20
Հետևեք մեզ նաև սոցցանցերում՝
Գտեք մեզ Facebook-um Հետեվեք մեզ Twitter-ում Հետեվեք մեզ Odnoklassniku.ru-ում Հետեվեք մեզ vk.com-ում Հետեվեք մեզ YouTube-ում
Սեր Ալեքսի հաջողության գաղտնիքը. դասախոսություն Հարվարդում Սքոուլզ. Ես քչախոս և ամաչկոտ մարդ եմ
  Նևիլ. Ուեյնը հարազատների օգնության կարիքն ունի

Նորություններ Հայաստան

5. ՌԻՈ ՖԵՐԴԻՆԱՆԴ

5. ՌԻՈ ՖԵՐԴԻՆԱՆԴ
Համար`
5
Պայմանագիր մինչև`
06/2013
Հասակ`
192 սմ
Քաշ`
88 կգ
Խաղացած խաղեր`
398
Քաղաքացիությունը`
Անգլիա
Ծննդյան թիվ`
07.11.1978
Գոլեր`
7
Աշխարհի ամենալավ պաշտպաններից մեկը ծնվել է Լոնդոնում: Մանուկ հասակում նա շատ պարկեշտ երեխա էր: Դպրոցական առարկաներից նրան շատ էր դուր գալիս դերասանական վարպետությունը, իսկ պարապունքներից ազատ ժամանակը նա անցկացնում էր զբաղվելով թեթև ատլետիկայով, թեննիսով և, իհարկե, ֆուտբոլով: Բացի դպրոցական թիմում խաղալուց Ռիոն դաշտ էր դուրս գալիս տեղական «Բլումֆիլդս» ակումբի կազմում: 

Դրանից հետո նա հասցրել է խաղալ «Էլհամ» թիմում, որտեղ նրան նկատեցին «Վեստհեմի» գործակալները: Պետք է նշել, որ երիտասարդ հարձակվողը հետաքրքրում էր նաև «Միդլսբորոյին», «Նորվիչ Թաունին», «Չարլտոնին» ու «Չելսիին», ինչպես նաև մի շարք այլ ակումբներին: «Վեստհեմի» հետ կնքած պայմանագիրը չի կարելի պրոֆեսիոնալ համարել, քանի որ այդ ժամանակ Ռիոն ընդամենը 14 տարեկան էր, բայց դա չխանգարեց նրան շաբաթական 30 ֆունտ վաստակել:

Հենց այդ ժամանակ էլ նա որակափոխվեց որպես պաշտպան: Ֆերդինանդի գործողությունները դաշտում օգնեցին «Վեստհեմի» երիտասարդական թիմին հաղթել Հարավ-Արևելյան Լիգան` մրցաշրջանում միավորների ռեկորդային քանակով: Նման հաջողությունները չէին կարող աննկատ մնալ և 17 տարեկանում Ռիոն ստորագրեց իր առաջին պայմանագիրն ու 1996թ. մայիսի 5-ին փոխարինման դուրս եկավ «Շեֆֆիլդ Ուենսդեյի» դեմ խաղում:

1997թ. հունվարի 25-ին Ռիո Ֆերդինանդն առաջին անգամ դաշտ դուրս եկավ «Վեստհեմի» մեկնարկային կազմում: Դա տեղի ունեցավ «Ռեդսկհեմի» դեմ տնային խաղում, որում «Վեստհեմը» պարտվեց 0-1 հաշվով և դուրս մնաց Անգլիայի Գավաթի համար պայքարից: Իր առաջին հանդիպումը Պրեմիեր Լիգայում Ռիոն նույնպես պարտվեց, բայց արդեն «Բլեկբերնին»` 1-2 հաշվով: Ընդհանուր առմամբ Ռիոն «Վեստհեմի» կազմում անցկացրեց 152 հանդիպում, խփեց երկու գոլ և չնվաճեց ոչ մի ավար: Վերջին խաղն ակումբում նա անցկացրեց «Լիդս Յունայթեդի» դեմ, իմանալով, որ շուտով տեղափոխվելու է այդ ակումբ: «Վեստհեմը» չդիմացավ 18 միլիոն ֆունտի առաջարկին ու 2000թ. նոյեմբերի 26-ին Ռիո Ֆերդինանդը դարձավ «Լիդսի» ֆուտբոլիստ:

