![]() |
Մինչ Անգլիայի Պրեմիեր Լիգայի 2013/2014թթ. մեկնարկը մնացել է` |
| ամիս | օր | ժամ | րոպե | վայրկյան |
Հայտնի հանդիպումների ծրագրեր 1909թ. ապրիլի 24. Յունայթեդ – Բրիստոլ Սիթի 1909թ. Անգլիայի Գավաթի վերտպած ծրագիրը, որտեղ «Յունայթեդը» հաղթել էր 1-0 հաշվով և իր պատմութայն մեջ առաջին անգամ նվաճել երկրի գավաթը: Ծրագրի բնօրինակն արժեր ընդամենը մեկ պենի: 1910թ. փետրվարի 19. Յունայթեդ – Լիվերպուլ «Օլդ Թրաֆֆորդ» ստադիոնում՝ ուր թիմը տեղափոխվեց Բենկ Սթրիթից, «Մանչեստեր Յունայթեդի» առաջին խաղի ծրագիրը: Նոր տնային մարզադաշտում դեբյուրը հաջող չստացվեց. մանկունիանցիները պարտվեցին մերսիսայդցիներին 3-4 հաշվով: Վերջերս այդ ծրագիրը վաճառվել է աճյուրդում 4300 ֆունտով: 1945թ. ապրիլի 2. Բլեկպուլ – Յունայթեդ Թեև Անգլիայի առաջնությունը պատերազմի ժամանակ չէր շարունակվում, սա պատերազմյան ժամանակաշրջանի Հյուսիսային Լիգայի խաղերի եզակի ծրագիրներից է: 1948թ. ապրիլի 24. Յունայթեդ – Բլեկպուլ Անգլիայի Գավաթի եզրափակիչի ծրագիրը, որտեղ մանկունիանցիները 4-2 հաշվով հաղթեցին ու ակումբի պատմության մեջ երկրորդ անգամ նվաճեցին երկրի գավաթը: 1952թ. սեպտեմբերի 24. Յունայթեդ – Նյուկասլ Հաղթելով մրցակցին 4-2 հաշվով, «Մանչեստեր Յունայթեդը» չորրորդ անգամ դարձավ Չարիտի Շիլդի հաղթող: 1956թ. ապրիլի 25. Յւոնայթեդ – Բոլոր աստղերը Հանդիպում՝ Ջոն Աստոն – ավագի պատվին: 1956թ. սեպտեմբերի 12. Անդերլեխտ – Յունայթեդ Բելգիական «Անդերլեխտի» դեմ Եվրոպական գավաթներում «Յունայթեդի» առաջին խաղի վերտպած ծրագիրը: Առաջին հանդիպումը հաջողվեց ու «Յունայթեդը» սկսեց իր եվրոպական ճանապարհը հաղթանակով՝ 2-0: այդ ծրագրի բնօրինակն այժմ արժե 1000 ֆունտից ավելի: Նկատենք նաև, որ պատասխան խաղում «Ռեդսը» ջախջախեց բելգիացիներին ամոթալի 10-0 հաշվով, ու դա ակումբային պատմության ամենախոշոր հաղթանակն է: 1958թ. հունվարի 14. Յունայթեդ – Ռեդ Սթար (Բելգրադ) Եվրոպական Չեմպիոնների գավաթ առաջին խաղի ծրագիրը, որտեղ «Բասբիի Մանուկները» հաղթել են 2-1 հաշվով: Դաշտ էին դուրս եկել Գրեգը, Ֆոլքսը, Էդվարդսը, Քոլմանը, Բիրնը, Թեյլորը, Չարլտոնը, Վայոլետը և մյուսները: Մինչև մյունխենյան ողբերգությունը մնում էր երկու շաբաթից միքիչ շատ… 1958թ. փետրվարի 8. Յունայթեդ – Վուլվերհեմպտոն (խաղը չկայացավ) Այն հանդիպումը, որի համար տպագրվել էր այս ծրագիրը, պետք է տեղի ունենար 1958թ. փետրվարի 8-ին: Բայց խաղը չկայացավ մյունխենյան ողբերգության պատճառով, որի արդյունքում զոհվել էին ակումբի 8 խաղացողներ, իսկ ծրագրերն արդեն թողարկված էին երբ Անգլիա հասան տխուր լուրերը: Գրեթե ողջ տպաքանակը ոչնչացվեց և միայն մի փոքր մաս պահպանվեց: Ծրագրի մեջ ներառված էր Բելգրադում կայացած հանդիպման մասին փոքրիկ տեղեկատվություն, իսկ «գայլերի» հետ խաղի «Յունայթեդի» կազմն ընդգրկում էր Բիրնի, Քոլմանի, Ջոնսի, Էդվարդսի և այլ խաղացողների անուններըմ որոնք արդեն վախճանվել էին: Այդ ծրագիրը սահմանափակ քանակով տպագրվեց 2001թ., իսկ պահպանված եզակի բնօրինակների գինն այժմ հասնում է 4000 ֆունտի: 1963թ. մայիսի 25. Լեստեր – Յունայթեդ Անգլիայի Գավաթի եզրափակիչի ծրագիրը, որտեղ մնակունիանցիները հաղթել են 3-1 հաշվով ու երրորդ անգամ նվաճել այդ պատվավոր ավարը: 1963թ. սեպտեմբերի 19. Յունայթեդ – Վեստ Բրոմվիչ Այս հանդիպումը «Մանչեստեր Յունայթեդի» կազմում Եվրոպայի ապագա լեգենդ ու լավագույն խաղացող 17-ամյա Ջորջ Բեստի դեբյուտն էր: 1965թ. օգոստոսի 14. Յունյթեդ – Լիվերպուլ Չարիտի Շիլդում հին մրցակիցների հակամարտությունը ոչ ոքի ավարտվեց (2-2), ու թիմերից յուրաքանչյուրը տիրւոմ էր ավարին 6 ամիս: 1966թ. մարտի 9. Բենֆիկա – Յունայթեդ Եվրոպական գավաթմերում «Կարմիր Սատանաների» ամենահայտնի խաղերից մեկի ծրագիրը: Այդ հանդիպման ժամանակ նրանք ջախջախեցին «Բենֆիկան» 1-5 հաշվով, իսկ «դուբլի« հեղինակ դարձաց Ջորջ Բեստը «հինգերորդ Բիթլի» անվանում ստացավ: 1967թ. մայիսի 6. Վեստհեմ – Յունայթեդ Մանկունիանցիները իսկական ջարդ են սարքւմ «Վեստհեմի» համար «Ապտոն Պարկում»՝ 1-6, ու 6-րդ անգամ դառնում երկրի չեմպիոններ: 1968թ. ապրիլի 24 ու մայիսի 15. Յունայթեդ – Ռեալ (Մադրիդ) Եվրոպական չեմպիոնների Գավաթի կիսաեզրափակիչ հանդիպումների ծրագրերը: Առաջին (տային) խաղում ավելի ուժեղ էին մանկունիանցիները (1-0), իսկ «Սանտտիագո Բերնաբեու» մարզադաշտում ոչ ոքի