19
Information about the website Հետեվեք մեզ Twitter-ում Գտեք մեզ Facebook-um
YerevanGuide.am  
Emedia

Նանի

Նանի
Համար`
17
Պայմանագիր մինչև`
06/2014
Հասակ`
175 սմ
Քաշ`
66 կգ
Խաղացած խաղեր`
155
Քաղաքացիությունը`
Պորտուգալիա
Ծննդյան թիվ`
17.11.1986
Գոլեր`
27
Լուիս Կարլոս Ալմեյդա դա Կունխան, որն ավելի հայտնի է որպես Նանի, ծնվել է 1986թ. նոյեմբորի 17-ին` Աֆրիկայի արևմտյան ափին մոտ գտնվող կղզիներից մեկում, իսկ հետագայում նրա ընտանիքն արտագաղթեց Պորտուգալիա: Նա մեծացել է Ամադորա քաղաքում և իր ֆուտբոլային կարիերան սկսել է «Մասսանա» թիմում` Լիսաբոնի արվարձանում: 

Հետագայում Նանին ընդունվեց հանրահայտ «Սպորտինգի» ակադեմիան, որը նրանից առաջ ավարտել էին Լուիշ Ֆիգուն և Կրիշտիանո Ռոնալդուն: 18 տարեկան հասակում Նանին դարձավ ամենաերիտասարդ խաղացողը, որի դեբյուտը տեղի ունեցավ «Սպորտինգի» կազմում և նա իրեն հիանալի դրսևորեց 2005/06 մրցաշրջանում: Այդ ժամանակից էլ երիտասարդ պորտուգալացին, որը սովորաբար տոնում է իր խփած գոլերը հետաքրքիր ակրոբատիկ ցատկով, հաջողությամբ հանդես էր գալիս ակումբի և Պորտուգալիայի հավաքականի կազմերում:

2006/07 մրցաշրջանում նա 29 խաղ անցկացրեց «Սպորտինգի» հետ և խփեց հինգ գնդակ, իսկ մյուս մրցաշրջանում ակումբը նվաճեց Պորտուգալիայի Գավաթը:

Նանին չէր թաքցնում, որ ուզում է խաղալ «Մանչեստեր Յունայթեդի» կազմում` իր հայրենակից Կրիշտիանո Ռոնալդուի հետ և 2007թ. մայիսին մանկունիանցիներն օգտվեցին պայմանագրի այն կետից, որով «Սպորտինգը» պատրաստ էր վաճառել ֆուտբոլիստին 14 միլիոն ֆունտով, և շուտով հայտարարվեց տաղանդավոր խաղացողի «Օլդ Թրաֆֆորդ» տեղափոխվելու մասին:

«Յունայթեդի» կազմում իր առաջին մրցաշրջանի ընթացքում Նանիի անունն ավելի հաճախ էր հայտնվում թիմի կազմում, քան սպասվում էր. պորտուգալացին 41 հանդիպում անցկացրեց, որոնցիցն 26-ը` մեկնարկային կազմում: Ու թեև նա իր հայրենակից Ռոնալդուի խաղի ստվերում էր մնում, սակայն շատ լավ տպավորություն թողեց արագությամբ և խաղն իր վրա վերցնելու պատրաստակամությամբ: 

Առաջին գնդակը «Յունայթեդի» կազմում Նանին խփեց օգոստոսի 26-ին հիանալի հեռահար հարվածով` «խթանների» դեմ խաղում և նույնատիպ մի գոլ տոնեց դրանից մեկ ամիս անց` «Միդլսբորոյի» հետ հանդիպման ժամանակ, որում «ռեդսը» հաղթեց 4-1 հաշվով: Նա նաև աչքի ընկավ «Լիվերպուլի» հետ տնային խաղում (3-0) և «Արսենալի» դեմ գավաթային հանդիպմանը (4-0):

«Զինագործների» հետ խաղում գնդակի հետ նրա հնարանքները զայրացրեցին Վենգերի ֆուտբոլիստներին և խաղից հետո Սեր Ալեքս Ֆերգյուսոնը նրան մի փոքր խրատեց դրա համար, բայց երկրպագուները սիրում են նման ֆուտբոլ: Երիտասարդ պորտուգալացին ապացուցեց, որ հիանալի է դիմանում կարևոր հանդիպումներում առկա ճնշմանը, երբ Մոսկվայում «Չելսիի» դեմ Չեմպիոնների Լիգայի եզրափակիչում վստահ իրացրեց իր հարվածը հետխաղային տասնմեկ մետրանոցների շարքում:

