20
Հետևեք մեզ նաև սոցցանցերում՝
Գտեք մեզ Facebook-um Հետեվեք մեզ Twitter-ում Հետեվեք մեզ Odnoklassniku.ru-ում Հետեվեք մեզ vk.com-ում Հետեվեք մեզ YouTube-ում
Սեր Ալեքսի հաջողության գաղտնիքը. դասախոսություն Հարվարդում Սքոուլզ. Ես քչախոս և ամաչկոտ մարդ եմ
  Նևիլ. Ուեյնը հարազատների օգնության կարիքն ունի

Նորություններ Հայաստան

Կարմիր սատանաներ

«Մանչեստեր Յունայթեդը» հայտնի է նաև «Կարմիր Սատանաներ» (The Red Devils) անվանման տակ: Բնականաբար հարց է առաջանում, թե ինչ՞ու: Մի գուցե ակումբը հիմնել են Սալֆորդի սատանիստները: Պատասխանը՝ ոչ (չնայած որ նախկինում, երբ ակումբը կոչվում էր «Նյութոն Հիթ» նրանց անվանում էին «the Heathens» - «հեթանոսներ», ինչը նույնպես կրոնասիրական չեր հնչում): 1902թ. անվանումը փոխելուց հետո «Մանչեստեր Յունայթեդին» ուղղակի ասում էին “the Reds” կամ «Յունայթեդ», մինչև որ 50-ականներին մամուլը չկոչեց նրանց «Բասբիի Մանուկներ»: Սակայն 1958թ. Մյունխենի ողբերգությունից հետո այդ անվանումը անպատեհ դարձավ:

Կարմիր Սատանա

60-ականների սկզբին Սալֆորդի ռեգբիի ակումբը ճանապարհորդում էր Ֆրանսիայով և ստացավ «Կարմիր Սատանաներ» անվանումը: Սեր Մեթ Բասբիին շատ դուր եկավ այդ բառակապակցությունը, որն ավելի զարհուրեցնող էր, քան «Բասբիի Մանուկները»: Նա հրապարակայնորեն հայտարարեց, որ հետ այսու ակումբն անվանվելու է «Կարմիր Սատանաներ» և շուտով սատանայի խորհրդանշանը սկսեց հայտնվել ծրագրերի ու վզարկուների (շարֆերի) վրա: 1970թ. ակումբի նշանը փոխվեց ու նրա վրա պատկերվեց եռաժանին ձեռքին փոքրիկ անպատկառ սատանան:

Ի սկզբանե ակումբի խորհրդանշանը՝ Մանչեստեր քաղաքի զինանշանն էր: 60-ականների կեսերին այն նմանվեց ներկայումս մեզ հայտնի խորհրդանշանին, բայց սատանայի փոխարեն այնտեղ երեք դեղին անկյունագիծ էր: Այստեղ կարող էք տեսնել «ՄՅու»-ի խորհրդանշանի զարգացման պատմությունը:

Զինանշանը մարզաշարիկի վրա

Մարզաշապիկների վրա սատանայով խորհրդանշանն առաջին անգամ հայտնվեց 1973թ. Այդ ժամանակից այն մնացել է գրեթե անփոփոխ (թեև «Ֆուտբոլային ակումբ» բառերը ստիպված եղան հանել՝ ամենամոլեգին երկրպագուների դժգոհության պատճառով) և դարձել է աշխարհում ամենաճանաչված առևտրային մակնիշներից մեկը: Վերջերս ակումբը ներկայացրեց պաշտոնական խաղային թալիսմանը՝ Կարմիր Ֆրեդին – հսկայական Կարմիր սատանային (որն, ի դեպ, ունի իր հայտնի մանկական ապրանքների գիծը):

Կարմիր Ֆրեդի

Հարց է ծագում. Եթե «Յունայթեդն» իսկապես Սատանայի հետ դավադրության մեջ է, ապա ինչ՞ու են նրանք այդքան հաջողակ, իսկ «Սաուտհեմպտոնը» (Բարեպաշտները) և «Էվերտոնը» (Եկեղեցին սահմանակցվում է ստադիոնին) մի բանի պիտանի չեն: Ի վերջո, չ՞է որ Աստված պետք է հաջողությամբ շնորներ նրանց: Իհարկե, «Մանչեստեր Յունայթեդն» իր քահանան ունի՝ տեր հայր Ջոն Բոյերսը: Կարծես թե նա լավ է կատարում իր աշխատանքը, ապահովելով խաղերի վերջին րոպեներին գոլերի այս անսպառ պաշարը...
 
 
 
ՀԱՋՈՐԴ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ`
00.00.0000  |   |  00:00 (Երև.ժամ)
Ման.Յունայթեդ
Ման.Յունայթեդ
-
Անհայտ
Անհայտ
 
ՆԱԽՈՐԴ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ`
Անգլիայի Պրեմիեր Լիգա (38-րդ տուր)
19.05.2013  |  Հոթորնս  |  Տեսանյութ
Վեսթ Բրոմ
Վեսթ Բրոմ
5
5
Ման.Յունայթեդ
Ման.Յունայթեդ
ՄՐՑԱՇԱՐԱՅԻՆ ԱՂՅՈՒՍԱԿ`
Թիմ Խ Խ/Բ Մ
1 38 +43 89
2 38 +32 78
3 38 +36 75
4 38 +35 73
5 38 +20 72
6 38 +15 63
Ամբողջ աղյուսակը
Թիմ Խ Հ Ո Պ ԽԳ ԲԳ Խ/Բ Մ
1 38 28 5 5 86 43 +43 89
2 38 23 9 6 66 34 +32 78
3 38 22 9 7 75 39 +36 75
4 38 21 10 7 72 37 +35 73
5 38 21 9 8 66 46 +20 72
6 38 16 15 7 55 40 +15 63
7 38 16 13 9 71 43 +28 61
8 38 14 7 17 53 57 -4 49
9 38 11 13 14 47 51 -4 46
10 38 12 10 16 45 53 -8 46
11 38 10 14 14 41 58 -17 44
12 38 11 10 17 50 60 -10 43
13 38 9 15 14 34 45 -11 42
14 38 9 14 15 49 60 -11 41
15 38 10 11 17 47 69 -22 41
16 38 11 8 19 45 68 -23 41
17 38 9 12 17 41 54 -13 39
18 38 9 9 20 47 73 -26 36
19 38 6 10 22 43 73 -30 28
20 38 4 13 21 30 60 -30 25
FACEBOOK`