գրանցվեց (3-3), ինչը դուրս բերեց «Կարմիր Սատանաներին» եզրափակիչ: 1968թ. մայիսի 29. Բենֆիկա – Յունայթեդ Այդ երեկո «Մանչեստեր Յունայթեդն? Առաջին անգամ դարձավ Եվրոպայի չեմպիոն, եզրափակիչում հաղթելով «Բենֆիկայի» 4-1 հաշվով: Ահա թե ինչ է պատմում Սեր Բոբի Չարլտոնը. «Դա շատ էմոցիոնալ երեկո էր և, հնարավոր է, միակը Անգլիայի պատմութայն մեջ, երբ ողջ երկիրը հաղթանակ էր մաղթում «Մանչեստեր Յունայթեդին»: Այն ժամանակ շատերը մտածում էին, որ Մյունխենի ողբերգությունից հետո «Յունայթեդն» ընդհանրապես չի վերականգնվի, բայց մենք ապացուցեցինք, որ կարող ենք նախկին մակարդակի վրա խաղալ և նվաճեցինք այդ պատվավոր ավարը: Մենք ոչ մի կերպ չէինք կարող պարտվել այդ երեկո ու գիտեինք դա: Ես հիշում եմ, թե ինչ երջանիկ էր Մեթն այդ օրը և ինպես երգեց բարձրաոսի մեջ. «What A Wonderful World»: Հիշում եմ, թե ինչպես մտածեցի, որ սա իսկական հրաշք է»: 1969թ. ապրիլի 23. Միլան – Յունայթեդ Միլանի ու Յունայթեդի միջև Չեմպիոնների Գավաթի առաջին կիսաեզրաձակիչ խաղի ծրագիրը: Այդ խաղում հախթեցին իտալացիները՝ 2-0: Պատասխան խաղում Չարլտոնը մեկ գնդակ խփեց, բայց դա չհերիքեց ու մանկունիանցիները երկրորդ տարին անընդմեջ չկարողացան անցնել այդ մրցույթի եզրափակիչ: 1970թ. փետրվարի 7. Նորտհեմպտոն – Յունայթեդ Անգլիայի Գավատում «Յունայթեդի« արտագնա հանդիպման ծրագիրը: Այդ խաղում Ջորջ Բեստը ֆանտաստիկ արդյունք ցույց տվեց, 6 անգամ գրավելով մրցակցի դարպասը: Բրայան Կիդդը դուբլ արեց և դաշտի տերերը ջախջախվեցին 8-2 հաշվով: 1970թ. նոյեմբերի 10. Յունայթեդ – Մանչեստեր Սիթի «Յունայթեդի» ամենակարկառուն պաշտպաններից մեկի՝ 1952-ից 1970-ը թիմի կազմում հանդես եկած Բիլլի Ֆոլքսին նվիրված խաղի ծրագիրը: Ակումբի համար անցկացված հանդիպումների թվավ նա առ այսօր երկրորդ տեղն է գրավում, զիջելով միայն Բոբի Չարլտոնին: Ֆոլքսը 679 անգամ դաշտ է դուրս եկել «Կարմիր Սատանաների» մարզաշապիկով և խփել է 9 գնդակ: 1972թ. սեպտեմբերի 18 – Յունայթեդ – Սելտիկ «Յունայթեդի» ու «Սելտիկի» միջև ի պատիվ Բոբի Չարլտոնի հանդիպումը նման խաղերում հանդիսականների ռեկորդային թիվ հավաքեց՝ 60538 մարդ: 1973թ. հոկտեմբերի 3. Յունայթեդ – Այաքս Եվրոպայի 1964թ. լավագույն ֆուտբոլիստ՝ «Յունայթեդի» ականավոր հարձակվող Դեննիս Լոուին նվիրված հանդիպում: 1973 թ. հոկտեմբերի 24. Յունայթեդ – Մանչեստեր Սիթի Սա ակումբի լավագույն պաշտպաններից մեկի՝ Տոնի Դաննին նվիրված մանչեստերյան դերբիի ծրագիրն է: Դաննը ակումբում անցկացրել է 529 խաղ ու խփել 2 գնդակ: Մեթ Բասբին հաճախ ասում էր, որ Դաննը լավագույնն է աշխարհում: 1974թ. ապրիլի 27. Մանչեստեր Սիթի – Յունայթեդ Մանչեստեր Սիթի – Յունայթեդ խաղի ավարտից 8 րոպե առաջ Դեննիս Լոուի խփած գնակն ուղարկեց «ՄՅու»-ն երկրորդ դիվիզիոն: Գոլի հեղինակը չկարողացավ զսպես արցունքները և լքեց դաշտը՝ չսպասելով եզրափակիչ սուլոցին: Ի՞նչ է սա, ֆուտբոլիստի ճակատագիր, թե Աստծո կամք: Խերհեք, նայելով այս ծրագրին: 1975թ. նոյեմբերի 26. Յունայթեդ – Եվրոպական չեմպիոնների 1968թ. գավաթակիրներ Հանդիպում՝ ի պատիվ «Յունայթեդի» խաղացող Պետ Կրերանդի, որն ակումբի կազմում անցկացրել է 392 խաղ և խփել 15 գնդակ: Թիմի հետ միասին դա դարձել է Անգլիայի կրկնակի չեմպիոն, անգլիայի գավաթակիր և Եվրոպական չեմպիոնների գավաթակիր: 1977թ. փետրվար. Յունայթեդ – Բենֆիկա Հանդիպում՝ ի պատիվ «Յունայթեդի» լեգենդար դարպասապահ՝ Ալեքս Ստեպնիի, որը հանդես է եկել ակումբում 1966-1978թթ. Անցկացրել է 535 խաղ, որոնցից 175-ում «չոր» է թողել իր պաշտպանած դարպասը: 1977թ. մայիսի 21. Յունայթեդ – Լիվերպուլ Անգլիայի Գավաթի եզրափակիչի ծրագիրը: յադ խաղում «ՄՅւ»-ն հաղթել է մերսիսայդցիներին: 1978թ. ապրիլի 11. Պրեստոն – Յունայթեդ 16-էջանոց ծրագիր՝ ի պատիվ «Մանչեստեր Յունայթեդի» լավագույն խաղացողներից մեկի՝ Դեվիդ Սեդլերի խաղում: Սեդլերը «Օլդ Թրաֆֆորդում» հանդես է եկել 1963թ-ից 1974-ը, անցկացրել է 326 խաղ, որոնցում խփել է 27 գնդակ: 1978թ. Յունայթեդ – Ռեալ (Մադրիդ) Այդ 50-էջանոց ծրագիրը թողարկվել է Մադրիդի «Ռեալի» հետ խաղի կապակցությամբ, որը նվիրված էր «Մանչեստեր Յունայթեդի» 100-ամյակին: Այն պարունակում է ակումբի պատմությունը մինչև 1978թ., տարբեր փաստեր, հոդվածներ ու լուսանկարներ նրանց մասին, ով կարևոր դեր է խաղացել ակումբի պատմության մեջ: 1979թ. դեկտեմբերի 