլիտայում հասել են ընդամենը 17 մարդ:

Իր 36-ամյակի հաջորդ օրը Գիգզին առաջարկվեց ևս մեկ տարով երկարացնել պայմանագիրը «Մանչեստեր Յունայթեդի» հետ ու նա արեց դա և մյուս մրցաշրջանում այդ «առանց տարիքի» մարդը կտոնի ամենաբարձր ֆուտբոլային մակարդակով իր խաղի 20-ամյակը:

*Տվյալ վիճակագրությունը նորացվում է յուրաքանչյուր մրցաշրջանի վերջում
 
 
 
 
 
ՆԱԽՈՐԴ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ`
Ընկերական Խաղ
15.05.2012  |  Վինդսոր Պարկ  |  Տեսանյութ
Իռ, Լիգա
Իռ, Լիգա
1
4
Ման.Յունայթեդ
Ման.Յունայթեդ
ՄՐՑԱՇԱՐԱՅԻՆ ԱՂՅՈՒՍԱԿ`
Թիմ Խ Խ/Բ Մ
1
Մանչեսթեր Սիթի
38 +64 89
2
Մանչեսթեր Յունայթեդ
38 +56 89
3
Արսենալ
38 +25 70
4
Տոտտենհեմ
38 +25 69
5
Նյուքասլ
38 +5 65
6
Չելսի
38 +19 64
Ամբողջ աղյուսակը
Թիմ Խ Հ Ո Պ ԽԳ ԲԳ Խ/Բ Մ
1
Մանչեսթեր Սիթի
38 28 5 5 93 29 +64 89
2
Մանչեսթեր Յունայթեդ
38 28 5 5 89 33 +56 89
3
Արսենալ
38 21 7 10 74 49 +25 70
4
Տոտտենհեմ
38 20 9 9 66 41 +25 69
5
Նյուքասլ
38 19 8 11 56 51 +5 65
6
Չելսի
38 18 10 10 65 46 +19 64
7
Էվերտոն
38 15 11 12 50 40 +10 56
8
Լիվերպուլ
38 14 10 14 47 40 +7 52
9
Ֆուլհեմ
38 14 10 14 48 51 -3 52
10
Վեսթ Բրոմվիչ
38 13 8 17 45 52 -7 47
11
Սուոնսի
38 12 11 15 44 51 -7 47
12
Նորվիչ
38 12 11 15 52 66 -14 47
13
Սանդեռլենդ
38 11 12 15 45 46 -1 45
14
Ստոկ Սիթի
38 11 12 15 36 53 -17 45
15
Ուիգան
38 11 10 17 42 62 -20 43
16
Աստոն Վիլլա
38 7 17 14 37 53 -16 38
17
ՔՓՌ
38 10 7 21 43 66 -23 37
18
Բոլթոն
38 10 6 22 46 77 -31 36
19
Բլեքբեռն
38 8 7 23 48 78 -30 31
20
Վուլվերհեմփթոն
38 5 10 23 40 82 -42 25
FACEBOOK`