Ակումբի մարզիչ Դևիդ Օլիրին շատ էր ուրախացել նման ձեռքբերմանը, բայց Ռիոն չափազանց շտապեց արդարացնել նրա սպասումները: «Լիդսի» կազմում իր առաջին խաղում նա ոչ թե վատ խաղաց, այլ ուղղակի տապալեց այն: «Լիդսի» դարպասը խփած երեք գոլերի պատճառը հենց Ֆերդինանդի գործողություններն էին: Բայց մարզիչը շարունակում էր վստահել նրան ու շուտով Ռիոյի նախկին անվստահությունից անգամ հետք չմնաց: Նա դարձավ «Լիդսի» պաշտպանողական գծի հենարանը: Այդպես անցավ մեկուկես տարի ու եկավ ժամանակն իրեն դրսևորելու ազգային հավաքականում:

Գլխավոր թիմում Ֆերդինանդի դեբյուտը կայացավ 1997թ. նոյեմբերի 17-ին «Ուեմբլի» մարզադաշտում` Կամերունի դեմ խաղում: Բայց ամենալավ խաղը նա ցույց տվեց 2002 Աշխարհի առաջնությանը: Բացի պաշտպանությունում հիանալի խաղից Ռիոն նաև գոլ խփեց դանիացիների դարպասը: Պետք է հիշենք նաև, որ Անգլիայի հավաքականի ողջ պաշտպանության ու մասնավորապես Ռիոյի գործողությունները օգնեցին նրանց պահել հաղթական հաշիվն Արգենտինայի դեմ խաղում: Այդ առաջնությունից հետո պարզ դարձավ, որ «Լիդսը» չի կարողանա պահել նման խաղացողին: Մենեջերներին մնում էր սպասել, թե ով ամենամեծ գինը կառաջարկի: 

Եվ այստեղ բեմ դուրս եկավ Սեր Ալեքս Ֆերգյուսոնը: Պրոբլեմները պաշտպանությունում խանգարեցին իր ակումբին որևէ ավար նվաճել 2002/03 մրցաշրջանում և պարզ էր, որ ամռանը թիմը պետք է բարձրակարգ պաշտպան ձեռքբերի: Բացի Ֆերդինանդից դիտարկվում էին նաև Ալեսսանդրո Նեստայի ու Լիլիամ Տյուրամի թեկնածությունները, բայց առաջինը չափազանց թանկ էր, իսկ երկրորդը հրաժարվեց լքել Իտաիան: Արդյունքում «Լիդսին» 30 միլիոն ֆունտ առաջարկվեց և Ռիո Ֆերդինանդը դարձավ «Մանչեստեր Յւոնայթեդի» խաղացող:

Նրա առաջին մրցաշրջանը «Յունայթեդում» լավն էր, բայց ոչ կարկառուն: Նա վնասվածք ստացավ «Բոկա Հունիորսի» հետ նախամրցաշրջանային ընկերական խաղում և նրա դեբյուտը հետաձգվեց մինչև հունգարական «Զալաեգերս» ակումբի հետ հանդիպումը` Չեմպիոնների Լիգայի որակավորման փուլում, որը մանկունիանցիները հաղթեցին «Օլդ Թրաֆֆորդում» 5-0 հաշվով: Մի քանի օր անց կայացավ Ֆերդինանդի դեբյուտը «ՄՅու»-ի կազմում նաև Անգլիայի առաջնությունում` «Սանդերլենդի» դեմ խաղում, որն ավարտվեց ոչ-ոքի: Իր առաջին մրցաշրջանում Ռիոն «ռեդսի» կազմում անցկացրել է 46 խաղ:
Նրան անընդհատ ճնշում էր մեծ տրանսֆերային արժեքը և խնդրի մի մասը նրանում էր, որ նա պաշտպանության կենտրոնում չուներ մշտական գործընկեր: Բայց անգամ չնայած դրան «Յունայթեդն» ուներ պշատպանության լավագույն ցուցանիշները, ինչը խոսում էր այն մասին, որ ինչ-ինչ բաներ Ռիոն շատ ճիշտ էր անում:

2003/04 մրցաշրջանը Ռիոյի համար լավ սկսվեց և նա իր խաղով արդարացնում էր տրանսֆերային գումարը: Նա հոյակապ համագործակցում էր պաշտպանության կենտրոնում Միքայել Սիլվեստրի հետ ու «Յունայթեդի» պաշտպանությույնն անխոցելի դարձավ, ինչը թույլ տվեց ակումբին Սուրբ Ծնունդի նախօրեին գլխավորել աղյուսակը: Սակայն այդ ամենն ավարտվեց սեպտեմբերին, երբ Ռիոյի գլխին «սկսեց ամպրոպ հավաքվել»: 

Սեպտեմբերի 23-ին նա բաց թողեց դոպինգ-թեստը և անկախ հանձնաժողովը դատապարտեց նրան 8-ամսյա որակազրկման, որն ուժի մեջ մտավ 2004թ. հունվարի 20-ին: Դա նշանակում էր, որ Ռիոն բաց է թողնելու Եվրո-2004-ը և մրցաշրջանի մնացած մասը: Նրա բացակայությամբ «Յունայթեդի» պաշտպանությունը կորցրեց իր կայունությունն ու հունվարից մինչև մարտ ամիսն ընկած ժամանակահատվածում 11 խաղերում նրանց հաջողվեց միայն մեկ խաղում անառիկ պահել դարպասը:

Ռիոն դաշտ վերադարձավ 2004թ. սեպտեմբերի 21-ին «Լիվերպուլի» հետ կայացած խաղին և «Յունայթեդը» հաղթեց 2-1 հաշվով: Այդ ժամանակվանից Ռիոն մշտապես խաղում էր հիմնական կազմում` բաց թողնելով ընդամենը յոթ գնդակ:

2005թ. օգոստոսի 12-ին Ռիո Ֆերդինանը նոր պայմանագիր ստորագրեց ակումբի հետ, որը թողնում էր նրան թիմում մինչև 2009թ.:

2005/06 մրցաշրջանում Ռիոն վերջապես խփեց իր առաջին գնդակը «Յունայթեդի» կազմում: Դա տեղի է ունեցել դեկտեմբերի կեսին` «Ուիգանի» դեմ խաղում: Հետո նա ևս երկու գոլ խփեց ու դրանցից ամենակարևորը բաժին հասավ «Լիվերպուլի» հետ տնային խաղին, երբ Ռիոյի վերջին րոպեին գլխով խփած գոլը հաղթանակ բերեց մանկունիանցիներին նրանց մշտական հակարակորդի դեմ: Ֆերդինանդը նաև դարձավ Լիգայի գավաթակիր և բոլորից շատ հանդիպումներն անցկացրեց մրցաշրջանում (54): Նա նաև ստացավ իր առաջին կարմիր քարտը «Կարմիր Սատանաների» կազմում` «Բլեկբերնի» հետ արտագնա խաղում:

2006/07 մրցաշրջանում Ֆերդինանդը մնում էր «Յունայթեդի» պաշտպանության առանծքային խաղացողը և 48 անգամ դաշտ դուրս եկավ մեկնարկային կազմում, բաց թողնելով ընդամենը մի քանի հանդիպում:

Ռիոն հիանալի համագործակցություն հաստատեց Նենանյա Վիդիչի հետ: Նա առ այսօր մնում է աշխարհի ամենալավ պաշտպաններից ու «Յունայթեդի» ամենատաղանդավոր ֆուտբոլիստներից մեկը:

2007/08 մրցաշրջանում նա հաստատեց իր բարձր վարկանիշը: Ռիոն 51 խաղ անցկացրեց «մանկունիանցիների» կազմում, խփեց 3 գոլ և շատ կարևոր դեր խաղաց ակումբի հաջողություններում, քանի որ «Յունայթեդը» պաշտպանությունում հասավ հիանալի ցուցանիշների` ինչպես երկրի առաջնությունում, այդպես էլ Չեմպիոնների Լիգայում:

Նրա խաղից հաճախակի կախված էին «Յունայթեդի» հաջողությունները Եվրոպայում: Բացի այդ Ռիոն հաճախակի դաշտ էր հանում թիմը որպես ավագ, դրսևորելով առաջատարին բնորոշ բոլոր հատկությունները: Արդյունքում նա Ռայան Գիգզի հետ միասին առաջինը գլխիվեր բարձրացրեց Եվրոպական չեմպիոնների գավաթը Մոսկվայում` «Չելսիի» հետ խաղից հետո:

Երկրպագուների կողմից Ֆերդինանդը դիտարկվում է որպես «Յունայթեդի» պատմության լավագույն խաղացողներից մեկը: Նա նաև կմտնի ակումբի պատմության մեջ որպես մի թիմի ավագ, որը լավագույններից մեկն է դարձել Եվրոպայում: 

Ռիոն նոր պայմանգիր է ստորագրել ակումբի հետ` մինչև 2013 թիվը:

*Տվյալ վիճակագրությունը նորացվում է յուրաքանչյուր մրցաշրջանի վերջում
 
 
 
 
ՀԱՋՈՐԴ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ`
00.00.0000  |   |  00:00 (Երև.ժամ)
Ման.Յունայթեդ
Ման.Յունայթեդ
-
Անհայտ
Անհայտ
 
ՆԱԽՈՐԴ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ`
Անգլիայի Պրեմիեր Լիգա (38-րդ տուր)
19.05.2013  |  Հոթորնս  |  Տեսանյութ
Վեսթ Բրոմ
Վեսթ Բրոմ
5
5
Ման.Յունայթեդ
Ման.Յունայթեդ
ՄՐՑԱՇԱՐԱՅԻՆ ԱՂՅՈՒՍԱԿ`
Թիմ Խ Խ/Բ Մ
1 38 +43 89
2 38 +32 78
3 38 +36 75
4 38 +35 73
5 38 +20 72
6 38 +15 63
Ամբողջ աղյուսակը
Թիմ Խ Հ Ո Պ ԽԳ ԲԳ Խ/Բ Մ
1 38 28 5 5 86 43 +43 89
2 38 23 9 6 66 34 +32 78
3 38 22 9 7 75 39 +36 75
4 38 21 10 7 72 37 +35 73
5 38 21 9 8 66 46 +20 72
6 38 16 15 7 55 40 +15 63
7 38 16 13 9 71 43 +28 61
8 38 14 7 17 53 57 -4 49
9 38 11 13 14 47 51 -4 46
10 38 12 10 16 45 53 -8 46
11 38 10 14 14 41 58 -17 44
12 38 11 10 17 50 60 -10 43
13 38 9 15 14 34 45 -11 42
14 38 9 14 15 49 60 -11 41
15 38 10 11 17 47 69 -22 41
16 38 11 8 19 45 68 -23 41
17 38 9 12 17 41 54 -13 39
18 38 9 9 20 47 73 -26 36
19 38 6 10 22 43 73 -30 28
20 38 4 13 21 30 60 -30 25
FACEBOOK`