20
Հետևեք մեզ նաև սոցցանցերում՝
Գտեք մեզ Facebook-um Հետեվեք մեզ Twitter-ում Հետեվեք մեզ Odnoklassniku.ru-ում Հետեվեք մեզ vk.com-ում Հետեվեք մեզ YouTube-ում
Դենիս Իրվին.«Երազանքներիս ակումբը» Դունկան Էդվարդս. Լավագույնը, ինչ երբևէ եղել է բրիտանական ֆուտբոլում
  3 հզոր ֆուտբոլիստներ, որոնք խաղացել են Սըր Ալեքս Ֆերգյուսոնի ղեկավարությամբ

Նորություններ Հայաստան

22. ՊՈԼ ՍՔՈՈՒԼԶ

22. ՊՈԼ ՍՔՈՈՒԼԶ
Համար`
22
Պայմանագիր մինչև`
06/2013
Հասակ`
170 սմ
Քաշ`
69 կգ
Խաղացած խաղեր`
698
Քաղաքացիությունը`
Անգլիա
Ծննդյան թիվ`
16.11.1974
Գոլեր`
154
Պոլ Սքոուլզը «Մանչեսթեր Յունայթեդի» երիտասարդական թիմում սկսել է հանդես գալ 1991թ. հուլսիս 8-ից և  արդեն 18 ամիս անց ստորագրել է պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի պայմանագիր: Պոլ Սքոուլզը մեծ հույսեր էր առաջացնում «Մանչեսթեր Յունայթեդի» երիտասարդական և ռեզերվի մարզիչների մոտ,հաղթելով Անգլիայի լիգայի գավաթը երիտասարդական թիմի կազմում 1992թ. և հաջորդ տարի նույն մրցաշարում ստանալով արծաթե մեդալ: Նա նաև հանդես է եկել Անգլիայի Մ18 տարեկանների հավաքականում,որը հաղթեց Եվրոպայի գավաթը 1993թ:

Սքոուլզի դեբյուտը «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում տեղի ունեցավ 1994թ. սեպտեմբերի 21-ին,Անգլիայի լիգայի գավաթի շրջանակներում «Պորտ Վեյլ» ակումբի հետ խաղում,որում նա դարձավ դուբլի հեղինակ: Նրա ամբողջական դեբյուտը տեղի ունեցավ նույն թվականի սեպտեմբերի 24-ին «Իպսվիչի» հետ խաղում,որի ժամանակ Սքոուլզը նորից երկու անգամ գրավեց մրցակից թիմի դարպասը,սակայն դա չօգնեց «Մանչեսթեր Յունայթեդին»,որը պարտվեց 2:3 հաշվով: 1994/95թթ. մրցաշրջանում Սքոուլզը հանդես եկավ մերկնարկային կազմում,քանի որ բացակայում էին Էրիկ Կանտոնան և Մարկ Հյուզը: Հաջորդ մրցաշրջանում Սքոուլզը դարձավ մեկնարկային կազմում անփոխարինելի խաղացող և նվաճեց իր առաջին գավաթները «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում`Անգլիայի պրեմիեր լիգան և Անգլիայի գավաթը,եզրափակիչում հաղթելով «Լիվերպուլին», «Մանչեսթեր Յունայթեդը» ձևակերպեց «Չեմպիոնական դուբլ»:

Պոլը աչքի ընկավ նաև հավաքականում դեբյուտի ժամանակ գրավելով Իտալիայի հավաքականի դարպասը «Ուեմբլիում»: Սքոուլզը նաև հավաքականի հետ միասին մասնակցեց Աշխարհի գավաթին 1998թ. Ֆրանսիայում,առաջին խաղում գրավելով Թունիսի հավաքականի դարպասը: Այդ առաջնությանը նա մասնակցեց բոլոր 4 հանդիպումներին:

Ասում են,որ Պոլ Սքոուլզը «Մանչեսթեր Յունայթեդի» ամենատաղանդավոր ֆուտբոլիստն է,համեմատելով նրան այնպիսի աստղերի հետ ինչպիսիք են Բրայան Ռոբսոնը և Բոբի Չարլթոնը:

Պոլը միշտ իրեն լավագույն կերպով էր դրսևորում հենց կարևոր հանդիպումների ժամանակ: 1998-1999թթ. Եվրոպական մրցաշարում նա խփեց շատ կարևոր գնդակներ «Բավարիայի» և «Բարսելոնայի» դարպասը:Բայց այդ մրցաշրջանում նրա ամենակարևոր գնդակը, դա «Ինտերին» խփաց գնդակն էր «Սան Սիրոյում» դրանով նա դառնում է առաջին խաղացողը 1984թ. սկսած որը «Սան Սիրոյում» գրավեց «Ինտերի» դարպասը Նորման Ուատսայդից հետո: Պոլը նաև Անգլիայի գավաթի եզրափակիչում իր թիմի երկրորդ գնդակը խփեց «Նյուքասլի» դարպասը: Նաև Անգլիայի հավաքականում ձևակերպեց հեթ-թրիկ «Լեհաստանի» հավաքականի հետ մրցավեճում:

1999-2000թթ. մրցաշրջանում նրա խփաց երեք գնդակները կարող էին  ճանաչվել լավագույնը,որոնք նա խփել էր «Բրեդֆորդի»,«Վեսթ Հեմի» և «Միդլսբրոյի» դարպասները: Նա այդ տարի նաև աչքի ընկավ Անգլիայի հավաքականի կազմում, և հենց նրա գոլը Անգլիացիներին դուս բերեց Եվրե-2000:

2000-2001թթ. մրցաշրջանում նրա լավագույ պահերը Չեմպիոնների լիգայում «Պանատինաիկոսի» հետ խաղերում էին,առաջին խաղում նա երկու անգամ գրավեց մրցակցի դարպասը և կատարեց 32 փոխանցում,իսկ պատասխան հանդիպման ժամանակ նա «Մանչեսթեր Յունայթեդին» փրկեց պարտությունից վերջին րոպեներին գրավելով հույների դարպասը:

Խուան Սեբաստիան Վերոնի գալուստից հետո փոխվեց Պոլի դիրքը և նա չկարողացավ հարմարվել նոր դիրքին:

Պոլը կորցրել էր իր մարզավիճակը և չէր կարողանում գրավել մրցակիցների դարպասը:Սակայն նա այդ բացը լրացրեց,բայց դա Սքոուլզի լավագույ մրցաշրջանը չէր:

Սքոուլզը անընդմեջ 6 անգամ գրավեց մրցակիցների դարպասը և դա լավագույն մրցաշրջանն էր,նա այդ տարի նաև սկսեց իրեն ավելի լավ զգալ 4-4-3 մարտավարության ժամանակ,այն ժամանակ նա խաղում էր 4-4-2 կամ 4-4-1-1 մարտավարությամբ:

2004-2005թթ. մրցաշրջանում Սքոուլզ իր թիմի լավագույն երեք ռմբարկուներից էր դառնալով 12 գոլի հեղինակ:

2005թ. օգոստոսի 12-ին նա ստորագրեց նոր 2-ամյա պայմանագիր «Մանչեսթեր Յունայթեդի» հետ:

2006-2007 մրցաշրջանում երկրպագուները ուրախությամբ ընդունեցին նրա վերադարձը:Այդ մրցաշրջանում Պոլը փայլում էր:

Նա խփեց իր համար հոբելյանական 500-րդ գնդակ «Լիվերպուլի» հետ տնային մրցավեճում:

2008թ. ապրիլի 23-ին նա անցկացրեց իր 1000-րդ հանդիպումը «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում «Բարսելոնայի» հետ մրցավեճում,որը ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքիով,իսկ արդեն պատասխան հանդիպմանը Պոլի միակ գնդակը Չեմպիոնների լիգայի եզրափակչի ուղեգիր պարգևեց «Մանչեսթեր Յունայթեդին»:

2008թ. մայիսի 21-ին Չեմպիոնների լիգայի եզրափակիչում նա մեկնարկային կազմում էր «Մանչեսթեր Յունայթեդի» մրցակիցը լոնդոնյան «Չելսին» էր:Հանդիպման ժամանակ Պոլը բախվեց ազնվականների խաղացող Կլոդ Մակելելեի հետ,սակայն դա նրան չխանգարեց մասնակցել հանդիպմանը,87-րդ րոպեին նա իր տեղը զիջեց Ռայան Գիգզին:Հանդիպման հիմնական ժամանակը ավարտվեց 1-1 հաշվով սակայն «Մանչեսթեր Յունայթեդը» հաղթանակ կորզեց 11մ հարվածաշարով:
 
 
 
 
ՀԱՋՈՐԴ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ`
Tour 2013
13.07.2013  |  Ռաջամանգալա  |  00:00 (Երև.ժամ)
Շինգա (Թայլանդ)
Շինգա (Թայլանդ)
-
Ման.Յունայթեդ
Ման.Յունայթեդ
 
ՆԱԽՈՐԴ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ`
Լեգենդների Հանդիպում
02.06.2013  |  Օլդ Թրաֆֆորդ  |  Տեսանյութ
Ման.Յունայթեդ
Ման.Յունայթեդ
1
2
Ռեալ Մադրիդ
Ռեալ Մադրիդ
ՄՐՑԱՇԱՐԱՅԻՆ ԱՂՅՈՒՍԱԿ`
Թիմ Խ Խ/Բ Մ
1 38 +43 89
2 38 +32 78
3 38 +36 75
4 38 +35 73
5 38 +20 72
6 38 +15 63
Ամբողջ աղյուսակը
Թիմ Խ Հ Ո Պ ԽԳ ԲԳ Խ/Բ Մ
1 38 28 5 5 86 43 +43 89
2 38 23 9 6 66 34 +32 78
3 38 22 9 7 75 39 +36 75
4 38 21 10 7 72 37 +35 73
5 38 21 9 8 66 46 +20 72
6 38 16 15 7 55 40 +15 63
7 38 16 13 9 71 43 +28 61
8 38 14 7 17 53 57 -4 49
9 38 11 13 14 47 51 -4 46
10 38 12 10 16 45 53 -8 46
11 38 10 14 14 41 58 -17 44
12 38 11 10 17 50 60 -10 43
13 38 9 15 14 34 45 -11 42
14 38 9 14 15 49 60 -11 41
15 38 10 11 17 47 69 -22 41
16 38 11 8 19 45 68 -23 41
17 38 9 12 17 41 54 -13 39
18 38 9 9 20 47 73 -26 36
19 38 6 10 22 43 73 -30 28
20 38 4 13 21 30 60 -30 25
FACEBOOK`