29. Յունայթեդ – Արսենալ «ՄՅու»-ի հաղթանակը 3-0 հաշվով: Գոլերը խփեցին Ձորդանը, Մակիլրոյը, Մաքուինը: 1980թ. մարտի 22. Յունայթեդ – Մանչեստեր Սիթի Առաջնությունում 100-րդ մանչեստերյան դերբիի ծրագիրը; «կարմիր Սատանաները» հաղթեցին 1-0 հաշվով: 1981թ. նոյեմբերի 23. Յունայթեդ – Անգլիային 1977թ. գավաթակիրներ Ակումբի հարձակվող Սեմի Մակիլրոյին նվիրված խաղի ծրագիրը: Մակիլրոյը հանդես է եկել «Յունայթեդում» 1971ճից 1982-ը, անցկացրել է 390 հանդիպում ու խփել 70 գնդակ: 1983թ. մայիսի 21 ու 26. Յունայթեդ – Բրայտոն 1983թ. Անգլիայի Գավաթի եզրափակիչը երկփուլ ստացվեց: Առաջին հանդիպումն ավարտվեց 2-2 հաշվով, իսկ վերախաղարկման ժամանակ իր «խոսքն» ասեց «Յունայթեդի» ավագ՝ Բրայան Ռոբսնը: Ավագի դուբլը և Մուրենի ու Ուայթսայդի գոլերը հաղթանակ բերեցին մանկունիանցիներին (4-0): 1983թ. օգոստոսի 17. Յունայթեդ – Աբերդին Խաղ՝ ի պատիվ «Յունայթեդի» ֆուտբոլիստ Մարտին Բուչանի, որմ ակումբում հանդես է եկել 1972-ից 1983-ը՝ պաշտպանի դիրքում: Նա կրել է ակումբային մարզաշապիկը 11 տարիների ընթացքում, որոնցից 6-ում՝ ավագի թևկապով: Բուչանն անկացրել է 455 խաղ և խփել 4 գնդակ: 1984թ. մարտի 21. Յունայթեդ – Բարսելոնա «Օլդ Թրաֆֆորդում» այդ անմոռանալի երեկոն ամենամեծ հաղթանակներից մեկը պարգևեց «Մանչեստեր Յունայթեդին», որը տանը ջախջախեց «Բարսելոնային» 3-0 հաշվով և դուրս եկավ Գավաթների Գավաթի եզրափակիչ: Կատալոնցիների շարքերում էին Շուստերն ու Մարադոնան: Առաջին խաղը ողբալի ավարտվեց «Ռեդսի» համար, քանի որ նրանք պարտվեցին 2-0 հաշվով: Սակայն հարազատ ստադիոնում՝ Բրայան Ռոբոսոնի կողմից ոգևորվող «Յունայթեդը» կարողացավ հաղթել 3-0: «Կարմիր Սատանաների» ավագը դուբլ ձևակերպեց ու ևս մեկ գոլ խփեց Ֆրենկ Ստեպլոնը: Դա, հավանաբար, «Յունայթեդի» ամենատպավորիչ հաղթանակն էր, սկսած Ռոն Աթկինսոնի դարաշրջանից: 1984թ. մայիսի էփ. Յունայթեդ – Սելտիկ Ակումբի լավագույն հարձակվողներից մեկի՝ Լու Մակարիին նվիրված հանդիպում: Ալեքս Ֆերգյուսոնի հայրենակիցն ակումբում անցկացրել է 373 խաղ ու խփել 97 գնդակ: 1985թ. մայիսի 18. Յունայթեդ – Էվերտոն «Յունայթեդի» նախկին դարպասապահ Գարի Բեյլին այսպես է հիշում Անգլիայի Գավաթի այդ եզրափակիչը. «Երբ հեռացրեցին Կևին Մորանին սիրտս թփրտաց: «Էվերտոնը» նոր էր նվաճել չեմպիոնի կոչումն ու նրանք գերազանց մարզավիճակում էին: 10 հոգով նրանց զսպելը գրեթե անհնար էր: Ես անընդհատ մտածում էին. «Խնդրում եմ, միայն թե չսխալվես, միայն թե չսխալվես, դու, հավանաբար, էլ հնարավորություն չես ունենա հաղթել «Էվերտոնին» գավաթի եզրափակիչում»: Երբ խաղի ավարտին մնում էր 10 րոպեՆեվիլլ Սաուտհոլը տարվեց Նորման Ուայթսայդին և Նորմանը գոլ խփեց: Վերջին 8 րոպեներն ուղղակի դժոխք դարձան ինձ համար: Ես մի պահ արդեն դուրս էի գալիս դարպասներից հարձակվողի ճանապարհը կտրելու, բայց ժամանակին կան առա: Դա ճիշտ որոշում էր, քանի որ ինձ կարող էին գնդակ խփել: Աստված իմ, ինչ թեթևություն զգացի, երբ հնչեց սուլիչը»: 1986թ. օգոստոսի 14. Շամրոկ Ռովերս – Յունայթեդ «Յունայթեդի» պաշտպան Շեյ Բրեննանին նվիրված խաղ: Բրեննանը խաղացել է 355 խաղում և խփել է 6 գնդակ: Դուբլինում այդ հանդիպմանը ներկա էին 10 հանդիսականներ: 1986թ. օգոստոսի 17. Յունայթեդ – Ռեալ Սոսյեդադ Հանդիպում՝ ի պատիվ «Յունայթեդի» լավագույն կիսապաշտպաններից մեկի՝ Սթիվ Կոպելլի, որին պատկանում է ակումբային ռեկորդներից մեկը. 1976-1981թթ. ժամանակաշրջանում նա անընդմեջ 206 հանդիպում է անցկացրել «Կարմիր Սատանաների» կազմում: 1986թ. նոյեմբերի 8. Օքսֆորդ – Յունայթեդ Ալեքս Ֆերգյուսոնի ղեկավարությամբ «Յունայթեդի» առաջին խաղի ծրագիրը: Հետագայում Ֆերգյուսոնը հիշում էր. «Մենք պարտվեցինք Օքսֆորդին 2-0 հաշվով և նախավերջին տեղն էինք զբաղեցնում Լիգայում: Այդ երեկո Աբերդին վերադառնալիս ես նստած էին ինքնաթիռում և մտածում էի. «Ես ծանր գործ եմ ստանձնել», գիտեի, որ առջևում շատ անելիք կա: Երբ առաջին խաղն ավարտվեց ես մի փոքր վախեցա գալիք աշխատանքից, բայց կաին մի քանի ֆուտբոլիստներ, որոնք այդ երեկո վնասվածքների պատճառով չէին խաղում. Բրայան Ռոբսոնը, Նորման Ուայտսայդըմ Ջասպեր Օլսենը, Գորդոն ստրաչանը, Ջոն Սայվեբեքը: Այսինքն դաշտում բացակայում էր թիմի կեսը և դա իմ առաջին փորձությունն էր. Անել այնպես, որ նրանք բոլորը կարողանան նորից խաղալ»: 1986թ. նոյեմբերի 