3. ՊԱՏՐԻՍ ԷՎՐԱ
Համար`
3 Պայմանագիր մինչև` 06/2014 Հասակ` 174 սմ Քաշ` 70 կգ Խաղացած խաղեր` 293 Քաղաքացիությունը` Ֆրանսիա Ծննդյան թիվ` 15.05.1981 Գոլեր` 3 Իր առաջին մրցաշրջանը Ֆրանսիայում Էվրան անցկացրեց «Նիցա» ակումբում ու երբ 2002թ. նա ճանաչվեց ֆրանսիական երկրորդ դիվիզիոնի լավագույն ձախ պաշտպան` Դիդյե Դեշամն անմիջապես վերցրեց նրան «Մոնակո»: Այդ ժամանակվանից Պատրիսն ամրապնդվեց այդ ակումբի պաշտպանությունում և 2004թ. ստացավ Ֆրանսիայի լավագույն երիտասարդ խաղացողի մրցանակը: Էվրայի վաղեմի երկրպագու Ռայմոնդ Դոմենեքը ներգավեց նրան ազգային հավաքականի կազմում այն ժամանակ, երբ «եռագույնները» փորձում էին հաղթահարել թիմում սերունդների փոփոխության գործընթացը: Էվրան ունի բոլոր տվյալները նրա համար, որ երկարատև մնա Բիքսենտ Լիզարազյույի իրավահաջորդը: Արագ, ատլետիկ կազմվածքով, հարձակման միտում ունեցող այս ֆուտբոլիստն ասում է, որ իր կուռքը Ռոբերտո Կարլոսն է, թեև բազմաթիվ ֆուտբոլային մեկնաբաններ եկել են այն եզրակացությանը, որ իր խաղաոճով նա ավելի շատ նման է «Արսենալի» պաշտպան Էշլի Քոուլին: Էվրան ինքն է տեսնում այդ նմանությունը: Նա ասել է. «Դա ուղղակի հիանալի է: Ամեն անգամ, երբ ես դիտում եմ Էշլիի խաղը հեռուստացույցով` մի այնպիսի զգացողություն է մոտս արդնանում, թե ինձ վրա եմ նայում: Նա ամեն ինչ անում է հենց այնպես, ինչպես որ ես կանէի նույն իրավիճակում»: Այդ նմանության պատճառն ավելի խորն է ընկած. ինչպես և Էշլի Քոուլը Պատրիս Էվրան սկսել է իր կարիերան որպես հարձակվող, բայց որոշ ժամանակ անց նա ընտրել է իր ֆուտբոլային ճանապարհը: Վերջապես, ի տարբերություն Քոուլի, Էվրան դուրս բերեց իր թիմը Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ: 2006թ. հունվարի 10-ին Պատրիս Էվրան պայմանագիր ստորագրեց «Մանչեստեր Յունայթեդի» հետ: Իր դեբյուտն ակումբի կազմում տեղի ունեցավ «Մանչեստեր Սիթիի» հետ խաղում: 2005/06 մրցաշրջանում նա 14 հանդիպում անցկացրեց «Յունայթեդի» կազմում: 2006/07 մրցաշրջանի սկզբում երկրպագուները սկսեցին անհանստանալ, որ երիտասարդ ֆրանսիացու համար ծախսված գումարները կարող են իզուր լինել, բայց այդ մտավախությունները շուտով անհետացան, երբ Պատրիսը մի շարք հանդիպումներում հիանալի խաղ ցույց տվեց և ամրապնդվեց ձախ պաշտպանի դիրքում: Նրա արագությունն ու փոխանցումները, լավ դիրքային խաղը տվեցին «Յունայթեդին» այն, ինչ այդքան չէր հերիքում թիմին պաշտպանության ձախ եզրում: Դրա հետ մեկ տեղ ֆրանսիացին լավ է միանում հարձակմանը: 2007/08 մրցաշրջանում Էվրան բարեբախտաբար խուսափեց լուրջ վնասվածքներից ու 48 հանդիպում անցկացրեց «Կարմիր Սատանաների» մեկնարկային կազմոմ: Ֆերդինանդի, Բրաունի և Վիդիչի հետ միասին Պատրիսը մեծ դեր խաղաց նրանում, որ «Յունայթեդը» նոր ակումբային ռեկորդ սահմանեց` առաջնությունում բաց թողնելով ընդամենը 22 գնդակ: Ֆրանսիացուն հաջողվեց նաև ջնջել տխուր հիշողությունները «Մոնակոյի» կազմում 2004թ. Չեմպիոնների Լիգայում պարտության մասին և նա դարձավ այդ մրցույթի ոսկե մեդալակիրը Մոսկվայի «Լուժնիկի» մարզադաշտում: 2008/09 մրցաշրջանն անցավ փոփոխական հաջողությամբ: «Յունայթեդի» կազմում Էվրան անցկացրեց 45 հանդիպում, բայց եթե մրցաշրջանի առաջին կեսում նա ցուցաբերում էր անցած տարվա պես փայլուն խաղ, ապա չորս խաղի ընթացքում որակազրկված լինելուց հետո Պատրիսի գործողություններում ինչ-որ բան կոտրվեց ու նա սկսեց խաղալ ոչ այդքան հաջող: Մինչև 2010թ. ապրիլ ամիսը Պատրիս Էվրան յուրաքանչյուր խաղում դուրս էր գալիս թիմի մեկնարկային կազմում և միայն «Բլեկբերնի» հետ հանդիպմանը մնաց պահեստայինների նստարանին, բայց նույնիսկ այդ ժամանակ Ֆեգյուսոնը նրան դաշտ հանեց խաղի վերջին րոպեներին, մտածելով, որ Պատրիսի ակտիվությունը թույլ կտա թիմին կորզել հաղթանակը: Ու թեև Ուեյն Ռունին, անկասկած արթարացի, ստացավ շոտլանդացու գովասանքներն իր ռմբարկուի կարողությունների համար` ստանալով Սեր Մեթ Բասբիի ակումբային մրցանակը, որպես 2009/10 մրցաշրջանի լավագույն խաղացող, բայց կարելի է ասել, որ Էվրայի բախտն այդ առումով չբերեց. 28-ամյա ֆրանսիացի պաշտպանն արժանի էր նույն պարգևին` թիմի ընդհանուր խաղում իր ներդրման դիմաց: Էվրան «Կարմիր Սատանաների» ավագն էր «Աստոն Վիլլայի» դեմ Լիգայի Գավաթի հանդիպմանը, ևս մեկ անգամ ապացուցելով, որ և դաշտում և հանդերձարանում հսկայական ազդեցություն ունի իր թիմակիցների վրա, ու մրցաշրջանի արդյունքներով նա իրավամբ ներգրավվեց Պրեմիեր Լիգայի հավաքականի կազմում: *Տվյալ վիճակագրությունը նորացվում է յուրաքանչյուր մրցաշրջանի վերջում |
ՀԱՋՈՐԴ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ`
00.00.0000 | | 00:00 (Երև.ժամ)
ՆԱԽՈՐԴ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ` ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ` ՄՐՑԱՇԱՐԱՅԻՆ ԱՂՅՈՒՍԱԿ` FACEBOOK` |