|
Մանչեսթեր Յունայթեդի նոր մարզաշապիկը դժգոհություններ է առաջացրելԲանը նրանում է, որ թիմը հաջորդ մրցաշրջանի համար մարզահագուստի նոր դիզայն է մշակել:
Վերջին հինգ տարիների ընթացքում «Մանչեսթեր Յունայթեդն» արդեն հինգերորդ անգամ է փոխում իր մարզահագուստը, ընդ որում վերջինն արժե մոտ 100 ֆունտ: Այսպիսով, նոր մարզաշապիկները մեծ հարված կհասցնեն թիմի երկրպագուների գրպաններին, մինչդեռ դրանց արտաքին տեսքը ամենևին էլ չի ուրախացրել ֆուտբոլասերներին: Արտադրող ընկերությունը հրաժարվել է «Մանչեսթեր Յունայթեդի» համար դասական կարմիր գույնից: Այժմ այդ կարմիրի վրա սև վանդակներ են հայտնվել, իսկ պարանոցի հատվածը նման է անգլերեն V տառին: «Նոր մարզաշապիկները պարզապես զզվելի են, - «կարմիրների» 39-ամյա երկրպագու Դեյվ Ռոբերտսի խոսքերն է մեջբերում The Mirror-ը, - ես չգիտեմ` ինչու են նրանք հրաժարվել դասական ոճից: Ֆուտբոլիստները չեն կարողանա տարբերել միմյանց խաղադաշտում»: Նոր մարզահագուստը պետք է ներկայացվեր այս տարվա մայիսին, սակայն այն պատահաբար հայտնվել է համացանցում: Youtube-ում տեղադրվել է մարզահագուստի օգտագործմամբ մի տեսահոլովակ, որն անմիջապես հազարավոր բացասական արձագանքներ է հավաքել: Թե ինչպես է այն հայտնվել համացանցում` պարզ չէ: «Մանչեսթեր Յունայթեդի» մամուլի ծառայությունը հրաժարվում է մեկնաբանություններից: armsport.am Այլ նորություններ`
ՄԱՆՉԵՍԹԵՐ ՅՈՒՆԱՅԹԵԴԸ ԿԱԳԱՎԱՅԻՆ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ ԴԻՄԱՑ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է 12 ՄԻԼԻՈՆ ՖՈՒՆՏ ՍՏԵՌԼԻՆԳ17.05.2012 | 22:06Ուեյն Ռունի. «Նախկինում շատ էի դիտում Յարի Լիտմանենի մասնակցությամբ հանդիպումները»17.05.2012 | 22:02 |
ՆԱԽՈՐԴ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ` ՄՐՑԱՇԱՐԱՅԻՆ ԱՂՅՈՒՍԱԿ`
FACEBOOK` |
|||||||||||||||||||||||||||||||||||||||||