22. Յունայթեդ – Էուինզ Պարկ Ռեյնջերս Welcome to "Theatre of Dreams" Mr. Ferguson! «Օլդ Թրաֆֆորդում» Ալեքս Ֆերգյուսոնի ղեկավարությամբ «Յունայթեդի» առաջին խաղի ծրագիրը: Շնորհիվ Ջոն Սայվեբեքի խփած գոլի մանկունիանցիները հաղթեցին 1-0 հաշվով: 1987թ. մայիսի 10. Յունայթեդ – Անգլիայի հավաքական Հանդիպում՝ ի պատիվ «Յունայթեդի» դարպասապահ Հերրի Բեյլիի, որը հանդես էր գալիս ակումբում 1978-ից 1987-ը՝ երեք մարզիչների ղեկավարությամբ. Դեյվ Սեքստոնի, Ռոն Աթքինսոնի և Ալեքս Ֆերգյուսոնի: «Կարմիր Սատանաների» կազմում անցկացրել է 373 խաղ, որոնցից 160-ում անառիկ է թողել իր դարպասը: 1988թ. մայիսի 8. Յունայթեդ – Մանչեստեր Սիթի «Յունայթեդի» պաշտպան Արթուր Ալբիստոնին նվիրված հանդիպում: Նա հանդես է եկել ակումբում 1974-1988թթ. և խաղացել է 5 մարզիչների օրոք: Անցկացրել է 464 խաղ, խփել 7 գնդակ: Անգլիայի գավաթի եռակի հաղթող: 1988թ. օգոստոսի 21. Յունայթեդ – Մանչեստեր Սիթի Հանդիպում՝ ի պատիվ Կևին Մորանի, որը հանդես է եկել «Յունայթեդում» 1978-ից 1988-ը, անցկացրել է 284 խաղ և խփել 24 գնդակ: 1989թ. օգոստոսի 13. Յունայթեդ – Մանչեստեր Սիթի «Յունայթեդի» պաշտպան Մայք Դուքսբուրիին նվիրված հանդիպում: Դուքսբուրին ակումբում հանդես է եկել 10 տարի (1980-1990), անցկացրել է 343 խաղ և խփել 7 գնդակ: 1990թ. մայիսի 12 և 17. Յունայթեդ – Կրիստալ Փելես Անգլիայի Գավաթում «Կարմիր Սատանաների» ու «Արծիվների» միջև եզրափակիչ խաղի երկու ծրագրերը: Առաջին փորձից գավաթը մանկունիանցիներին չենթարկվեց ու հանդիպումն ավարտվեց 3-3 հաշվով, բայց հինգ օր անց նրանէ այդուհանդերձ գլխիվեր հանեցին այդ պատվավոր ավարը, հաղթելով 1-0 հաշվով: 1990թ. օգոստոսի 18. Լիվերպուլ – Յունայթեդ Չարիտի Շիլդ խաղի ծրագիրը: Այդ հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի 1-1, բայց «Յունայթեդը» նվաճեց ավարը, 4-1 հաղթելով տասնմեկ մետրանոցների շարքում: 1990թ. օգոստոսի 25. Յունայթեդ – Քովենթրի Սիթի Այս հանդիպումը, որում «Յունայթեդը» հաղթեց 2-0 հաշվով, դեբկուտ դարձավ մանկունիանցիների լեգենդար պաշտպան Դենիս Իրվինի համար: 1990թ. նոյեմբերի 20. Յունայթեդ – Սելտիկ Հանդիպում՝ ի պատիվ «Կարմիր Սատանաների» բազմամյա ավագ, հանրահայտ «Մարվելի ավագ» Բրայան Ռոբսոնի, որը հանդես է եկել ակումբում 1982-ից 1994-ը, որոնցից 11 տարին ավագի թևկապով առաջ է տարել իր թիմակիցներին: 1991թ. մայիսի 15. Յունայթեդ – Բարսելոնա Գավաթների Գավաթի եզրափակիչի ծրագիրը: Ալեքս Ֆերգյուսոնը համոզեց Մարկ Հյուզին վերադառնալ Բարսելոնայից և ամենակարևոր պահին Սպարկին դուբլ ձևակերպեց իր նախկին թիմակիցների հետ խաղում: Աբերդինի հետ այս մրցույթի եզրափակիչում Մադրիդի «Ռեալին» հաղթելուց 8 տարի անց Ֆերգին հաղթեց նաև իասպանական երկրորդ գրանդին՝ հանրահայտ «Բարսելոնային»: 1991թ. օգոստոսի 11. Յունայթեդ – Իրլանդիայի հավաքական Ի պատիվ «Յունայթեդի» մեծարգո մարզիչներից մեկի՝ Սեր Մեթ Բասբիի հանդիպումը հավաքեց «Օլդ Թրաֆֆորդում» մոտ 33.000 հանդիսականներ և ավարտվեց 1-1 հաշվով: Յաս խաղը 250.000 ֆունտ պարգևոց մի մարդու, որը ֆուտբոլային հզոր ուժ էր դարձրել «Կարմիր Սատանաներին»: Ծրագրի ետևում տպած քաղվացքն ասում էր. «Հաջող օր ենք պարգևում Ձեզ, Սեր Մեթ: Դուք շատ բան տվեցիք մեզ»: 1991թ. Նոյեմբերի 19. Յունայթեդ – Չեդ Սթար (Բելգրադ) Եվրոպայի սուպերգավաթի ծրագիրը: Այդ խաղում մանկունիանցիները հաղթեցին հարավսլավական թիմը 1-0 հաշվով, շնորհիվ Բրայան Մակկլեյրի գոլի և նվաճեցին պատվավոր ավարը: 1992թ. ապրիլի 12. Յունայթեդ – Նոթինգեմ Ֆորեստ Լիգայի Գավաթի եզրափակիչի ծրագիրը: «Յունայթեդը» հաղթեց 1-0 հաշվով և իր պատմության մեջ առաջին անգամ նվաճեց Լիգայի Գավաթը: 1992թ. մայիսի 3. Յունայթեդ – Էվերտոն «Յունայթեդի» կիսապաշտպան Ներման Ուայթսայդին նվիրված հանդիպում: Ուայթսայդը հանդես է եկել ակումբում 1982-ից 1989-ը, անցկացրել է 254 խաղ և խփել 67 գոլ: 1992թ. սեպտեմբերի 16 և 29. Յունայթեդ – Տորպեդո (Մոսկվա) Ռուսաստանյան ակումբների հետ «Յունայթեդի» առաջին խաղերի ծրագրերը (այդ իսկ պատճառով էլ, հավանաբար, մանչեստերյան ծրագրում խառնված են Ռուսաստանի եռագույնի գույները): «Օլդ Թրաֆֆորդում» կայացած խաղում կայացավ Նևիլլներից ավագի – Գարիի – դեբյուտը: Երկու հանդիպումներն էլ ավարտվեցին ոչ-ոքի (0-0), իսկ տասնմեկ մետրանոցների շարքում հաջողությունը