2008/09 մրցաշրջանում Նանին 24 խաղ անցկացրեց «մանկունիանցիների» կազմում և մի քանի գեղեցիկ գոլ խփեց գավաթային հանդիպումներում, բայց ընդհանուր առմամբ ոչինչով աչքի չընկավ, նամանավանդ Ֆլետչերի ու Պակի առաջընթացի ֆոնի վրա: Մյուս մրցաշրջանը, հիմնականում Ռոնալսուի հեռանալու հետ կապված, որոշիչ դարձավ պորտուգալացու համար: 2009/10-ը հեշտ չէր Նանիի համար: Սուպեր Գավաթի հենց առաջին խաղում նա ապացուցեց, որ կարող է փոխարինել Ռոնալդուին կիսապաշտպանության եզրում և գոլ խփեց «Չելսի»-ին, բայց հետո ոլորեց ուսը, երկար ժամանակ վերականգնվում էր, իսկ երբ դաշտ վերադարձավ` նրա խաղը խամրեց:

Ձմռանը ասեկոսներ սկսվեցին, թե Նանին վիճել է Սեր Ալեքսի հետ և տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող է լքել «Օլդ Թրաֆֆորդը», սակայն քիչ անց նա հիանալի մարզավիճակ ձեռք բերեց, և նրա խփած գոլերը Պրեմիեր Լիգայում «Արսենալի» հետ խաղում, Լիգայի Գավաթում` «Սիթիին», «Բավարիան» խփած գնդակներն ու մի քանի հիանալի գոլային փոխանցումները վտանգավոր զենք դարձրեցին Նանիին «Կարմիր Սատանաների» հարձակման ձեռքում, այլ ոչ թե հիասթափության առիթ` երկրպագուների համար:

Տպավորություն է ստեղծվում, որ պորտուգալացին ի վերջո հավատաց իր ուժերին և այսուհետ ցույց կտա ամեն ինչ, ինչին որ ունակ է:

*Տվյալ վիճակագրությունը նորացվում է յուրաքանչյուր մրցաշրջանի վերջում
 
 
 
 
 
ՆԱԽՈՐԴ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ`
Ընկերական Խաղ
15.05.2012  |  Վինդսոր Պարկ  |  Տեսանյութ
Իռ, Լիգա
Իռ, Լիգա
1
4
Ման.Յունայթեդ
Ման.Յունայթեդ
ՄՐՑԱՇԱՐԱՅԻՆ ԱՂՅՈՒՍԱԿ`
Թիմ Խ Խ/Բ Մ
1
Մանչեսթեր Սիթի
38 +64 89
2
Մանչեսթեր Յունայթեդ
38 +56 89
3
Արսենալ
38 +25 70
4
Տոտտենհեմ
38 +25 69
5
Նյուքասլ
38 +5 65
6
Չելսի
38 +19 64
Ամբողջ աղյուսակը
Թիմ Խ Հ Ո Պ ԽԳ ԲԳ Խ/Բ Մ
1
Մանչեսթեր Սիթի
38 28 5 5 93 29 +64 89
2
Մանչեսթեր Յունայթեդ
38 28 5 5 89 33 +56 89
3
Արսենալ
38 21 7 10 74 49 +25 70
4
Տոտտենհեմ
38 20 9 9 66 41 +25 69
5
Նյուքասլ
38 19 8 11 56 51 +5 65
6
Չելսի
38 18 10 10 65 46 +19 64
7
Էվերտոն
38 15 11 12 50 40 +10 56
8
Լիվերպուլ
38 14 10 14 47 40 +7 52
9
Ֆուլհեմ
38 14 10 14 48 51 -3 52
10
Վեսթ Բրոմվիչ
38 13 8 17 45 52 -7 47
11
Սուոնսի
38 12 11 15 44 51 -7 47
12
Նորվիչ
38 12 11 15 52 66 -14 47
13
Սանդեռլենդ
38 11 12 15 45 46 -1 45
14
Ստոկ Սիթի
38 11 12 15 36 53 -17 45
15
Ուիգան
38 11 10 17 42 62 -20 43
16
Աստոն Վիլլա
38 7 17 14 37 53 -16 38
17
ՔՓՌ
38 10 7 21 43 66 -23 37
18
Բոլթոն
38 10 6 22 46 77 -31 36
19
Բլեքբեռն
38 8 7 23 48 78 -30 31
20
Վուլվերհեմփթոն
38 5 10 23 40 82 -42 25
FACEBOOK`