20. ՌՈԲԻՆ ՎԱՆ ՊԵՐՍԻ
Համար`
20 Պայմանագիր մինչև` 06/2016 Հասակ` 186 սմ Քաշ` 78 կգ Խաղացած խաղեր` 1 Քաղաքացիությունը` Հոլանդիա Ծննդյան թիվ` 06.08.1983 Գոլեր` 0 Հաջորդ տարում նա ստորագրում է պրոֆեսիոնալ պայմանագիր 3.5 տարով: «Ֆեյենորդը» այն ժամանակ մարզում էր Բերտ Վան Մարվեյկը և նրա հետ կոնֆլիկտ ունենալու պատճառով նա հանդես է գալիս ռեզեռվի կազմում:Այդ ժամանակից նրան հետվում էին «Արսենալի» սկաուտները: Եվ մրցաշրջանի ավարտին նա տեղափոխվում է «Արսենալ» 2.75 մլն ֆունտով: 2004թ. մայիսի 17-ին նա Վենգերի թիմի հետ ստորագրում է 4-ամյա պայմանագիր: 2004թ. օգոստոսի 8-ին նա անցկացնում է իր առաջին հանդիպումը «Արսենալի» կազմում սուպերգավաթի խաղում,որում «Արսենալ» հաղթեց «Մանչեսթեր Յունայթեդին» 3-1: 2005-2006 մրցաշրջանում Ռոբինը դարձավ նոյեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստ: 2006-2007 մրցաշրջանում նա ստացավ ծնկի ծանր վնասվածք,սակայն դա նրան չխանգարեց դառնալ այդ մրցաշրջանի իր թիմի կազմում լավագույն ռմբարկուն: Նրա թույ կողմը միշտ եղել է աջ ոտքը,բայց նա աշխատեց դրա վրա և 2008-2009 մրցաշրջանում նա գնդակներ էր խփում երկու ոտքով,հենց այդ մրցաշրջանում նա դարձավ «Արսենալի» լավագույն ռմբարկու խփելով 20 գնդակ և 13 գոլային փոխանցում կատարելով: 2009թ. նա երկարաձգում է պայմանագիրը «Արսենալի» հետ և Ադեբայորի հեռանալուց հետո դառնում «Արսենալի» առաջատարը: Սակայն 2009թ. նոյեմբերի 14-ին նա ստանում է ծանրագույն վնասվածք և շարք է վերադառնում ապրիլին: 2010-2011 մրցաշրջանում նա նորից ստացավ վնասվածք մրցաշրջանի սկզբում և վերադառնում է խաղադաշտ նոյեմբերին:Սակայն այդ տարի նա ցուցադրում է այն խաղը,որը նրանից ակնկալում էին երկրպագուները,նա բոլոր մրցաշարերում հեղինակեց 22 գնդակ: 2011-2012 մրցաշրջանը թերևս լավագույնն էր «Արսենալի» կազմում: Ֆաբրեգասի հեռանալուց հետո նա ստանում է ավագի թևկապը: Նա լավագույն ռմբարկուի պայքարում շրջանցում է Ուեյն Ռունիին և Սերխիո Ագուերոյին,հեղինակելով 30 գնդակ նա շրջանցեց իր հայրենակից Ռուդ Վան Նիստեռլոյին: 2012թ. հուլիսի 4-ին նա հայտարարում է,որ չի ցանկանում երկարաձգել պայմանագիրը «Արսենալի» հետ: 2012թ. օգոստոսի 15-ին նա տեղափոխվեց «Մանչեսթեր Յունայթեդ» 24 մլն ֆունտով: Օգոստոսի 17-ին նա պաշտոնապես ներկայացվում է,որպես «Յունայթեդի» ֆուտբոլիստ ստանալով 20 համարի մարզաշապիկը: |
ՀԱՋՈՐԴ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ`
00.00.0000 | | 00:00 (Երև.ժամ)
ՆԱԽՈՐԴ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ` ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ` ՄՐՑԱՇԱՐԱՅԻՆ ԱՂՅՈՒՍԱԿ` FACEBOOK` |