ժպտաց «Տորպեդոյի» ֆուտբոլիստներին, նրանք հաղթեցին 4-3 հաշվով և անցան ՈՒԵՖԱ-ի գավաթի հաջորդ տուր: Կարծում ենք, որ «Տորպեդո» մարզադաշտում կայացած խաղի ծրագիրը պահպանվել է ֆանատներից շատերի մոտ: 1993թ. ապրիլի 10. Յունայթեդ – Շեֆֆիլդ Ուենսդեյ Ջոն Շերիդանը երկրորդ խաղակեսի միջնամասում բացեց հաշիվը տասնմեկ մետրաբոցից և «Յունայթեդը» հարկադրված էր տանուլ տվածը ետ բերել: «Ռեդսը» սեղմեց հակարակորդին իր դարպասին: Արդեն ընդանում էին խաղի վերջին րոպեները, երբ Սթիվ Բրյուսը գլխի հարվածով գնակն ուղարկեց «Շեֆֆիլդի» դարպասաձողի տակ, հավասարեցնելով հաշիվը: Ուղիղ մեկ րոպե անց Բրյուսը, աջ թևից փոխանցում ստանալով, նորից գրավում է դարպասը: Տրիբունաները ոռնում էին: Այդ խաղը շրջադարձային էր «ՄՅու»-ի համար, որը շարունակեց պայքարը՝ 1967թ-ից ի վեր նրանց առաջին չեմպիոնության համար: Անկասկած, սա Բրյուսի լավագույն խաղն էր թիմի կազմում: Դուք տեսնում եք այդ հանդիպման ծրագիրը: 1993թ. մայիսի 9. Ուիմբլդոն – Յունայթեդ Այն, ինչին անհամբեր սպասում էին «Յունայթեդի» երկրպագուները երկար 26 տարիների ընթացքում, վերջապես տեղի ունեցավ: Հաղթելով «Ուիմբլդոնը» արտագնա խաղում 1-2 հաշվով (աչքի ընկան Պոլ Ինսն ու Բրայան Ռոբսոնը) «Մանչեստեր Յունայթեդը» 8-րդ անգամ դարձավ երկրի լավագույն թիմը: 1993թ. հուլիսի 31. Յունայթեդ – Բենֆիկա Այս երկու թիմերի միջև Եվրոպական Չեմպիոնների գավաթի եզրափակիչի 25-րդ տարեդարձին նվիրված խաղի ծրագիրն է: 1993թ. օգոստոսի 7. Յունայթեդ – Արսենալ Խաղի հիմնական ժամանակն ավարտվեց 1-1, իսկ տասնմեկ մետրանոցների շարքում մանկունիանցիները հաղթեցին «զինագործներին» 5-4 հաշվով և 12-րդ անգամ նվաճեցին Չատիրի Շիլդը: 1994թ. մայիսի 14. Յունայթեդ – Չելսի Չելսիի հետ անգլիայի գավաթի եզրափակիչի ծրագիրը: Մանկունիանցիները ջախջախել են «ազնվականներին» 4-0 հաշվով: 1994թ. մայիսի 16. Յունայթեդ – Սելտիկ Ակումբի լավագույն հարձակվողներից մեկին՝ Մարկ Հյուզին նվիրված հանդիպում: Հանրահայն «Սպարկին» հանդես է եկել «Յունայթոդում» 1983-1986թթ. և 1988-1995թթ. Նա անցկացրել է 448 հանդիպում և խփել 162 գոլ: 1994թ. օգոստոսի 14. Բլեկբերն – Յունայթեդ Գավաթը նվաճելուց ընդամենը 3 ամիս անց «Յունայթեդը» հաղթում է Չարիտի Շիլդում: Դուք տեսնում եք այդ խաղի ծրագիրը: 1994թ. օգոստոսի 16. Միդլսբորո – Յունայթեդ «Բորոյի» դեմ խաղի 64ճէջանոց ծրագիրը: Այդ խաղը նվիրված էր «Յունայթեդի» լեգենդար խազացող՝ Կլեյտոն Բլեքմորին: 1994թ. նոյեմբերի 10. Յունայթեդ – Մանչեստեր Սիթի Մի խաղի ծրագիր, որում «Յունայթեդը» տարել է մանչեստերյան դերբիներում իր ամենատպավորիչ հաղթանակներից մեկը՝ 5-0 հաշվով, իսկ Անդրեյ Կանչելսկին 3 անգամ գրավեց հակարակորդի դարպասը: 1995թ. հունվարի 22. Յունայթեդ – Բլեկբերն Այս հանդիպումը, որի միակ ու հաղթական գոլը խփել է Էրիկ Կանտոնան, առաջինը դարձավ հարձակվող Էնդի Քոուլի համար: 1995թ. սեպտեմբերի 26. Յունայթեդ – Ռոտոր (Վոլգոգրադ) Ոչ-ոքի խաղալով Վոլգոգրադում (0-0), «Յունայթեդն» իր դաշտում պատասխան խաղում հույս ուներ հաղթանակ տանելու: Բայց Օլեգ Վերետեննիկովի ու Նիդերգաուսի գոլերը մրցույթից դուրս թողեցին մանկունիանցիներին՝ 2-2 ոչ-ոքին նրանց բավական չէր, չնայած նրան, որ անգամ «Յունայթեդի» դարպասապահ Պիտեր Շմեյխելը գոլ խփեց մրցակցին: 1996թ. մայիսի 11. Լիվերպուլ – Յունայթեդ Անգլիայի Գավաթի եզրափակիչի ծրագիրը: Մանկունիանցիները հաղթել են 1-0՝ շնորհիվ Էրիկ Կանտոնայի խփած գոլի, և 9-րդ անգամ նվաճել այդ ավարը: 1996թ. օգոստոսի 11. Յունայթեդ – Նյուկասլ Չարիտի Շիլդի հանդիպման ծրագիրը, որում Սեր Ալեքսի թիմը հաղթել է հակարակորդին 4-0 հաշվով: 1997թ. ապրիլի 15. Յունայթեդ – Սելտիկ Հանդիպում՝ ի պատիվ «Յունայթեդի» լավագույն խաղացողներից մեկի՝ Բրայան Մակլեյրի, որը ներկայումս «Ռեդսի» պահեստայինների մարզիչն է: Մակլեյրը հանդես է եկել ակումբում 1987-1998թթ., անցկացրել է 395 խաղ ու խփել 126 գոլ: 1997թ. մայիսի 16. Քովենտրի – Յունայթեդ Սեր Ալեքս Ֆերգյուսոնն ասել է. «Էրիկը փայլուն զարդարեց մեր թիմը: Հաճույք էր պատճառում անգամ մարզումների ժամանակ նրան հետևելը: «Օլդ Թրաֆֆորդը» նրա տունն է եղել համարյա 5 տարի»: Սա «Յունայթեդի» կազմում հանրահայտ Էրիկ Կանտոնայի վերջին խաղի ծրագիրն է: 1997թ. հոկտեմբերի 1. Յունայթեդ – Յուվենտուս Չեմպիոնների Լիգայում մասնակցության բոլոր