Չգիտեմ՝ ինչ է այդ Twitter-ը, չեմ հասկանում, թե մարդու ինչին է դա պետք. Ֆերգյուսոն«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ սըր Ալեքս Ֆերգյուսոնը կարծում է, որ այսուհետ Twitter-ում գրառումներ անելուց առաջ Ռիո Ֆերդինանդը ավելի լավ կանի, որ երկար մտածի, տեղեկացնում է The Guardian-ը:
Հիշեցնենք, որ կարգապահական կոմիտեն տուգանալ էր Ֆերդինանդին 45 հազար ֆունտով Էշլի Քոուլի հետ կապված գրառման համար: Քոուլը դատարանի առաջ որպես վկա էր հանդես եկել Ֆերդինանդի եղբոր ու Ջոն Թերրիի գործի ժամանակ: Դրանից հետո Ֆերդինանդը մեջբերեց մեկ ուրիշի գրառումը, որում Քոուլին անվանել էին «շոկոլադե պաղպաղակ»: Դա բրիտանական բարբառում նշանակում է «սև արտաքինից, սպիտակ ներսից»:
«Նա հասուն մարդ է, բայց մի բան անելուց առաջ պետք է երկար մտածել: Մեկ խոսքը կարող է փոխել ամեն ինչ, իսկ հետդարձի ճամփա չկա: Ես չգիտեմ ինչ է այդ Twitter-ը, չեմ հասկանում՝ մարդու ինչին է դա պետք: Հրահանգել եմ խաղացողներին, որ ոչ մի բան չգրեն ակումբի մասին»,- հայտարարել է Ալեքս Ֆերգյուսոնը: sportarmenia.com Այլ նորություններ` «Յունայթեդ»-ը պատրաստ է 60 մլն ֆունտ վճարել Բեյլի իրավունքների դիմաց25.05.2013 | 20:22 | ՏրանսֆերներԷդվին վան դեր Սար. Բավարիան ուժեղ է՝ Ռոբենի շնորհիվ25.05.2013 | 16:55 | Չեմպիոնների ԼիգաՀոլանդիայի հավաքականի նախկին լեգենդար դարպասապահ Էդվին վան դեր Սարն այսօր՝ մայիսի 25-ին Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում Չեմպիոնների լիգայի՝ «Բավարիա»-«Բորուսիա» եզրափակիչ հանդիպումից առաջ ասել է, որ մյունխենցիների հաղթելու հնարավորությունն ավելի մեծ է:
Դևիդ Գիլ. Համոզված եմ, որ Ռունին կմնա Մանչեսթեր Յունայթեդում25.05.2013 | 11:43 | Տրանսֆերներ | ՌունիՅունայթեդի ֆուտբոլիստները գոլֆ են խաղում (լուսանկարներ)24.05.2013 | 23:34Անգլիայի նորընծա չեմպիոնները գոլֆ են խաղում:
Մարուան Ֆելլայինի. «Մոյեսը հիանալի մարզիչ է, նա գիտի, թե երբ է պետք չոր լինել»24.05.2013 | 19:58 | ՄոյեսՊրեմիեր Լիգայում կիրառվելու է պատժի հետադարձ ձևը24.05.2013 | 14:56 | ԱՊԼՀաջորդ մրցաշրջանում Պրեմիեր Լիգայում որոշակի դրվագների համար կարող է գործածվել խաղացողներին պատժելու հետադարձը ձևը: Այս մասին հայտնում է The Telegraph պարբերականը:
Ֆերգյուսոնի 5 լավագույն և 5 վատագույն տրանսֆերները24.05.2013 | 11:13Սըր Ալեքս Ֆերգյուսոնը ավարտեց կարիերան, իսկ մենք ամփոփենք նրա տրանսֆերային գործունեությունը և ներկայացնենք 5 լավագույն և 5 վատագույն տրանսֆերները Ֆերգյուսոնի օրոք:
Պարտքերի վերանայում24.05.2013 | 09:52 | ՖինանսներԻնչպես հայտնում է The Associated Press-ը, Յունայթեդին հաջողվել է պայմանավորվել իր պարտքի ավելին քան 290 մլն. դոլլարի չափով վերակազմավորման մասին, այդպիսով պակասեցնելով իր պարտքի դիմաց վճարվող գումներները 15 մլն դոլլարով:
|
ՀԱՋՈՐԴ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ`
00.00.0000 | | 00:00 (Երև.ժամ)
ՆԱԽՈՐԴ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ` ՄՐՑԱՇԱՐԱՅԻՆ ԱՂՅՈՒՍԱԿ` FACEBOOK` |