|
Մայքլ Օուեն
Համար`
7 Պայմանագիր մինչև` 06/2012 Հասակ` 173 սմ Քաշ` 70 կգ Խաղացած խաղեր` 48 Քաղաքացիությունը` Անգլիա Ծննդյան թիվ` 14.12.1979 Գոլեր` 14 Հենց այս ակումբի հետ Օուենն «անուն» ձեռք բերեց` 1997 – 2004թթ. նրա կազմում անցկացնելով 216 հանդիպում և խփելով 118 գնդակ: Որպես «Լիվերպուլի» ֆուտբոլիստ Մայքլը դարձել է Անգլիայի գավաթակիր, երկու անգամ նվաճել է Լիգայի Գավաթը, Անգլիայի Սուպերգավաթը, ՈՒԵՖԱ-ի Գավաթն ու Եվրոպայի Սուպերգավաթը, 2001թ. դառնալով «Ֆրանս Ֆուտբոլ» ամսագրի «Ոսկե գնդակի» մրցանակակիր` որպես Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստ: Երբ թիմից հեռացավ Ժերար Ուլյեն, որն անսահման վստահում էր Օուենին, ասեկոսներ սկսվեցին, թե «Լիվերպուլը» լքելու է նաև Մայքլը: 2004թ. օգոստոսի 13-ին Մադրիդի «Ռեալը» 8 միլիոն ֆունտ վճարեց նրա համար և «բլակոսի» կազմում Օուենը ստացավ 11 համարի մարզաշապիկը: Պետք է նշել, որ «Սանտյագո Բերնաբեու» ստադիոնում Անգլիայի առաջատար հարձակվողներից մեկը մեծ համբավ ձեռք չբերեց, քանի որ արքայական ակումբի ղեկավարությունն այն պահին նախընտրում էր հարձակման գծում տեսնել Ռոբինյոյին և Ժուլիո Բապտիստային: Անցկացնելով «Ռեալում» 2004/05 մրցաշրւանն ու 18 գոլ խփելով 41 խաղում Օուենը որոշեց վերադառնալ Պրեմիեր Լիգա: 2005թ. օգոստոսի 24-ին «Նյուկասլը» հայտարարեց, որ գնել է Մայքլին «Ռեալից» 16 միլիոն ֆունտով: Ու թեև նորեկի կարիերան «Սենտ-Ջեյմս Պարկում» սկզբից լավ էր ընդանում, բայց հետո նորից չդասավորվեց` ֆուտբոլիստի բազմաթիվ վնասվածքների հետևանքով: 2005թ. դեկտեմբերի 31-ին «Տոտենհեմի» դեմ խաղում Մայքլը կոտրեց ոտնաթաթի ոսկրը և այդ վնասվածքը ստիպեց նրան բաց թողնել մրցաշրջանի գրեթե ամբողջ երկրորդ մասը, իսկ 2006թ. աշխարհի առաջնության խմբային փուլում ծնկի ջիլերի պատռվածքը դուրս թողեց Օուենին ֆուտբոլից մոտ մեկ տարով` մինչև 2007թ. ապրիլ ամիսը: Դրան հետևեցին կրկնակի աճուկային ճողվածքը, ազդրի վնասվածքը և այլն: Ապաքինվելով Օուենը նորից գոլեր էր խփում, բայց մարզչական խառն իրավիճակը և թիմի վատ խաղը բերեցին նրան, որ 2008/09 մրցաշրջանի արդյունքներով «Նյուկասլը» դուրս մնաց առաջնությունից: 2009թ. հուլիսի 1-ին լրացավ «Նյուկասլի» հետ Մայքլի պայմանագրի ժամկետը և նա ազատ գործակալի կարգավիճակ ստացավ, իսկ արդեն հուլիսի 3-ին, «Մանչեստեր Յունայթեդի» ղեկավարության հետ ճեպընթաց բանակցություններից հետո Օուենը դարձավ չորրորդ ֆուտբոլիստը, որն իր կարիերայի ընթացքում ելույթ կունենա ինչպես «Էնֆիլդում», այդպես էլ «Օլդ Թրաֆֆորդում», ինչը 29-ամյա ֆուտբոլիստը` իր իսկ խոսքերով «անգամ խելագառ երազներում չէր պատկերացնում»: Որպես մի խաղացող, ում անունը երկար տարիներ նույնացվել է «Յունայթեդի» ամենավառ հակարակորդներից մեկի հետ, Մայքլը գիտեր, որ նրա «Օլդ Թրաֆֆորդում» հայտնվելը հավանության չի արժանանա ոչ Մանչեստերում, ոչ էլ Լիվերպուլում: Բայց կա մի բան, որը չի հերքի անգամ ամենամոլի երկրպագուն. ներգրավելով Անգլիայի հավաքականի նախկին հարձակվողին որպես ազատ գործակալ, Սեր Ալեքս Ֆերգյուսոնը միայն շահեց: Փորձառու շոտլանդացին լավ գիտակցում էր, որ 2009/10 մրցաշրջանում Օուենը, հավանաբար, շատ հանդիպումներ չի անցկացնի մեկնարկային կազմում, բայց, լինելով միջազգային մակարդակի հարձակվող, նա կարող է թիմին տալ մի անգին բան` գոլեր: Եվ չնայած նան, որ խաղերի երկու երրորդը նա անցկացրեց պահեստայինների նստարանին ու միայն փոխարինման էր դուրս գալիս, բոլոր մրցույթներում Օուենի խփած 9 գոլերը արդարացրեցին նրա գնումը: Դա հատկապես ակտուալ է, քանի որ այդ գոլերը շատ կարևոր նշանակություն ունեին. դրանց թվում են Չեմպիոնների Լիգայում «Վոլֆսբուրգի» դարպասը խփած հետ-թրիկը, հաղթական գոլը դրամատիկ մանչեստերյան դերբիյում և Լիգայի Գավաթի եզրափակիչում խփած գնդակը: *Տվյալ վիճակագրությունը նորացվում է յուրաքանչյուր մրցաշրջանի վերջում |
ՆԱԽՈՐԴ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ` ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ` ՄՐՑԱՇԱՐԱՅԻՆ ԱՂՅՈՒՍԱԿ`
FACEBOOK` |
|||||||||||||||||||||||||||||||||||||||||