տարիների «Յունայթեդի» ամենավառ հաղթանակներից մեկը: Այս խաղում բացակայում էր ակոիմբի առանցքային խաղացողներից մեկը՝ թիմի ավագ Ռոյ Քինը, ինչը մեծ անհանգստություն էր առաջացնում Իրլանդիայի մայրաքաղաք Դուբլինի բնակիչների մոտ: Ասես, «Զմրուխտյա կղզիի» ապրողների անհանգստությունն անհիմն չէր, քանի որ խաղի հենց առաջին րոպեին գնդակը հայտնվեց Պիտեր Շմեյխելի դարպասում: Բայց հետագայում մանկունիանցիները հաղթանակի մեծ կամք դրսևորեցին և, շնորհիվ Գիգզի, Սքոուլզի ու Շերինգեմի գոլերի հաղթեցին «Ծեր Սինյորային» 3-2 հաշվով մի խաղում, որը իրավացի մտնում է «Կարմիր Սատանաների» անցկացրաց խաղերի ոսկե ֆոնդի մեջ: 1998թ. փետրվարի 24. Յունայթեդ – Էրիկ Կանտոնայի Եվրոպայի հավաքական Հանդիպում, որը նվիրված էր անգլիական ֆուտբոլում երբևէ տեղի ունեցած ողբերգություններից ամենասարսափելիին՝ 1958թ. փետրվարի 6-ի Մյունխենի ավիավթարին: Դաշտ վերադարձած մեծն Էրիկ Կանտոնան մեկական խաղակես անցկացրեց «Յունայթեդի» ու Եվրոպայի հավաքականի կազմերում: Հանդիպումն ավարտվեց 8-4 «Մյու»-ի հաղթանակով: Խաղում մասնակցում էին Պապենը, Բլանը, Գոսկոյնը և ֆուտբոլի այլ աստղեր: 1998թ. հոկտեմբերի 24 ու նոյեմբերի 4. Յունայթեդ – Բրոնդբյու Խմբային փուլում «Յունայթեդը» ջախջախեց իր դարպասապահ Պիտեր Շմեյխելի նախկին ակումբը: Հյուրընկալվելիս «Ռեդսը» հաղթեց 2-6, իսկ «Օլդ Թրաֆֆորդում»՝ 5-0 հաշվով: 1999թ. փետրվարի 6. Նոթինգեմ Ֆորեստ – Յունայթեդ Մյունխենյան ողբերգության օրը «Յունայթեդի» ֆուտբոլիստները խայտառակ չարեցին իրեն նախորդողների հիշատակը և տարան ակումբային պատմության ամենատպավորիչ արտագնա հաղթանակներից մեկը՝ ջախջախելով «Ֆորեստը» 8-1 հաշվով: Այդ հանդիպումն Օլե Գունար Սուլշերի իսկական բենեֆիսը դարձավ: Նա փոխարինման դուրս եկավ խաղի ավարտից 10 րոպե առաջ և 4 (!!!) գոլ խփեց, ինչն առ այսոր անգլիական ֆուտբոլում ամենաարագ «պոկերն» է: 1999թ. ապրիլի 7 և 21. Յունայթեդ – Յուվենտուս Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակիչում մանկունիանցիները հանդիպեցին «Ծեր Սինյորային»: «Օլդ Թրաֆֆորդում» առաջին խաղն վարտվեց ոչ-ոքի՝ 1-1, ընդ որում դաշտի տերերը կարողացան հավասարեցնել հաշիվը հանդիպման վերջին րոպեին՝ Ռայան Գիգզի խփած գոլի հաշվին: Երկու շաբաթ անց Տուրինում հանդիպման առաջին 10 րոպեների ընթացքում Ինձագիի դուբլը, կարծես, կործանեց «Կարմիր Սատանաների» բոլոր հույսերը: Բայց Սեր Ալեքսի տղաները գլուխները չկորցրեցին, կամքի ուժ ու սարնասրտություն ցուցաբերեցին և արդյունքում Քոուլի, Քինի ու Յուրքի խփած գոլերի շնորհիվ «Յունայթեդը» դուրս եկավ եզրափակիչ: 1999թ. ապրիլի 11 և 14. Յունայթեդ – Արսենալ Անգլիայի Գավաթի պատմության ամենադրամատիկ կիսաեզրափակիչներից մեկը: Անհաշտ մրցակիցների առաջին խաղն անցավ համառ պայքարում, բայց թիմերը այդպես էլ չկարողացան դարպաս գրավել: Դրամատիզմով լի երկրորդ հանդիպման ընթացքում լրացուցիչ ժամանակում Ռայան Գիգզի խփած միակ գոլը հաղթանակ բերեց «յունայթեդին» և ամնեագեղեցիկը դարձավ Անգլիայի Գավաթի պատմության մեջ: Մրցաշրջանի վերջին օրը տնային խաղում Դեվիդ Բեկհեմի ու Էնդի Քոուլի խփած գնդակները մեկ միավորի առավելություն ապահովեցին «Յունայթեդին» «Արսենալի» նկատմամբ և «Կարմիր Սատանաները» 12-րդ անգամ դարձան Անգլիայի չեմպիոններ՝ առաջին քայլը անելով դեպի «տրեբլ»: 1999թ. մայիսի 22. Յունայթեդ – Նյուկասլ 1998/99 մրցաշրջանում ոչ մի թիմ իվիճակի չէր կանգնեցնել «Յունայթեդին»: Սեր Ալեքսի տղաներն առանց որևէ լարվածության հաղթեցին «Նյուկասլին» 2-0 հաշվով՝ շնորհիվ Պոլ Սքոուլզի ու Թեդի Շերինգեմի դիպուկ հարվածների: Մինչև «Նոու-Կամպի» տրիումֆը մնում էր ընդամենը 4 օր: 1999թ. մասյիսի 26. Յունայթեդ – Բավարիա Դուք ինքներդ էլ ամեն ինչ լավ հիշում եք. Հաղթական վերջնակետը և Տրեբլը, որը եզրափակեց այդ հիանալի մրցաշրջանը: Պատմությունը կայացավ. «Մանչեստեր Յունայթեդը» կրկին դարձավ Եվրոպայի արքան ու ոչ ոգ դեռ չէր նվաճել այդ ավարն այդպիսի դրամատիկ խաղում: Չեմպիոնների Լիգայի հաղթողներ, Պրեմիոր Լիգայի հաղթողներ, Անգլիայի գավաթակիրներ…… «Յունայթեդի» մոլիի երկրպագուները միշտ հարցնելու են, թե որտե՞ղ եք դուք նայել այդ հանդիպումը և այն. Թե ինչպես Օլե Գունար Սուլշերը վերջին հարվածով հաղթանակ բերեց իր ակումբին: 1999թ. սեպտեմբերի 16. Յունայթեդ – Բարսելոնա Կատալոնացիների