20
Հետևեք մեզ նաև սոցցանցերում՝
Գտեք մեզ Facebook-um Հետեվեք մեզ Twitter-ում Հետեվեք մեզ Odnoklassniku.ru-ում Հետեվեք մեզ vk.com-ում Հետեվեք մեզ YouTube-ում
Սեր Ալեքսի հաջողության գաղտնիքը. դասախոսություն Հարվարդում Սքոուլզ. Ես քչախոս և ամաչկոտ մարդ եմ
Նևիլ. Ուեյնը հարազատների օգնության կարիքն ունի

Նորություններ Հայաստան

Ակումբային համազգեստի պատմություն

«Մանչեստեր Յունայթեդի» պատմությունը նույն քան գրավիչ է ու բազմազան, ինչպես և անցած տարիների ընթացքում տեղի ունեցած ակումբի համազգեստի փոփոխությունները: Այս էջում դուք կգտնեք համազգեստի բոլոր տեսակները, որոնք երբևէ օգտագործվել են թիմի կողմից, ներառյալ 1892թ. «Նյութոն Հիթի» դեղնականաչ համազգեստը, որով «Յունայթեդը» նորից հանդես եկավ 100 տարի անց: Փաստորեն, միայն 1928թ. «Յունայթեդը» սկսեց մշտապես օգտագործել հետագայում այդքան ճանաչվող դարձած կարմիր, սպիտակ ու սև գույները: «Յունայթեդի» խաղացողների որոշ համազգեստները կարող են զարմացնել ձեզ…

1982թ.1892թ. - «Նյութոն Հիթի» մարզաշապիկը

«Նյութոն Հիթի» 19-րդ դարի 90-ականների համազգեստն օգտագործել է նաև 1993թ. կազմը, համեստորեն նշելով «Յունայթեդի» այն առաջին սերունդի հոբելյանը: Ինչպես և ժամանակակից «Մանչեստեր Յունայթեդը»՝ «Նյութոն Հիթն» ուներ համազգեստի մի քանի կոմպլեկտ, ներառյալ սպիտակ մարզաշապիկներն ու սև շորտերը, ինչպես նաև հանրահայտ կարմիր-սպիտակ կոմպլեկտը, որն ընդունվեց հետագայում:

1902թ.1902թ. - «Մանչեստեր Յունայթեդի» մարզաշապիկը

Վերևվում կոճակներով՝ այս մարզաշապիկը թիմն օգտագործում էր «Նյութոն Հիթի» ժամանակներից մինչև անցած դարի 20-ականները, և այն կրել են հանրաճանաչ ու մեծն Բիլլի Մերեդիտը, Սանդի Տուրնբալլը և Չարլի Ռոբերթսը:

1903թ. արտագնա համազգեստը1903թ. – արտագնա համազգեստը

«Յունայթեդը» ժամանակ առ ժամանակ օգտագործում էր կապույտ-սպիտակ գծավոր մարզաշապիկ՝ 1903-1916թթ. Այս արտասովոր շապիկը հիմնական դարձավ «Ումբրո» ֆիրմայի համար, երբ նա 1995թ. մշակում էր համազգեստի երրորդ կոմպլեկտը: 1903թ. Անգլիայի Գավաթում «Էվերտոնի» հետ խաղի ժամանակ՝ ցուրտ եղանակի պատճառով «Յունայթեդն» ընդմիջման ժամանակ փոխեց իր ավանդական կարմիր մարզաշապիկները այս կապույտ-սպիտակ արտագնա տարբերակով: Նրանք պարտվեցին այդ խաղում 3-1 հաշվով: Ինչքանել որ զարմանալի չթվա, բայց 93 տարի անց «Յունայթեդը» նորից ընդմիջման ժամանակ փոխեց իր չարաբաստիկ մոխրագույն կոմպլեկտը (լավ հայտնի պատճառներով): Եվ ի՞նչ: Նրանք նորից պարտվեցին 3-1 հաշվով:

1909թ. – Անգլիայի Գավաթի եզրափակիչի մարզաշապիկը1909թ. – Անգլիայի Գավաթի եզրափակիչի մարզաշապիկը

«Յունայթեդն» առաջին անգամ Անգլիայի Գավաթի եզրափակիչ փուլ դուրս եկավ 1909թ. և պետք է խաղար «Բրիստոլ Սիթի»-ի դեմ: Երկու թիմերն էլ համաձայնվեցին փոխել իրենց ավանդական կարմիր մարզաշապիկները և մանկունիանցիները որոշեցին խաղալ այս մարզաշապիկով. սպիտակ, քուղակապված, վերին մասում V-ձև կարմիր գծով ու Լանկաշիրի կարմիր վարդով: Հետքրքիր է, որ համազգեստի այս կոմպլեկտն արտադրած ընկերությունը պատկանում էր թիմի կիսապաշտպան Բիլլի Մերեդիտին: «Յունայթեդը» հաղթեց եզրափակիչում՝ 1-0 հաշվով:

1920-ականներ - «Մանչոստեր Յունայթեդի» մարզաշապիկը1920-ականներ - «Մանչեստեր Յունայթեդի» մարզաշապիկը

Քուղակապված մարզաշապիկը V-ձև կարմիր գծով, որն օգտագործվել էր 1909թ. եզրափակիչում, նորից ի հայտ եկավ 1920-ականներին:

Էդվարդիական ժամանակներ - «Մանչոստեր Յունայթեդի» մարզաշապիկըԷդվարդիական ժամանակներ - «Մանչեստեր Յունայթեդի» մարզաշապիկը

Էդվարդիական ժամանակների «Սանդերլենդի» ոճով համազգեստի կոմպլեկտն այսօրվա երկրպագուներից շատերին կշփոթեցներ:

1928թ. - «Մանչեստեր Յունայթեդի» մարզաշապիկը1928թ. - «Մանչեստեր Յունայթեդի» մարզաշապիկը

1928թ. դարձավ այն տարին, երբ «Մանչեստեր Յունայթեդն» անցավ հանրաճանաչ կարմիր մարզաշապիկների ու սպիտակ շորտերի մշտական օգտագործմանը: Կարմիր օձիքը եզերազարդված է սպիտակ գծերով՝ գունային գամմային ժամանակակից շտրիխ հաղորդելու համար:

1940-ականներ - «Մանչեստեր Յունայթեդի» մարզաշապիկը1940-ականներ - «Մանչեստեր Յունայթեդի» մարզաշապիկը

Սպիտակ օձիքով, վերևի կոճակներով ու Մանչեստերի զինանշանով կարմիր մարզաշապիկը կրել են «Կարմիր Սատանաներ» Ջոննի Քերրին և «Բասբիի Մանուկները»՝ 40-ականներին ու 50-ականներին:

1948թ. Անգլիայի Գավաթի եզրափակիչի մարզաշապիկը1948թ. – Անգլիայի Գավաթի եզրափակիչի մարզաշապիկը

Եթե «Յունայթեդը» երբևէ արժանի էր հաղթել Անգլիայի Գավաթի եզրափակիչում, ապա դա հենց այս կապույտ երկար թևերով մարզաշապիկը հագած՝ 1948թ-ի «Յունայթեդն» էր: Եզրափակիչի ճանապարհին նրանք 18 գնդակ են խփել մրցակիցների դարպասը, և վերջում պետք է դասական խաղ տեղի ունենար Սթենլի Մետյուզի գլխավորած «Բլեկպուլի» հետ: Պարտվելով խաղասկզբում, «ՄՅու»-ի միևնույն է հաղթեց 4-2 հաշվով, և այդ հաղթանակը թիմին ապահովեցին Պիրսոնի, Անդերսոնի և Ռոուլիի (երկու) խփաց գնդակները: Դա բոլոր ժամանակների լավագույն եզրափակիչներից մեկն էր: Այդ խաղում կրած մարզաշապիկների վրայի խորհրդանշանը՝ Մանչեստեր քաղաքի զինանշանն էր:

1955թ. - «Մանչեստեր Յունայթեդի» մարզաշապիկը1955թ. - «Մանչեստեր Յունայթեդի» մարզաշապիկը

