16. ՄԱՅՔԼ ՔԱՐՐԻԿ
Համար`
16 Պայմանագիր մինչև` 06/2014 Հասակ` 183 սմ Քաշ` 75 կգ Խաղացած խաղեր` 274 Քաղաքացիությունը` Անգլիա Ծննդյան թիվ` 28.08.1981 Գոլեր` 19 1999/2000 մրցաշրջանում Կարրիկին վարձակալեց «Սուինդոն Թաունը», իսկ մյուս տարի` «Բիրմինգեմը»: Նրա գործողությունները «Բլյուզի» կազմում շատ լավ տպավորություն թողեցին ու նա «Տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ» տիտղոսի հավակնորդներից մեկն էր, թեև այդ մրցանակը վերջում շնորհվեց «լիվերպուլցի» Սթիվեն Ջերարդին: Հետագայում նա տեղափոխվեց «Վեստհեմ»: 2002/03 մրցաշրջանի մեծ մասը Մայքլը բաց թողեց վնասվաշքի պատճառով` նախքան «Վեստհեմը» լքեց անգլիական ֆուտբոլի էլիտան: Ի տարբերություն բազմաթիվ թիմակիցների (Ջո Քոուլի, Ֆրեդդի Կանուտեի, Ջերմեյն Դեֆոի) Կարրիկը մնաց «Վեստհեմում» այն մրցաշրջանում, երբ թիմը խաղում էր առաջին դիվիզիոնում, ինչով նվաճեց ակումբի երկրպագուների մեծ սերն ու հարգանքը: Բայց թիմը պարտվեց Պրեմիեր Լիգա դուրս գալու փլեյ-օֆի խաղում և առաջին դիվիզիոնում երկրորդ տարին անցկացնելու փոխարեն Կարրիկը նախընտրեց տեղափոխվել «Տոտենհեմ» ` 2,75 միլիոն ֆունտով: Նոր թիմում միանգամից խաղալուն խանգարեց վնասվածքը, բայց 2004թ. նոյեմբերին թիմում նոր մարզիչ` Մարտին Յոլի հայտնվելուց հետո Կարրիկը սկսեց շատ կարևոր ու նկատելի դեր խաղալ ակումբի հիմնական կազմում: 2001թ. մայիսին կայացավ Մայքլի դեբյուտն Ագլիայի ազգային հավաքականի կազմում` Մեքսիկայի դեմ ընկերական խաղում, որտեղ անգլիացիները հաղթեցին 4-0 հաշվով, իսկ հետո, չորս տարվա ընդմիջումից հետո, նա նորից վերադարձավ հավաքականի կազմ` 2005թ. մայիսին, մասնակցելով ԱՄՆ-ի ու Կոլումբիայի հավաքականների հետ հանդիպումներին: Անգամ Սվեն-Գորան Երիքսոնը ներգրավեց Կարրիկին հավաքականի կազմում` Գերմանիայում անցկացվելիք աշխարհի առաջնությանը մասնակցելու համար: 2006թ. ամռանը «Մանչեստեր Յունայթեդը» սկսեց ակտիվ հետաքրքրվել Կարրիկով, բայց լոնդոնցիները համառորեն չէին համաձայնվում վաճառել իրենց առաջատար խաղացողին` մերժելով «մանկունիանցիների» ղեկավարության մի քանի առաջարկները: Սակայն երկար բանակցություններից հետո ակումբներն այնուամենայնիվ համաձայնության հասան և Մայքլ Կարրիկը տեղափոխվեց «Մանչեստեր Յունայթեդ» 18,6 միլիոն ֆունտով: «Օլդ Թրաֆֆորդում» իր առաջին մրցաշրջանում Կարրիկը դարձավ դաշտի կենտրոնի մշտական խաղացող, կարողացավ համակերպվել և լավ զույգ ստեղծեց Պոլ Սքոուլզի հետ մանկունիանցիների կիսապաշտպանության կենտրոնում: Քննադատները համարում էին, որ «Յունայթեդը» չափից շատ գումար է ծախսել այս կիսապաշտպանի համար, բայց Պրեմիեր Լիգայում հաղթանակն ապացուցեց, որ Մայքլը շատ կարևոր ձեռքբերում էր թիմի համար: Իր առաջին գոլը «Յունայթեդի» կազմում նա խփել է «Աստոն Վիլլայի» հետ տնային խաղում, որտեղ մանկունիանցիները հաղթեցին 3-1 հաշվով, իսկ ապրիլին աչքի ընկավ «Ռոմայի» դարպասը խփած գեղեցիկ հեռահար հարվածով` Չեմպիոնների Լիգայի քառռորդ եզրափակիչ խաղում: 2007/08 մրցաշրջանում Կարրիկն անցկացրել է 45 խաղ և բաց թողել ընդամենը մեկ հանդիպում` Չեմպիոնների Լիգայում: Թիմում Օուեն Հարգրիվզի հայտնվելու հետ կապված Կարրիկը զգաց մրցակցության աճը, բայց, ըստ երևույթի, Սեր Ալեքս Ֆերգյուսոնը նախընտրում է հենց նրան տեսնել կենտրոնական կիսապաշտպանի դիրքում, այլ ոչ թե Օուենին: Մայքլի հիանալի փոխանցումները և նրա հավասարակշռված խաղն արժանի են գովասանքի: Իսկ իր հասցեին ժամանակ առ ժամանակ հնչող քննադատությունների լավագույն պատասխանն այն է, որ իր գալուց հետո «Մանչեստեր Յունայթեդը» երկու անգամ դարձել է Անգլիայի չեմպիոն ու հաղթել Չեմպիոնների Լիգայում: 2008/09 մրցաշրջանում Մայքլ Կարրիկը «Յունայթեդի» կազմում անցկացրել է 37 խաղ և խփել 4 գնդակ ու, անկասկած, դարձել է «Կարմիր Սատանաների» կիսապաշտպանության առաջատարը: «Մանչեստեր Յունայթեդի» կիսապաշտպանությունում մշտապես փոփոխվող կենտրոնական կիսապաշտպանների շարքում Կարրիկը մշտական տարր է, իսկ պաշտպանությունում վնասվածքների ճգնաժամերի ընթացքում նա անգամ ստիպված է լինում դաշտում համատեղությամբ զբաղվել: Իհարկե, ժամանակ առ ժամանակ նա ցուցադրում է իր բարձր վարպետությունը, բայց միշտ չէ, որ «համընկնում է» խաղի ռիթմի հետ, ինչը` 2006 թ-ին «Յունայթեդ» գալուց հետո դարձել է նրա ֆիրմային նշանը: Այնուամենայնիվ Կարրիկի ներդրումը թիմային խաղի մեջ շատ կարևոր է: *Տվյալ վիճակագրությունը նորացվում է յուրաքանչյուր մրցաշրջանի վերջում |
ՀԱՋՈՐԴ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ`
Tour 2013
13.07.2013 | Ռաջամանգալա | 00:00 (Երև.ժամ)
ՆԱԽՈՐԴ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ` ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ` ՄՐՑԱՇԱՐԱՅԻՆ ԱՂՅՈՒՍԱԿ` FACEBOOK` |