հետ «Յունայթեդի» հանդիպումները Չեմպիոնների Լիգայում ընդմիշտ մտել են այդ Եվրոպական ամենաարժանավոր մրցույթի ոսկե ֆոնդի մեջ: Հանդիպումը Մանչեստերում երկրպագուներին պարգևեց Բեկհեմի հոյակապ գոլը տուգանային հարվածից հետո և ավարտվեց 3-3 հաշվով, իսկ պատասխան հանդիպումը Բարսելոնայում նոյեմբերի 25-ին ավելի գրավիչ էր ու ավարտվեց նույն հաշվով: Մինչև մանկունիանցիների փառավոր վերադարձը «Նոու-Կամպ» մնում էր ընդամենը կես տարի: 1999թ. հոկտեմբերի 11. Յունայթեդ – Աշխարհի հավաքական Ի պատիվ Սեր Ալեքս Ֆերգյուսոնի և նրան ասպետական կոչումը շնորնելու խաղի 48-էջանոց գունավոր ու շքեղ ձևավորված ծրագիր: Այդ օրը հանդիպեցին «Մանչեստեր Յունայթեդն» ու Աշխարհի հավաքականը: Խաղում մասնակցեցին Պիտեր Շմեյխելը, Էրիկ Կանտոնան, Պել Գասկոյնը, Դևիդ Բեկհեմը և մյուսները: 1999թ. նոյեմբերի 30. Յունայթեդ – Պալմեյրաս Միջցամաքային գավաթի հանդիպման ծրագիրը, որտեղ հաղթելով բրազիլական Պալմեյրասը 1-ճ հաշվով (գոլը խփեց Ռոյ Քինը) «Կարմիր Սատանաները» հաստատեցին աշխարհի լավագույն ակումբային թիմի տիտղոսը: Հանդիպման ֆուտբոլիստ ճանաչվեց Ռայան Գիգզը, որը և ստացավ ավանդական պարգևը՝ ճապոնական «Տոյոտա» ավտոմեքենայի բանալիները: 2000թ. ապրիլի 1. Յունայթեդ - Վեստհեմ «Կռանահարները» «կարմիր Սատանաների» թաք ձեռքի տակ ընկան ու «Յունայթեդը» սեփական ստադիոնում տարավ իր ամենախոշոր հաղթանակներից մեկը՝ 7-1: Հյուրերի դարպասը երեք գնդակ ուղարկեց Պոլ Սքոուլզը և մեկական գոլ խփեցին Բեկհեմը, Քոուլը, Իրվինն ու Սուլշերը: 2000թ. մայիսի 6. Յունայթեդ – Տոտենհեմ Հաղթելով «Տոտենհեմին» 3-1 հաշվով, «Ռեդսը» 13-րդ անգամ դարձան «Մառախլապատ Ալբիոնի» չեմպիոններ: 2000թ. օգոստոսի 16. Յունայթեդ – Մանչեստեր Սիթի «Յունայթեդի» լավագույն պաշտպաններից մեկին՝ Դենիս Իրվինին նվիրված խաղի 48-էջանոց նկարազարդված ծրագիրը: «Յունայթեդում» ավելի քան 10 տարվա կարիերայի ընթացքում նա անցկացրել է 499 խաղ և խփել 33 գնդակ: 2001թ. փետրվարի 25. Յւոնայթեդ – Արսենալ Տոն՝ մանկունիանցիների փողոցում: Արսենալը ջախջախված է 6-1 հաշվով: Յորքի հետ-տրիքը, Քինի« շերինգեմի ու սուլշերի գոլերը թույլ չեն տալիս «զինագործնրին» կիրառել իրենց զենքը: 2001թ. օգոստոսի 1. Յունայթեդ – Սելտիկ Ռայան Գիգզի «Կարմիր Սատանաների» կազմում հանդես գալու 10-ամյակին նվիրված խաղի գերազանց 52-էջանոց ծրագիրը: 2001թ. օգոստոսի 19. Յունայթեդ – Ֆուլհեմ «Յունայթեդի» կազմում ոլանդացի Ռուդ վան Նիստելրոյի աջաջին խաղի ծրագիրը: Այդ հանդիպման ընթացքում նա դուբլ արեց, իսկ «Կարմիր Սատանաները» հաղթեցին 3-2 հաշվովո: 2001թ. սեպտեմբերի 29. Տոտենհեմ – Յունայթեդ Պրեմիեր Լիգայի պատմության մեջ խաղ վերադառնալու ամենավառ օրինակներից մեկը: Առաջին խաղակեսից հետո մանկունիանցիները պարտվում էին 3-0 հաշվով, բայց երկրորդ 45 րոպեների ընթացքում Բեկհեմի, Բլանի, Քոուլի, Նիստելրոյի ու Վերոնի ջանքերի շնորհիվ «Կարմիր Սատանաները հաղթեցին 5-3 հաշվով: 2003թ. հունվարի 26. Յունայթեդ – Վեստհեմ Անգլիայի Գավաթի չորրորդ փուլում «Կարմիր Սատանաները» այդ մրցույթի ամենախոշոր հաղթանակներից մեկը տոնեցին, «Օլդ Թրաֆֆորդում» ջախջախելով «կռանահարներին» 6-0 հաշվով: 2003թ. ապրիլի 5. Յունայթեդ – Լիվերպուլ Իր 15-րդ չեմպիոնության ճանապարհին «Յունայթեթդը» աջխջախեց «Լիվերպուլին» 4-0 հաշվով: Այդ խաղում դուբլի հեղինակ դարձավ Նիստելրոյը և մեկական գոլ խփեցին Գիգզն ու Սուլշերը: 2003թ. ապրիլի 8 և 23. Յունայթեդի ու Մադրիդի Ռեալի երկու խաղեր Չնայած որ դա Չեմպիոնների Լիգայի 1/16-րդն էր, եվրոպական երկու գրանդերի հանդիպումներն, անկասկած, 2002/03 մրցաշրջանի գլխավոր զարդարանքն էին: Մադրիդում կայացած առաջին խաղում դաշտի տերերն ավելի ուժեց էին (3-1), բայց Նիստելրոյի խփած գնդակը հույս էր թողնում, որ սեփական մարզադաշտում հակամարտությունը հաջող կավարտվի մանկունիանցիների համար: «Օլդ Թրաֆֆորդում» բրազիլացի Ռոնալդոն հետ-տրիկ ձևակերպեց, բայց «Յունայթեդը» չհանձնվեց, ու Նիստելրոյի գոլը, իսպանացու ինքնագոլը և Բեկհեմի դուբլը հաղթանակ բերեց մանկունիանցիներին 4-3, որը, ցավոք, բավարար չէր պատվավոր ավարի համար պայքարը շարունակելու համար: 2003թ. մայիսի 11. Էվերտոն – Յունայթեդ Հաղթելով «Գուդիսոն Պարկում» 1-2 հաշվով, «Յունայթեդը» ամրապնդեց իր 15-րդ չեմպիոնական տիտղոսը, իսկ Դևիդ Բեկհեմն իր վերջին հանդիպումն անցկացրեց «կարմիր Սատանաների» կազմում: 2003թ. հոկտեմբերի 22 և նոյեմբերի 4. Յունայթեդ – Ռեյնջերս «Բրիտանական ճակատամարտ»: Էլ ին՞չ ՝ հարկավոր «Մառախլապատ Ալբիոնի» ֆանատիկոսին կամ ընդհանրապես ֆուտբոլային երկրպագուին: 2003/04 մրցաշրջանում Չեմպիոնների Լիգան մի խմբուն ընդգրկոց երկու բրիտանական հսկաներին և հանդիսականների սպասումներն արդարացվեցին: Առաջին հանդիպումը լարված էր, բայց Ֆիլ Նեվիլլի միակ գոլը հաղթանակ բերեց «Յունայթեդին»: Երկու շաբաթ անց մանկունիանցիները մրցաշրջանի լավագույն խաղերից մեկն անցկացրեցին, ամբողջությամբ տիրելով նախաձեռնությանը և Նիստելրոյի (երկու) և Ֆորլանի խփած գոլերը գերագույն հաճույք պարգևեցին երկրպագուներին: 2004թ. փետրվարի 14. Յունայթեդ – Մանչեստեր Սիթի Անգլիայի Գավաթում իր 11-րդ հաղթանակին հասնելու ճանապարհին «Յունայթեդը» տոնեց ամենաբարդ հաղթանակներից մեկը: Գարի Նեվիլլին հեռացնելուց հետո թիմը մնաց տաս խաղացողով, բայց կարողացավ դուրս մղել իր մշտական մրցակցին, հաղթելով 4-2 հաշվով: Նիստելրոյը դուբլ ձևակերպեց, իսկ Ռոնալդուն ու Սքոուլզը խփեցին մեկական գնդակ: 2004թ. ապրիլի 3. Արսենալ – Յունայթեդ Անգլիայի Գավաթի կիսաեզրափակիչի ծրագիրը: Խաղի ճակատագիրը որոշեց «Յունայթեդի» «շեկ արքայազն» Պոլ Սքոուլզը՝ 32-րդ րոպեին խփելով միակ գնդակը, և «Միլլուոլը» հասկացավ, որ եզրափակիչում նրանք շանս գրեթե չունեն: 2004թ. մայիսի 22. Յունայթեդ – Միլլուոլ «Յունայթեդը» բարձր տրամադրությամբ է ավարտում ոչ այնքան հաջողված մրցաշրջանը և անգլիայի գավաթի եզրափակիչում ոչ մի շանս չի թողնում «Միլլուոլին»: Ռոնալդոյի գոլը և Նիստելրոյի դուբլը նշանակում են, որ մանկունիանցիները նվաճում են այդ ավարը ռեկորդային 11-րդ անգամ: 2004թ. սեպտեմբերի 15 և նոյեմբերի 24. Յունայթեդ – Օլիմպիկ Այն հազվագյուտ դեպքն է, երբ Չեմպիոնների Լիգայի խմբային մրցաշարի երկու խաղերի ծրագրերն էլ մի էջ դարձան «Յունայթեդի» պատմության մեջ: Լիոնում 2-2 հաշվով ավարտված առաջին խաղում Նիստելրոյը դուբլ արեց և գերազանցեց Դեննիս Լոուի ռեկորդը (28 գնդակ), դառնալով Եվրոպայում «Ռեդսի» լավագույն ռմբարկուն: Պատասխան խաղում՝ նոյեմբերի 24-ին մանկունիանցիները հաղթեցին 2-1 հաշվով ու գերազանց նվեր պարգևեցին Սեր Ալեքսին, որի համար այդ հանդիպումը 1000-րդն էր որպես «Յունայթեդի» մարզիչ: 2004թ. սեպտեմբերի 28. Յունայթեդ – Ֆեներբախչե Բազմաբնույթ տեղեկություններով լի 68-էջանոց ծրագիր: Բայց կարևորը դա չէ: Կարևորը պատանի հրաշամանուկ Ուեյն Ռունիի պատռված մարզաշապիկն ու երջանիկ աչքերն էին, ում մոտ Չեմպիոնների Լիգայի դեբյուտի ընթացքում ստացվում էր ամեն ինչ: Այո, խոսքը գնում է Ռունիի հետ-տրիկի մասին: 2005թ. հոկտեմբերի 24 և փետրվարի 1. Յունայթեդ – Արսենալ Անհաջող մրցաշրջանի ամենավառ երկու հանդիպումների ծրագրերը: Հոկտեմբերին «Օլդ Թրաֆֆորդում», շնորհիվ Նիստելրոյի ու Ռունիի խփաց գոլերի մանկունիանցիները ընդհատեցին «զինագորխբերի» 49 խաղից բաղկացած անպարտութայն շարքը, ինչից «Արսենալն» այդպես էլ չապաքինվեց ողջ մրցաշրջանի ընթացքում: Փետրվարին, պարտվելով «Հայբերրի»-ում 2-1 հաշվով, մանկունիանցիները վերջում կարողացան հաղթել 4-2, իսկ Ռոնալդուն իր լավագույն հանդիպումներից մեկն անցկացրեց «Յունայթեդի» կազմում: 2005թ. սեպտեմբերի 18. Լիվերպուլ – Յունայթեդ «Էնֆիլդում» ոչ-ոքի ավարտված խաղը վերջինը դարձավ ակումբի կազմում լեգենդար «Կինոյի» - Ռոկ Քինի – համար, որը «Յունայթեդի» բազմամյա ավագն է եղել: 2006թ. փետրվարի 26. Յունայթեդ – Ուիգան Ջախջախելով Կարդիֆում «Ուիգանը» 4-0 հաշվով Լիգայի գավաթի եզրափակիչում՝ շնորհիվ Ռունիի դուբլի ու Ռոնալդուի և Սաայի գոլերի, «Մանչեստեր Յունայթեդը» իր պատմության մեջ երկրորդ անգամ նվաճեց այդ ավարը: 2006թ. մայիսի 9. Յունայթեդ – Սելտիկ Լեգենդար «Կինոյի»՝ «Յունայթեդի» բազմամյա ավագ Ռոկ Քինի հրաժաշտի հանդիպմանը «Օլդ Թրաֆֆորդում» հավաքվել էին ավելի քան 70.000 հանդիսականներ: Ռոյը մեկական խաղակես անցկացրեց թիմերից յուրաքանչյուրի կազմում և մանկունիանցիները հաղթեցին 1-0 հաշվով: |
ՀԱՋՈՐԴ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ`
Tour 2013
13.07.2013 | Ռաջամանգալա | 00:00 (Երև.ժամ)
ՆԱԽՈՐԴ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ` ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ` ՄՐՑԱՇԱՐԱՅԻՆ ԱՂՅՈՒՍԱԿ` FACEBOOK` |