Նույն կարմիր մարզաշապիկը՝ սպիտակ օձիքով և V-ձև գծով «Յունայթեդն» օգտագործել է 1955/56 մրցաշրջանի որոշ խաղերում: «Բասբիի Մանուկները» սկսեցին այն մշտապես կրել 1956/57թթ.: Սովորաբար այն հագնում էին սպիտակ շորտերով ու սև զանկապաններով, բայց 1956/57թթ. Եվրապական Չեմպիոնների Գավաթում Մադրիդի «Ռեալի« հետ խաղում «Յունայթեդն» ամբողջությամբ կարմիր էր. կարմիր մարզաշապիկներ, կարմիր շորտեր ու կարմիր զանկապաններ:

1956թ. – արտագնա համազգեստը1956թ. – արտագնա համազգեստը

«Մանչեստեր Յունայթեդն» օգտագործել է այս արտագնա համազգեստը 1956/57 մրցաշրջանում՝ «Լիվերպուլի» և «Արսենալի» հետ խաղերում:

1957թ. – Անգլիայի Գավաթի եզրափակիչի մարզաշապիկը1957թ. – Անգլիայի Գավաթի եզրափակիչի մարզաշապիկը

Առաջնությունում հաղթելուց հետո «Բասբիի Մանուկները» ֆավորիտ էին՝ 19-րդ դարի 80-ականներից ի վեր «դուբլ» արած առաջին թիմը դառնալու համար: Վիճելի խախտումը Ռեյ Վուդի հանդեպ ստիպեց «Յունայթեդի» ցնցված դարպասապահին հեռանալ դաշտից կոտրած այտոսկրով: Մնալով 10 հոգով՝ Ջեկի Բլենչֆլաուերը դարպասում և Դունկան Էդվարդսը պաշտպանության կենտրոնում, մանկունիանցիները պարտվեցին «Աստոն Վիլլային» 2-1 հաշվով, չնայած Թոմմի Թեյլորի խփաց գոլին: Այն օրը նրանք հագել էին համազգեստի արտագնա տարբերակն՝ ամբողջությամբ սպիտակ. սպիտակ մարզաշապիկներ, սպիտակ շորտեր ու սպիտակ զանկապաններ:

1958թ. – Անգլիայի Գավաթի եզրափակիչի մարզաշապիկը1958թ. – Անգլիայի Գավաթի եզրափակիչի մարզաշապիկը

Մյունխենյան ողբերգությունից ընդամենը երեք ամիս անց «Յունայթեդը» վերադարձավ «Ուեմբլի»՝ համազգեստի կարմիր կոմպլեկտով՝ 1958թ. Անգլիայի Գավաթի եզրափակիչում ելույթ ունենալու համար: Բոլորի համակրանքը նոսրացած «Յունայթեդի» կողմն էր, որի հույսերը կապված էին Մյունխենում ողջ մնացած Բոբի Չարլտոնի, Դեննիս Վայոլեթի և Գարի Գրեգի հետ: Ցավոք, «Բոլտոն Ուոնդերերզ» ակումբի մրցակիցներն այլ կարծիքի էին ու հաղթեցին «Յունայթեդը» 2-0 հաշվով՝ պատմության մեջ Գավաթի ամենավիճողական եզրափակիչներից մեկում:

1959թ. – տնային համազգեստը1959թ. – տնային համազգեստը

1959/60 մրցաշրջանում «Յունայթեդը» շարունակում էր օգտագործել համազգեստի դասական կարմիր տարբերակը՝ V-ձև սպիտակ օձիքով, բայց նրանք փոխարինեցին սև զանկապանները սպիտակներով ու հանդես էին գալիս սպիտակ շորտերով ու սպիտակ զանկապաններով:

1961թ. – տնային համազգեստը1961թ. – տնային համազգեստը

1955թ-ից օգտագործվող V-ձև օձիկով մարզաշապիկը 1961/62թթ. փոխեց իր ձևը, օձիքը դարձավ կլոր և ավելացան սպիտակ մանժետները: Ֆուտբոլիստները շարունակում էին խաղալ սպիտակ շորտերով ու սպիտակ զանկապաններով:

1961թ. – արտագնա համազգեստը1961թ. – արտագնա համազգեստը

Արտագնա համազգեստն օգտագործվել է «Լիվերպուլի», «Արսենալի» ու «Նոթինգեմ Ֆորեստի» հետ խաղերում: Կարմիր օձիքով ու կարմիր մանժետներով սպիտակ մարզաշապիկը հագնում էին սպիտակ շորտերով ու սպիտակ զանկապաններով:

1963թ. – Անգլիայի Գավաթի եզրափակիչի մարզաշապիկը1963թ. – Անգլիայի Գավաթի եզրափակիչի մարզաշապիկը

1963թ. մարզաշապիկի վրա պատկերված էր Մանչեստերի զինանշանը՝ ինչպես և մինչև 70-ականներն Անգլիայի Գավաթի եզրափակիչներում օգտագործված բոլոր շապիկների վրա: «Յունայթեդը» հաղթեց «Լեստեր Սիթի»-ին 3-1 հաշվով՝ շնորհիվ Դեվիդ Հերդի երկու և Դեննիս Լոուի մեկ խփած գնդակների:

1964թ. – տնային համազգեստը1964թ. – տնային համազգեստը

1964/65 մրցաշրջանում «Յունայթեդը» մեկ-մեկ փոխում էր սպիտակ զանկապանները կարմիրներով: Այդ փոփոխությունն ամրապնդվեց 1965/66 մրցաշրջանում: Համազգեստի այս տարբերակը հայտնի դարձավ ողջ աշխարհին՝ շնորհիվ այնպիսի խաղացողների, ինչպիսիք էին Ջորջ Բեստը, Դեննիս Լոուն, Բոբի Չարլտոնը, Նոբի Սթայլզը, Բրայան Քիդն ու Պեդդի Կրերանդը:

1968թ. – Եվրապական Չեմպիոնների Գավաթի եզրափակիչի մարզաշապիկը1968թ. – Եվրապական Չեմպիոնների Գավաթի եզրափակիչի մարզաշապիկը

Այս ունիկալ մարզաշապիկը կրել են 1968թ. Եվրոպական Չեմպիոնների Գավաթի հաղթողները՝ Մեթ Բասբիի գերաստղերը: Թե ինչու էին նրանք որոշել ամբողջությամբ կապույտ մարզազգեստով հանդես գալ՝ ընդմիշտ գաղտնիք կմնա, բայց ո՞վ կմոռանա այդ երեկոն, երբ «Յունայթեդը» դարձավ առաջին անգլիական ակումբը, որը նվաճեց Եվրոպական Չեմպիոնների Գավաթը, հաղթելով լրացուցիչ ժամանակում հզոր «Բենֆիկային» 4-1 հաշվով: Դասական խաղի դասական համազգեստ. կապույտ մարզաշապիկ, կապույտ շորտեր, կապույտ զանկապաններ:

1969թ. – արտագնա համազգեստը1969թ. – արտագնա համազգեստը

1969թ. «Մանչեստեր Յունայթեդը» շրջանառության մեջ դրեց ամբողջությամբ սպիտակ համազգեստի արտագնա կոմպլեկտը, որը հագել են արդեն ծերացող Մեթ Բասբիի աստղերն այնպիսի վայրերում, ինչպես «Էնֆիլդը», «Հայբերին» ու Գալիֆաքսը:

1971թ. – տնային համազգեստը1971թ. – տնային համազգեստը

Տնային մարզաշապիկի դիզայնը փոխելուց 10 տարի անց «Մանչեստեր Յունայթեդը» վերադարձավ իր ավանդական գույներին՝ կարմիր, սպիտակ, սև: 1971/72 մրցաշրջանի մարզաշապիկների վրա հայտնվեց մեծ սպիտակ օձիքը, որ շատ մոդայիկ էր 70-ականներին:

1971թ. – արտագնա համազգեստը1971թ. – արտագնա համազգեստը

1971/72 մրցաշրջանում «Յունայթեդն» արտագնա խաղերում օգտագործում էր սպիտակ մարզաշապիկ՝ 70-ականներին մոդայիկ մեծ սպիտակ օձիքով: Թեև սովորաբար այդ մարզաշապիկը հագնում էին սպիտակ շորտերով ու սև զանկապաններով, գունային գամման փոխվում էր՝ կախված մրցակցից (կարմիր, սպիտակ կամ սև):

1971թ. – համազգեստի երրորդ տարբերակը1971թ. – համազգեստի երրորդ տարբերակը

1971/72 մրցաշրջանում «Յունայթեդն» օգտագործում էր նաև համազգեստի երրորդ կոմպլեկտն այնպիսի մրցակիցների հետ խաղում, ինչպիսիք էին «Սաուտհեմպտոնը», «Սթոուկ Սիթին», «Սանդերլենդն» ու «Շեֆֆիլդ Յունայթեդը»: Դեղին մարզաշապիկ կապույտ օձիքով, կապույտ շորտեր ու դեղին զանկապաններ:

1972թ. – տնային և արտագնա համազգեստ1972թ. – տնային և արտագնա համազգեստ

1972/73 մրցաշրջանում «Յունայթեդի» մարզաշապիկի վրա առաջին անգամ հայտնվում է ակումբային զինանշանը: Umbro ընկերության կողմից արտադրված համազգեստը հասանելի դարձավ նաև երկրպագուների համար և վաճառքի դրվեց «Օլդ Թրաֆֆորդում» «Մանչեստեր Յունայթեդի» հուշանվերների խանութում: Հյուրային սպիտակ և դեղին համազգեստներին նույնպես ավելացվեցին նոր շտրիխներ: «Յունայթեդի» նոր աստեղը՝ Սթիվ Կոպպելը և Լու Մակարին օգտագործում էին նույն համազգեստի կոմպլեկտը՝ 1974/75թթ. երկրորդ դիվիզիոնում իրենց կարճատև մնալու ժամանակ:

1975թ. – տնային համազգեստը1975թ. – տնային համազգեստը

1975/76 մրցաշրջանում Թոմմի Դոգերտիի «Յունայթեդը» վերադարձավ առաջին դիվիզիոն՝ Admiral ֆիրմայի նոր համազգեստի կոմպլեկտով: Այս համազգեստը նման էր Umbro ֆիրմայի արտադրած նախորդ համազգեստին՝ միակ տարբերությունը չորս կարմիր գծերն էին սպիտակ մանժետների և օձիքի վրա, իսկ Admiral ֆիրմայի նշանը հայտնվեց շորտերի վրա: Համազգեստը նույնպես կարելի էր գնել ակումբային խանութում:

1975թ. – արտագնա համազգեստը1975թ. – արտագնա համազգեստը

1975/76 մրցաշրջանում Admiral ֆիրմայի կողմից արտադրված համազգեստն ամենածանոթն էր «Յունայթեդի» երկրպագուների մոտ: Ակումբի զինանշանը հայտնվեց շրջանակի մեջ՝ կարմիր ֆոնի ու երեք ուղղահայաց սև գծերի վրա, իսկ մարզաշապիկի հետևի կողմում դրվեց Admiral ֆիրմայի նշանը: Կախված մրցակցից՝ այն օգտագործվում էր սպիտակ կամ սև շորտերով ու զանկապաններով: Այդ համազգեստը կրել են Բուչանը, Գրինհոֆը, Կոպպելը, Մաքիլրոյը, Պիրսոնը, Հիլը և Մակարին:

1976թ. – տնային մարզաշապիկն ու Անգլիայի Գավաթի համազգեստը1976թ. – տնային մարզաշապիկն ու Անգլիայի Գավաթի համազգեստը

1976/77թթ. «Մանչեստեր Յունայթեդի» տնային համազգեստում որոշակի փոփոխություններ եղան: Մարզաշապիկի վրա ավելացվեց Admiral ֆիրմայի նշանը, իսկ մանժետների վրայի սպիտակ գծերը դարձան ավելի բարակ: Անգլիայի Գավաթի խաղերի համար արտադրվեց հատուկ կոմպլեկտ, քանի որ այդ տարի նշվում էր Մեծ Բրիտանիայի թագուհի Ելիզավետա Երկրորդի գահ բարձրանալու հոբելյանը: Անգլիայի Գավաթի լոգոն ու «Արծաթե հոբելյան 1977» բառերը ասեղնագործած էին ակումբային զինանշանի տակ: «Յունայթեդն» անցավ ողջ ճանապարհը և հաղթեց եզրափակիչում «Լիվերպուլին» 2-1 հաշվով, թույլ չտալով նրան դառնալ «տրեբլի» հեղինակ:

1977թ. – Չարիտի Շիլդ խաղի համազգեստը1977թ. – Չարիտի Շիլդ խաղի համազգեստը

1977/78 մրցաշրջանում «Լիվերպուլի» հետ Չարիտի Շիլդ խաղի համար արտադրվեց միանգամվա համազգեստի հատուկ կոմպլեկտ: Արտագնա սև-սպիտակ մարզաշապիկի թեմայով մի հետաքրքիր տարբերակ: «Յունայթեդի» զինանշանը և «Ադմիրալի» նշանը փոխվեցին տեղերով ու «Չարիտի Շիլդ ՖԱ, 1977» բառերը տեղադրվեցին ակումբային զինանշանի տակ, որի մեջ կորավ կարմիր ֆոնը: Խաղն ավարտվեց 0-0 հաշվով:

1978թ. – տնային և արտագնա համազգեստը1978թ. – տնային և արտագնա համազգեստը

1978/79 մրցաշրջանում նշվում էր «Մանչեստեր Յունայթեդի» 100-ամյակը: Այդ իրադարձությունը նշելու համար Admiral ֆիրման արտադրեց համազգեստի հատուկ կոմպլեկտ՝ թևերի վրա ավելի հաստ սպիտակ գծերով: Ակումբի զինանշանի մեջ ներառվեցին 1878 և 1978 թվերը և հանվեց սպիտակ ֆոնը: «Մանչեստեր Յունայթեդ» Ֆուտբոլային ակումբ» բառերը փոխարինվեցին «Մանչեստեր Յունայթեդի» հարյուրամյակը» բառերով: Արտագնա սպիտակ կոմպլեկտը նույնպես արտադրվեց նոր զինանշանով: 1979թ. Անգլիայի Գավաթի եզրափակիչում, որտեղ «Յունայթեդը» պարտվեց «Արսենալին» 3-2 հաշվով, նրանք դաշտ դուրս եկան կարմիր մարզաշապիկներով, որոնց վրա հոբելյանական ակումբային զինանշանի տակ ասեղնագոծած էր «Ուեմբլի 1979»:

1979թ. – համազգեստի տարատեսակ տարբերակներ1979թ. – համազգեստի տարատեսակ տարբերակները

1979/80 մրցաշրջանը շատ հետաքրքիր էր: «Յունայթեդը» ձեռքից բաց թողեց չեմպիոնությունը և առաջնության ընթացքում օգտագործում էր համազգեստի մի քանի տարբեր կոմպլեկտներ: Թվում էր, թե Admiral ֆիրման սպառել է իր գաղափարները: Մի քանի խաղերում «Յունայթեդը» դաշտ էր դուրս եկել 70-ականների դասական մարզաշապիկներով, մյուսներում՝ 1978թ. հոբելյանական համազգեստով, իսկ խաղերի մեծամասնությունում, ներառյալ ոչ գավաթային խաղերը՝ 1979 Անգլիայի Գավաթի եզրափակիչի հաջողություն չբերած մարզաշապիկներով:

1980թ. – տնային համազգեստ1980թ. – տնային համազգեստ

«Կարմիր Սատանաների» ակումբային խանութը 50 տոկոսանոց զեղչ հայտարարեց Admiral ֆիրմայի արտադրության ակումբային համազգեստի ողջ պահուստի վրա, քանի որ «Յունայթեդը» նոր դարաշրջան մտավ համազգեստի նոր կոմպլեկտով, որի դիզայնը մշակել էր Adidas ֆիրման: 1980/81 մրցաշրջանում մարզաշապիկին վերադարձրեցին սպիտակ լայն օձիքը, իսկ Adidas-ի հայտնի երեք սպիտակ գծերը հայտնվեցին մարզաշապիկի թևերի երկու կողմից: Կարմիր գծերը զարդարեցին սպիտակ շորտերը: Adidas-ի նշանը փոխարինեց Admiral-ի նշանը: Մարզաշապիկի վրայի համարը գրված էր 80-ականների սպիտակ-կարմիր ոճով, չնայած որ սեզոնի մեջտեղում՝ որոշ պատճառներով այն փոխարինվեց ամբողջությամբ սպիտակ համարով:

1980թ. – արտագնա համազգեստը1980թ. – արտագնա համազգեստը

Համազգեստի հիանալի կեմպլեկտ՝ Adidas ֆիրմայից: Adidas-ն իր ոճին շատ լավ համապատասխանեցրեց Admiral ֆիրմայի կողմից արտադրված՝ նախորդ մրցաշրջանների սև-սպիտակ արտագնա համազգեստի կոմպլեկտը: Adidas-ի հայտնի երեք գծերը տեղադրվեցին մարզաշապիկի կողքերից, այլ ոչ թե թևերի վերին մասում: Սպիտակ գծերը սև շորտերի վրա շատ գեղեցիկ էին, նամանավանդ երբ խաղացողները բարձրացնում էին ձեռքերը տուգանային հրապարակում՝ Մակարիից կամ Կոպելին փոխանցում խնդրելուց: Ակումբի զինանշանը պատկերված էր կարմիր ֆոնի վրա:

1980թ. – համազգեղտի երրորդ տարբերակը1980թ. – համազգեղտի երրորդ տարբերակը

Դեյվ Սեկստոնի «Յունայթեդը» հենց այս կապույտ համազգեստի կոմպլեկտով է հյուրընկալվել «Սաուտհեմպտոնի», «Սթոկ Սիթիի» և «Սանդերլենդի» մարզադաշտերում: Սպիտակ շորտերի երկու կողմից էլ երեք ուղղահայաց կապույտ գծեր էին: Մարզաշապիկի վրա չկաին Adidas-ի հայտնի գծերը: Մարզաշապիկն ու շորտերն օգտագործվում էին կապույտ զանկապաններով:

1981թ. – համազգեղտի երրորդ տարբերակը1981թ. – համազգեղտի երրորդ տարբերակը

1981/82 մրցաշրջանում նոր մարզիչ Ռոն Ատքինսոնի հետ «Սաուտհեմպտոնի», «Սթոկ Սիթիի» և «Սանդերլենդի» մոտ հյուրընկալվելիս «Յունայթեդի» արտագնա մարզաշապիկների թևերի վրա արդեն կաին Adidas-ի հայտնի սպիտակ գծերը:

1982թ. – տնային համազգեստ1982թ. – տնային համազգեստը

1982/83 մրցաշրջանը մի նոր դարաշրջանի սկիզբ դարձավ: «Յունայթեդի» մարզաշապիկների վրա հայտնվեց հովանավորի՝ էլեկտրոնիկայի ոլորտում ճապոնական արդյունաբերական հսկա «Sharp»-ի անունը: Համազգեստը կարված էր նոր տեխնոլոգիաներով և հատուկ բարակ գծերն այն փայլուն էին դարձնում: Մարզաշապիկն ուներ V-ձև սպիտակ օձիք և սև-սպիտակ եզրազարդված մանժետներ: «Sharp» սպիտակ տառերն ու սև «Electronics»-ը բացակայում էին այն մարզաշապիկների վրա, որոնցով «Յունայթեդը» հանդես էր գալիս Եվրոպայում և այլ ակումբային խաղերում, ներառյալ 1983թ. Անգլիայի Գավաթի եզրափակիչը, որտեղ նրանք հաղթեցին «Բրայտոնին» 4-0 հաշվով:

1982թ. – արտագնա համազգեստը1982թ. – արտագնա համազգեստը

1982/83 մրցաշրջանում արտագնա համազգեստը նույնպես արտադրված էր նոր տեխնոլոգիայով: Մարզաշապիկը սպիտակ էր, Adidas-ի երեք գծերն ու V-ձև օձիքը՝ սև, իսկ մանժետներն ունեին սպիտակ և կարմիր եզրազարդում: Մարզաշապիկը հագնում էին սև շորտերով և սև-սպիտակ զանկապաններով: «Sharp» կարմիր տառերը նույնպես բացակայում էին մարզաշապիկների վրա Եվրոպական և ակումբային խաղերում, ներառյալ Լիգայի եզրափակիչը, որում «ՄՅու»-ն պարտվեց «Լիվերպուլին»:

1982թ. - համազգեստի երրորդ տարբերակը1982թ. - համազգեստի երրորդ տարբերակը

1982/83 մրցաշրջանում համազգեստի երրորդ կոմպլեկտը նույնպես արտադրված էր նոր տեխնոլոգիայով և տարիներ անց «Յունայթեդը» վերադարձավ կապույտ տարբերակին: Adidas-ի երեք սպիտակ գծերը տեղադրվեցին թևերի վրա, V-ձև օձիքը և սպիտակ մանժետներն ունեին սպիտակ և կարմիր եզրազարդում: Մարզաշապիկը հագնում էին կապույտ կամ սպիտակ շորտերով ու կապույտ կամ սև զանկապաններով:

1983թ. – տնային համազգեստը1983թ. – տնային համազգեստը

1983/84 մրցաշրջանում տնային մարզաշապիկը մի փոքր փոփոխվեց: Հովանավոր «Sharp Electronics»-ի գովազդը մարզաշապիկի վրա կրճատվեց և մնաց միայն Sharp բառը: Խաղացողներն օգտագործեցին այն նաև Եվրոպական և ակումբային խաղերում, ներառյալ դասական խաղերը «Յուվենտուսի» ու «Բարսելոնայի» հետ: Համազգեստի այլ պարագաները մնացին անփոփոխ: Նախորդ մրցաշրջանի մարզաշապիկները կրել են այնպիսի խաղացողներ, ինչպիսիք են Հյուզը, Մակգրաֆն ու Բլեքմորը՝ պահուստայինների ու երիտասարդների խաղերում համապատասխանաբար:

1983թ. – արտագնա համազգեստը1983թ. – արտագնա համազգեստը

1983/84 մրցաշրջանում փոքր ինչ փոփոխվեց նաև արտագնա համազգեստի կոմպլեկտը: «Յունայթեդը» սկսեց մրցաշրջանը 2-0 հաղթանակով՝ Չարիտի Շիլդում «Լիվերպուլի» դեմ խաղում, որի ժամանակ մարզաշապիկի վրայի «Sharp» տառերը սև էին: Առաջնության արտագնա խաղերում Sharp գրառումը կարմիր էր:

1983թ. - համազգեստի երրորդ տարբերակը1983թ. - համազգեստի երրորդ տարբերակը

1983/84 մրցաշրջանում համազգեստի երրորդ կոմպլեկտը նույնն էր, ինչ 1982/83 մրցաշրջանում, բայց մարզաշապիկի վրայից հեռացրել էին Electronics բառը:

1984թ. – տնային համազգեստը1984թ. – տնային համազգեստը

Նոր մրցաշրջան – նոր համազգեստ: 1984/85 մրցաշրջանում «Յունայթեդի» համազգեստը դարձավ դասական՝ շնորհիվ Անգլիայի Գավաթում 1-0 հաղթանակի, որը թույլ չտվեց «Էվերտոնին» «տրեբլի» հասնել: Adidas-ի դիզայնը վճռական էր. «Յունայթեդի» զինանշանը տեղափոխվեց մարզաշապիկի կենտրոն, արտադրող ֆիրմայի նշանը տեղադրվեց թևերի վրա: Սպիտակ ուղղահայաց գծերը սև եզրազարդով ավելի գրավիչ դարձրեցին յուրաքանչյուր ուսը: Մանժետներն ու V-ձև օձիքը կարմիր-սպիտակ-սև էին: Շորտերի երկու կողմից Adidas –ի երեք կարմիր գծերն էին:

1984թ. – արտագնա համազգեստը1984թ. – արտագնա համազգեստը

1984/85 մրցաշրջանի արտագնա համազգեստի նոր կոմպլեկտը նույնն էր, ինչ տնայինը: Սև ուղղահայաց գծերով սպիտակ մարզաշապիկ՝ թևերի կարմիր եզրազարդով և կարմիր-սպիտակ-սև V-ձև օձիք: «Sharp» բառը կարմիր էր: Սև շորտերն ունեին երեք կարմիր գիծ, իսկ զանկապանները սպիտակ էին: Այս համազգեստն ընդմիշտ կհիշվի՝ Անգլիայի Գավաթի կիսաեզրափակիշում «Լիվերպուլի» հետ խաղում հաղթանակով:

1984թ. - համազգեստի երրորդ տարբերակը1984թ. - համազգեստի երրորդ տարբերակը

1984/85 մրցաշրջանում համազգեստի երրորդ տարբերակը դուր էր գալիս երկրպագուներին: Դա ամբողջությամբ կապույտ համազգեստ էր՝ կարմիր-սպիտակ-սև V-ձև օձիքով ու մանժետներով: Ուսերից ներքև սպիտակ ուղղահայաց գծերն ունեին կարմիր եզրազարդ: Adidas-ի երեք սպիտակ գծերը տեղադրված էին շորտերի ու զանկապանների վրա:

1986թ. – տնային համազգեստը1986թ. – տնային համազգեստը

1986/87 մրցաշրջանը նշանավորվեց ոչ միայն Ալեքս Ֆերգյուսոնի գալով, այլ նաև համազգեստի նոր ձևով: Adidas-ը վերադարձավ թևերի վրա երեք սպիտակ գծերին, որոնք ունեին սև եզրազարդ: Փաստորեն՝ 1982թ-ի համազգեստից հիմնական տարբերությունը փայլուն կտորն էր, որի վրա տեղադրված էր Adidas –ի նշանն, ու անկյունագծերը, որոնք հայտնվում էին որոշակի լուսավորության դեպքում: Այս մարզաշապիկը հագնում էին սպիտակ շորտերով, որոնց երկու կողմից կաին երեք կարմիր գծեր ու սատանայի փոքրիկ պատկերը: Զանկապանները սև էին՝ մեջտեղում սպիտակ գծով, որի վրա տեղադրված էր Adidas–ի նշանը:

1986թ. – արտագնա համազգեստը1986թ. – արտագնա համազգեստը

1986/87 մրցաշրջանի նոր արտագնա համազգեստն ուներ երեք կարմիր գիծ՝ սպիտակ մարզաշապիկի վրա սև եզրազարդով, ու սև շորտեր: Զանկապանները սև էին՝ մեջտեղում սպիտակ գծով: «Sharp» տառերը կարմիր էին: Համազգեստում օգտագործվել է թաքնված փայլուն գծերի նույն դիզայնը:

1986թ. - համազգեստի երրորդ տարբերակը1986թ. - համազգեստի երրորդ տարբերակը

1986/87 մրցաշրջանում ամբողջությամբ կապույտ կոմպլեկտն օգտագործվել է միայն «Սաուտհեմպտոնի» հետ խաղում: Adidas–ի երեք սպիտակ գծերը տեղադրված էին թևերի ու շորտերի վրա: Կարմիր-սպիտակ V-ձև օձիքը նույնն էր, ինչ տնային ու արտագնա համազգեստի վրա: «Sharp» տառերը սպիտակ էին:

1988թ. – տնային համազգեստը1988թ. – տնային համազգեստը

Adidas–ը չնչին փոփոխություններ արեց 1988/89 մրցաշրջանի համազգեստի իր դիզայնում. Սպիտակ անկյունագծերը հայտնվեցին մարզաշապիկի թևերի վերին մասում (դիմացից ու ետևից), իսկ օձիքը նոր ոճ ստացավ: Թաքնված փայլուն անկյունագծերը փոխեցին ավելի հաստ ուղիղ թաքնված գծերով: Այդուհանդերձ, հենց այս համազգեստով Լի Մարտինը հաղթական գոլ խփեց 1990թ. Անգլիայի Գավաթի եզրափակիչում՝ «Կրիստալ Փելեսի» հետ խաղում:

1988թ. – արտագնա համազգեստը1988թ. – արտագնա համազգեստը

1988/89 մրցաշրջանի արտագնա համազգեստն ուներ սև անկյունագծեր՝ սպիտակ մարզաշապիկի թևերի վերին մասում (դիմացիցն ու ետևից), և Adidas-ի երեք կարմիր գիծ սև կամ սպիտակ շորտերի վրա:

1988թ. - համազգեստի երրորդ տարբերակը1988թ. - համազգեստի երրորդ տարբերակը

1988/89 մրցաշրջանի համազգեստի երրորդ տարբերակը մնաց ամբողջությամբ կապույտ և մարզաշապիկի թևերի վերին մասում ուներ սպիտակ անկյունագծեր, մարզաշապիկի դիմացիցն ու ետևից: Երեք սպիտակ գիծ կար նաև թևերի ու շորտերի վրա:

1990թ. – տնային համազգեստը1990թ. – տնային համազգեստը

Adidas-ը ոչ մի էական փոփոխություն չմցրեց 1990/91 մրցաշրջանի տնային համազգեստի մեջ և ֆիրման մեծ քանակով արտադրեց նախորդ համազգեստի գրեթե կրկնօրինակը, փոխելով միայն սպիտակ անկյունագիծը սևով ու օձիքի վրա զարդանկար ավելացնելով: Ինչևէ, այս համազգեստը գնեցին հարյուր հազարավոր երկրպագուներ: Թաքնված զարդանկարը դժվարացրեց կեղծ համազգեստի արտադրությունը: Կարմիր 'M.U.F.C' տառերը ասեղնագործված էին շորտերի վրա:

1990թ. – արտագնա համազգեստը1990թ. – արտագնա համազգեստը

Երկար տարիներ մանչեստերյան նորաձևությունը կառավարում էր աշխարհը: Adidas-ը որոշեց «Յունայթեդի» համար մի համազգեստ ստեղծել, որը հնարավոր կլիներ կրել փաբերում ու ակումբներում: Ցավոք՝ նրանց որոշումն այդ արտագնա համազգեստը կապույտ անել («Մանչեստեր Սիթիի» ոճով) դարձրեց այն ամնեաչսիրվածը երկրպագուների շրջանակներում: Բացի այդ, կարիք չկար մեծ գումարներ ծախսելու համազգեստի երրորդ տարբերակի վրա («Աստոն Վիլլայի» ու «Վեստհեմի» դեմ «Յունայթեդը» խաղում էր նախորդ մրցաշրջանի սպիտակ համազգեստով): Պաստառի նմանվող մարզաշապիկը բազմաթիվ կեղծիքներ առաջացրեց, որոնցից մեկը զարդարում էր մանչեստերյան ակումբի բեմը՝ փոփոխված նկարով, որը կարդացվում էր որպես "Fuck Off Leeds".

1991թ. – Եվրոպական երկրների Գավաթների Գավաթի մարզաշապիկը1991թ. – Եվրոպական երկրների Գավաթների Գավաթի մարզաշապիկը

Քանի որ 1968թ-ի Եվրոպական Չեմպիոնների Գավաթի համար ստեղծվել էր հատուկ կապույտ մարզաշապիկ, Adidas-ը որոշեց հատուկ մարզաշապիկ ստեղծել նաև 1991թ. Գավաթների Գավաթի եզրափակիչի համար, որը պետք է անցներ Ռոտերդամում: Այդ մարզաշապիկը, որի վրա բացակայում եր Sharp բառը, կհիշեն ընդմիշտ՝ շնորհիվ «Բարսելոնայի» դարպասը խփած Մարկ Հյուզի երկու հիանալի գոլերի: Մարզաշապիկը վաճառքի հանվեց սահմանափակ քանակով:

1992թ. – տնային համազգեստը1992թ. – տնային համազգեստը

1992/93 մրցաշրջանում Umbro ընկերությունը փոխարինեց Adidas-ին «Յունայթեդի» համար նոր համազգեստ ստեղծելու համար: Վերադառնալով «Նյութոն Հիթի» դարաշրջանին, մարզաշապիկի վրա հայտնվեց քուղակապումով սպիտակ ճկուն օձիքը, իսկ ակումբի զինանշանը ավելի մեծ էր քան երբևէ: Umbro-ի նշանը նույնպես ներառված էր թաքնված գծերի մեջ՝ կեղծիքները բացառելու համար: Համազգեստի նոր կոմպլեկտը հաջողություն բերեց «Յունայթեդին», քանի որ այդ մրցաշրջանում «Օլդ Թրաֆֆորդ» եկան Էրիկ Կանտոնան և չեմպիոնական տիտղոսը:

1992թ. – արտագնա համազգեստը1992թ. – արտագնա համազգեստը

Umbro-ի կողմից արտադրված 1992/93 մրցաշրջանի արտագնա համազգեստը պոպուլյար էր երկրպագուների մոտ: Ամբողջությամբ կապույտ կոմպլեկտն ուներ սև ճկուն օձիք, իսկ ակումբային զինանշանը սևով պատկերված էր մարզաշապիկի ողջ ֆոնով: Կապույտ շորտերի գոտու մեջտեղում նույնպես պատկերված էր ակումբի զինանշանը: Համազգեստի հետ հագնում էին կապույտ զանկապաններ:

1992թ. - համազգեստի երրորդ տարբերակը1992թ. - համազգեստի երրորդ տարբերակը

Որպեսզի նշվի քողարկված դեղնականաչ համազգեստով «Նյութոն Հիթի» առաջին հայտնվելու 100-ամյակը, Umbro-ն վերստեղծեց այն համազգեստի երրորդ տարբերակում 1992/93 մրցաշրջանի համար: Գովազդային արշավի համար ողջ թիմը հագել էր այդ համազգեստը, նրանց բեղեր էին կպցրել և 19-րդ դարի ոճի կաթսայաձև գկխարկներ հագցրել: Դա համազգեստի դասական կոմպլեկտ էր, որը, չնայած Սթիվ Բրյուսի դրամատիկ վրիպմանը տասնմեկ մետրանոցից (Շեֆֆիլդում Անգլիայի գավաթի արտագնա խաղի վերջին րոպեներին)՝ միևնույն է մինչ այսօր երկրպագուների շրջանակներում մնում է ամենասիրվածներից մեկը:

1993թ. – արտագնա համազգեստը1993թ. – արտագնա համազգեստը

Արտագնա համազգեստի կապույտ տարբերակը երկար չմնաց, քանի որ Umbro-ն փոխարինեց այն մի համազգեստով, որը խաղացողները քվեարկությամբ ընտրել էին որպես բոլոր ժամանակների լավագույն համազգեստ: Սևը ոսկեգույնով համազգեստի հիանալի կոմպլեկտը գովազդում էր «Sharp Viewcam»-ը և հայտնի դարձավ ողջ աշխարհում, երբ Էրիկ Կանտոնան իր հանրահայտ քունգ-ֆու հարվածը հասցրեց «Կրիստալ Փելեսի» երկրպագուին: Հենց այս համազգեստով էլ «Յունայթեդը» կորցրեց չեմպիոնական տիտղոսը «Վեստհեմի» հետ խաղում:

1994թ. – տնային համազգեստը1994թ. – տնային համազգեստը

1993/94 մրցաշրջանի համար Umbro ֆիրմայի կողմից արտադրված համազգեստն ավելի կոշտ օձիք ուներ՝ բավարարելով մսյե Կանտոնային, որը միշտ բարձրացրած օձիքով էր խաղում: Մարզաշապիկի վրա պատկերված էր ակումբի մեծ զինանշանը, բայց ամենահիանալին ջրանիշերն էին՝ «Օլդ Թրաֆֆորդի» լուսանկարը, որը «հյուսված» էր կտորի մեջ, ինչը թույլ տվեծ ուժգին հարված հասցնել կեղծիքների շուկային: Այս մարզաշապիկը շատ պոպուլյար դարձավ երկրպագուների շրջանակներում:

1995թ. - համազգեստի երրորդ տարբերակը1995թ. - համազգեստի երրորդ տարբերակը

Կարող ենք համոզված լինել, որ 1995թ. մրցաշրջանի «Յունայթեդի» համազգեստի երրորդ տարբերակը Umbro ֆիրման այլևս երբեք չի արտադրի: Հիմնվելով 1903-1916թթ. ժամանակաշրջանում օգտագործված մարզաշապիկի վրա, նրանց մոտ սարսափելի կոմպլեկտ ստացվեց, որը գրեթե ամեն ինչում կրկնում էր «Շեֆֆիլդ Ուեյսդեյի» համազգեստը: Այս համազգեստով «Յունայթեդը» խայտառակ պարտություն կրեց Սաուտհեմպտոնում 6-3 հաշվով: Մարզաշապիկի միակ դրական կողմն էին ջրանիշերը՝ մարզաշապիկի կտորի մեջ գրված ակումբի բոլոր ժամանակների խաղացողների անուններով ու «Յունայթեդի» օրիգինալ զինանշանով: Այս համազգեստով «Յունայթեդը» խաղաց Ռիվերսայդում և նվաճեց ևս մեկ չեմպիոնական տիտղոս:

1995թ. – արտագնա համազգեստը1995թ. – արտագնա համազգեստը

Սա, անկասկած, «Յունայթեդի» բոլոր ժամանակների ամենահակասական համազգեստն է: 1995/96 մրցաշրջանի արտագնա համազգեստը պոպուլյար էր երկրպագուների մոտ և ամենահաջողներից մեկն էր վաճառքի առումով, չնայած այդ համազգեստով թիմի ցույց տված վատ արդյունքների: 1996թ. ապրիլին «Յունայթեդը» մինչև ընմիջում պարտվում էր «Սաուտհեմպտոնին» 3-0 հաշվով: Ալեքս Ֆերգյուսոնն ընդմիջման ժամանակ ստիպեց խաղացողներին փոխել համազգեստը և վատ խաղում մեղադրեց մարզաշապիկի մոխրագույն երանգը, պնդելով, որ խաղացողները դաշտում չեն երևում: «Յունայթեդը» պարտվեց 3-1 հաշվով և հետագայում այդ համազգեստը ժամկետից երկու տարի շուտ հանվեց արտադրությունից: Դա ռեկորդ էր. 1 հաղթանակ, 1 ոչ-ոքի ու 4 պարտություն: Հետաքրքիր է, որ դա առաջին դեպքը չէր, երբ «Յունայթեդը» փոխում էր համազգեստն ընմիջման ժամանակ: 1903թ. Անգլիայի Գավաթի խաղի ընթացքում նրանք ստիպված էին փոխել հանրահայտ կարմիր մարզաշապիկները՝ կապույտ-սպիտակ արտագնա տարբերակով: Այն ժամանակ մեղավոր էր եղանակը և նրանք նույնպես պարտվեցին 3-1 հաշվով:

1996թ. – տնային համազգեստը1996թ. – տնային համազգեստը

1996/97 մրցաշրջանի համար Umbro ֆիրմայի կողմից արտադրված մարզաշապիկն իրականացված էր մուք կարմիր երանգով՝ օձիքի վրա կոճակով: Կտորն ավելի սպորտային էր (բայց միևնույն է՝ կոպիտ) և պնդում էին, որ այն պահպանում է քրտնելուց: Հնարավոր է, որ այդ նորարարական արտադրության մեթոդը կամ երկար շորտերն օգնեցին «Ռեդսին» նվաճել իրենց չորրորդ չեմպիոնական տիտղոսը հինգ տարվա մեջ: Էրիկ Կանտոնան լքեց ֆուտբելը 1996/97 մրցաշրջանից հետո և նրա մարզաշապիկներից մեկը՝ ինքնագրով ու 7-րդ համարով հետագայում վաճառվեց 14.000 ֆունտ գումարով: Արդյո՞ք թևերի վրայի նկարը ձեզ չի հիշեցնում 1990-ի համազգեստը: Եկեք մտածենք: Ու, կարծես թե, նման մի բան տեսել ենք նաև 1984թ.

1996թ. – արտագնա համազգեստը1996թ. – արտագնա համազգեստը
br> Իմանալով հանդիսականների հիասթափության մասին, Umbro ֆիրման արտադրեց արտագնա նոր համազգեստի կոմպլեկտ ավելի ցածր գնով, թեև կարող էր շարունակել եկամուտ ստանալ նախորդ մոխրագույն տարբերակից: Արտագնա համազգեստին ավանդական սպիտակ գույնի վերադարձնելը հավանության արժանացավ երկրպագուների կողմից: «Sharp Viewcam» տառերը կարմիր էին:

1997թ. – արտագնա համազգեստը1997թ. – արտագնա համազգեստը

Մոխրագույն արտագնա համազգեստն ավելի ընդունելի սպիտակ տարբերակով փոխելուց ընդամենը մի քանի ամիս անց Umbro ֆիրման վերանայեց արտագնա համազգեստի դիզայնը: Այս ամբողջությամբ սպիտակ կոմպլեկտով տեղի ունեցավ «Յունայթեդի» դեբյուտը 1997/98 մրցաշրջանում՝ որտեղ նրանք հաղթեցին «Չելսի»-ին Չարիտի Շիլդում: Մարզաշապիկը հագնում էին սպիտակ շորտերով ու սպիտակ զանկապաններով, և դրա հետ կապված լավագույն հիշողությունը՝ 1999 Անգլիայի Գավաթի կիսաեզրափակիչում «Արսենալին» խփած Ռայան Գիգզի հիասքանչ գոլն է, երբ նա իր վրային հանեց մարզաշապիկն ու երջանկությունից թափահարում էր այն օդում:

1997թ. - համազգեստի երրորդ տարբերակը1997թ. - համազգեստի երրորդ տարբերակը

1997/98 մրջաշրջանի համար Umbro ֆիրմայի կողմից արտադրված այս համազգեստը մնաց առանց երկրպագուների ուշադրության: Համազգեստի երրորդ տարբերակի դեբյուտը կայացավ Հեռավոր Արևելքով նախամրցաշրջանային տուրնեի ժամանակ և «Օլդ Թրաֆֆորդում» նախամրցաշրջանային խաղերում: Մարզաշապիկը հագնում էին կապույտ շորտերով ու կապույտ զանկապաններով:

1997թ. – Չեմպիոնների Լիգայի համազգեստը1997թ. – Չեմպիոնների Լիգայի համազգեստը

Այս գեղեցիկ փայլուն մարզաշապիկը հագնում էին սպիտակ զանկապաններով, այն օգտագործվում էր «Մանչեստեր Յունայթեդի» կողմից սկսած 1997/98 Չեմպիոնների Լիգայից մինչև 1999թ. մայիսի 26-ի Բարսելոնյան զարմանալի երեկոն: Սկզբում այն արտադրվում էր մեկ ոսկյա աստղով՝ ակումբի զինանշանի գլխավերևում (որը նշանակում էր 1968թ. հաղթանակը): Իսկ 1999 եզրափակիչից հետո արտադրվեց այդ մարզաշապիկի երկրորդ սահմանափակ խմբաքանակը՝ զինանշանի գլխավերևում երկու աստղերով ու «1999 Չեմպիոնների Լիգայի հաղթողներ» բառերով: Ի դեպ, խեսենք աստղերի մասին… Ինչ՞ու է «Սիթիի» ակումբային զինանշանի վերևում երեք աստղ պատկերված:

1998թ. – տնային համազգեստը1998թ. – տնային համազգեստը

1998/99 մրցաշրջանում արտադրվեց «Մանչեստեր Յունայթեդի» երևի թե լավագույն համազգեստը: Այս մարզաշապիկն ամբողջ աշխարհում արագորեն շատ մեծ պահանջարկ ստեղծեց ու դարձավ բոլոր ժամանակենրի ամենավաճառվող մարզաշապիկը: Հաստ էլաստիկ կտոր, կայծաճարմանդով հեղափոխական օձիք: Դա «Մանչեստեր Յունայթեդի« վերջին տնային մարզաշապիկն էր, որի վրա գրված էր Sharp: Ակումբի զինանշանը մեծ էր և հպարտորեն տեղադրված էր ձախ կողմում՝ «տրեբլ» նվաճած ֆուլբոլիստների սրտերի կողքը:

1998թ. - համազգեստի երրորդ տարբերակը1998թ. - համազգեստի երրորդ տարբերակը

Կարծես թե Umbro ֆիրմայում ինչ-որ մեկն աշխատում էր 1998/99 մրցաշրջանի համազգեստի դիզայնի վրա, որովհետև ևս մեկ հիանալի կոմպլեկտ արտադրվեց, որը փոխարինեց նախորդ մրցաշրջանի կապույտ տարբերակը: Նախկինում միայն մարզումների ժամանակ օգտագործվող այս ամբողջությամբ սև համազգեստով «Յունայթեդը» 3-0 հաշվով սարսափելի պարտություն կրեց «Արսենալից» 1998թ. սեպտեմբերին, սակայն մինչ այսօր այդ համազգեստն ամենասիրվածներից մեկն է երկրպագունրի մոտ:

1999թ. – արտագնա համազգեստը1999թ. – արտագնա համազգեստը

Umbro ֆիրմայի այս ֆանտաստիկ նախագիծը թողարկվեց ողջ աշխարհում հզոր գովազդային արշավից հետո, որի կարգախոսն էր. «The World Is United - Be A Part Of It» (»Աշխարհը՝ «Յունայթեդն» է: Եղիր դրա մի մասը»): Մոդայիկ մարզաշապիկը, որը հագնում էին արտագնա խաղերում, զարդարված էր «Sharp Digital» բառերով: Այս կոմպլեկտն օգտագործվում էր սև շորտերով ու սև զանկապաններով: Դրանով է «Յունայթեդը» Սաուտհեմպտոնում նվաճել չեմպիոնի իր հերթական տիտղոսը: Պետք է ասել, որ մարզաշապիկի բրդյա հիմքը քոր էր առաջացնում որոշ մարդկանց մոտ ու հարմար էր ոչ բոլոր երկրպագուների համար:

2000թ. – տնային համազգեստը2000թ. – տնային համազգեստը

Sharp-ի դարաշրջանի ավարտը: Լրացավ «Յունայթեդի» հետ նրա հովանավորության պայմանագիրը: Համազգեստի նոր կոմպլեկտը 2000/01 մրցաշրջանի համար պատրաստված էր Umbro - Sportswool ֆիրմայի նոր կտորից: Ենթադրում էին, որ այն թույլ կտա քիչ քրտնել, բայց իրականում ստացվեց հակառակը: Երկրպագուների քննադատությանն արժանացավ «Vodaphone» հսկա նշանը, որն ավելի մեծ էր, քան «Յունայթեդի» զինանշանը: Մարզաշապիկի կտորը ծանր էր և լվածքի ժամանակ հաճախ վնասվում էր: Այնուամենայնիվ, այդ մարզաշապիկը շարունակում էին գնել հսկայական քանակներով: Դրանում իր դերը խաղաց «Յունայթեդի» համբավը, այլ ոչ թե մարզաշապիկի դիզայնը: Այն հագնում էին սպիտակ շորտերով ու սև զանկապաններով տանը ու սպիտակ զանկապաններով Եվրոպայում:

2000թ. – արտագնա համազգեստը2000թ. – արտագնա համազգեստը

Ավանդական սպիտակ համազգեստին վերադառնալն արտագնա խաղերի ժամանակ՝ տրիբուններում դարձրեց այս մարզաշապիկը շատ պոպուլյար: Ակումբի զինանշանն իրականացված էր սև երանգներով: Ինչպես և տնային համազգեստն այն արտադրված էր Umbro - Sportswool ֆիրմայի նոր կտորից: Հագնում էին սպիտակ կամ սև շորտերով ու զանկապաններով:

2000թ. –համազգեստի երրորդ տարբերակը2000թ. –համազգեստի երրորդ տարբերակը

Մուք կապույտ ու մուք կարմիր երանգներով 2000/01 մրցաշրջանի համազգեստի երրորդ տարբերակն ի սկզբանե օգտագործվում էր մարզումների համար: Ակումբի զինանշանը սպիտակ էր, իսկ մարզաշապիկն, ինչպես և տնային համազգեստը, արտադրված էր օդանթափանց կտորից՝ պոլիստերի և բրդի չափաբաժիններով: Այն օգտագործվել է սպիտակ ու կապույտ շորտերով և կարմիր կամ կապույտ զանկապաններով՝ «Սաուտհեմպտոնի» և հոլանդական «ՊՍՎ»-ի հետ խաղերում: Սա մի հազվագյուտ մարզաշապիկ է, որի գոյության մասին երկրպագուներից շատերն անգամ չեն էլ կասկածում:

2001թ. – արտագնա համազգեստը և համազգեստի երրորդ տարբերակը2001թ. – արտագնա համազգեստը և համազգեստի երրորդ տարբերակը

2001թ. մեծ արձագանք առաջացրեց արտագնա համազգեստի սպիտակ ու ոսկեգույն ֆանտաստիկ տարբերակը, որը Umbro ֆիրման արտադրել էր «Մանչեստեր Յունայթեդ» անվանմամբ ակումբի 100-ամյակի կապակցությամբ: Փաստորեն, սա իրարափոխ կոմպլեկտ էր, «Յունայթեդն» օգտագործում էր սպիտակ մարզաշապիկը որպես արտագնա, իսկ ոսկեգույնը դարձավ երկրորդ տարբերակ: Մարզաշապիկները հագնում էին սև շորտերով ու սև զանկապաններով: Դա վերջին կոմպլեկտն էր, որը «Յունայթեդի» համար արտադրեց Umbro ֆիրման:

2002-2004թթ. – տնային համազգեստը2002-2004թթ. – տնային համազգեստը

100 միլիոն ֆունտ գումարով կնքված հովանավորչական համաձայնագրից հետո ԱՄՆ սպորտային հսկա Nike ֆիրման արտադրեց «Յունայթեդի» համազգեստի իր առաջին տարբերակը: Եվ այն չհիասթափեցրեց: Դասական կարմիր, սպիտակ ու սև գույներ, թեթև ու ճկուն կտոր, կլոր օձիք, որն անախորժություն դարձավ Դիեգո Ֆորլանի համար, երբ նա գոլը տոնելուց հետո ողջ ուժերով փորձում էր հագնել շապիկը: Իմանալով ԶԼՄ-րի իրարանցման մասին, որը կապված էր հովանավորին ու համազգեստը փոխելու հետ, Nike ֆիրման մարզաշապիկի ներքին մասում մի պիտակ կպցրեց, որի վրա նշված էին արտադրության սկզբի ու ավարտվելու տարեթվերը. «1.06.2002 – 2004 մայիս»:

2002/03թ. – արտագնա համազգեստը2002/03թ. – արտագնա համազգեստը

2002թ. Nike ֆիրմայի արտագնա համազգեստը նույն քան ազդեցիկ էր, ինչպես և տնային կոմպլեկտը: Սպիտակ մարզաշապիկը սև շորտերով ու սպիտակ զանկապաններով կհիշվի, առաջին հերթին, շվեյցարական «Բազելի» դարպասը խփած Ռուդ վան Նիստելրոյի գոլի շնորհիվ: Ցավոք, հենց այս համազգեստով «Յունայթեդը» պարտվեց սկաուզերներին Լիգայի եզրափակիչում:

2002/03թ. –համազգեստի երրորդ տարբերակը2002/03թ. –համազգեստի երրորդ տարբերակը

2002/03թ. մրցաշրջանում Nike-ի արտադրության համազգեստի երրորդ տարբերակի վրայի Vodaphone գրառումն արծաթագույն էր: Կապույտ մարզաշապիկ, կապույտ շորտեր, կապույտ զանկապաններ ու շատ լավ կտոր:

2003 – 2005թթ. –համազգեստի երրորդ տարբերակը2003 – 2005թթ. –համազգեստի երրորդ տարբերակը

2003 – 2005թթ. «Յունայթեդի» համազգեստի երրորդ տարբերակը շատ ավելի շուտ արտադրվեց, քան պլանավորում էր Nike-ը: Արտագնա սև համազգեստի թողարկման ուշացումը հանգեցրեց նրան, որ այն սպիտակ, ոչ շատ սիրված մարզաշապիկն անհետացավ խանութներից ավելի շուտ, քան սպասվում էր: «Բարսելոնայի» արտագնա համազգեստի կրնօրինակը (բարակ հորիզոնական սև ու կարմիր գծերով) երևի ավելի լավ կնայվեր, քան սպիտակը: Այդ համազգեստով «Յունայթեդի» ֆուտբելիստները հագել էին սպիտակ շորտեր ու սպիտակ զանկապաններ՝ երբ հաղթեցին «Արսենալին» 2004թ. Անգլիայի Գավաթի կիսաեզրափակիչում: (Արտադրման ժամկետներն էին 2003 – 2005թթ.):

2003 – 2005թթ. –արտագնա համազգեստը2003 – 2005թթ. –արտագնա համազգեստը

2003-2005թթ. «Մանչեստեր Յունայթեդի» արտագնա համազգեստի նոր տարբերակը վերադարձավ դասական սև գույնին, նրանից հետո, ինչ 1993թ. խաղացողներն ընտրել էին այդ տարբերակը որպես լավագույնը: Ծաղկաձև ջրանիշերը նոր ու շատ լավ երանգ էին հաղորդում մարզաշապիկին: Այն օգտագործվում էր սև շորտերով ու զանկապաններով: Կոմպլեկտի թողարկումն ուշացավ, քանի որ Nike-ը վերջին րոպեին դիզայնի մեջ սխալ հայտնաբերեց: Դրա փոխարեն ժամկետից շուտ արտադրվեց համազգեստի նոր երրորդ տարբերակը, իսկ սևը թողարկվեց միքիչ ուշ (Արտադրման ժամկետներն էին 2003 – 2005թթ.):

2004 – 2006թթ. – տնային համազգեստը2004 – 2006թթ. – տնային համազգեստը

Nike-ի կողմից մշակված նոր տնային մարզաշապիկը, կարծես, պոպուլյար չէր երկրպագուների մոտ: Nike-ը որպես հիմք ընդունեց իր միատիպ Ole 90 նախագիծը, որով պարտվեցին Եվրո-2004-ի հավաքականներից շատերը: Ինչպես և Nike-ի բոլոր մարզաշապիկների վրա՝ ակումբի զինանշանը տեղադրված է կենտրոնում, վզից ներքև: Սակայն, ցավոք, ի տարբերություն 1985թ. տնային դասական համազգեստի, դա աններդաշնակ էր թվում, և զինանշանը կորավ Vodaphone մեծ նշանի ֆոնի վրա: Ինչևէ, այս ոճային մարզաշապիկը վաճառվում է միլիոն օրինակներով: Այն կարելի է գնել ինչպես երկար, այնպես էլ կարճ թևերով: (Արտադրման ժամկետներն էին 2003 – 2005թթ.):

2005 – 2006թթ. – արտագնա համազգեստը2005 – 2006թթ. – արտագնա համազգեստը

«Մանչեստեր Յունայթեդի» նոր արտագնա համազգեստը լույս տեսավ 2005թ. օգոստոսի 1-ին: Այդ համազգեստը շատ նման էր ԱՄՆ համազգեստին, ինչը զարմանալի չէր, քանի որ ակումբը գնեց ամերիկացի միլիարդատեր Մալկոլմ Գլեյզերը, որն ակումբի վրա բարթեց հսկայական պարտքեր: «Յունայթեդի» երկրպագուներից շատերը քարոզում էին չգնել այդ մարզաշապիկը (ինչպես և «Մանչեստեր Յունայթեդի» ցանկացած այլ պաշտոնական ապրանքները), փորձելով դուրս մղել «Կարմիր Սատանաների» նոր տիրոջը:

2006 – 2007թթ. – արտագնա համազգեստը2006 – 2007թթ. – արտագնա համազգեստը

Ինչպես և նոր տնային համազգեստը՝ արտագնա տարբերակն արտադրվեց սահմանափակ քանակով ու միայն մեկ մրցաշրջանի համար: Այն վերադարձնում է մեզ «Յունայթեդի» արտագնա դասական սև-սպիտակ տարբերակին: Թևերի ոսկեգույն եզրազարդը դասական տեսք է հաղորդում մարզաշապիկին: (Արտադրման ժամկետներն էին 2006 սեպտեմբեր – 2007 հուլիս):

2006 – 2007թթ. – տնային համազգեստը2006 – 2007թթ. – տնային համազգեստը

«Յունայթեդի» նոր տնային համազգեստի տարբերակն արտադրվեց սահմանափակ քանակով ու միայն մեկ մրցաշրջանի համար (հավանաբար որպեսզի Մալկոլմ Գլեյզերը կարողանա փոխհատուցել իր ծախսերը): Ակումբը նկարագրում է այդ մարզաշապիկը որպես «50-ականների ռետրո-ոճ, որը հարգանքի տուրք է մատուցում «Բասբիի Մանուկներին» ու նրանց մշտական ազդեցությանը»: Թիմի նոր հովանավորի AIG նշանը շատ ավելի փոքր է, քան Vodaphone-ի լոգոն, այդ իսկ պատճառով մարզաշապիկն ավելի դասական տեսք ունի: Ուսերի ու կողքերի վրա բարակ ոսկեգույն գծեր են, իսկ ակումբի զինանշանը տեղադրված է ձախից՝ սպիտակ ֆոնի վրա, ինչպես 1997-99թթ. մարզաշապիկների վրա էր, որոնցով «Յունայթեդը» հանդես էր գալիս Չեմպիոնների Լիգայում (Արտադրման ժամկետներն էին 2006 հուլիսի 27 – 2007 հուլիս):

2006 – 2007թթ. –համազգեստի երրորդ տարբերակը2006 – 2007թթ. –համազգեստի երրորդ տարբերակը

Համազգեստի նոր երրորդ տարբերակը գրեթե ամբողջությամբ կրկնում է նախորդ մրցաշրջանի դիզայնը, որը, հավանաբար, ստեղծված էր միայն թիմի նոր հովանավորի նշանը տեղադրելու նպատակով (Արտադրման ժամկետներն էին 2006 օգոստոսի 1 – 2007 հուլիս):

2007-2008 տնային համազգեստ2007 – 2009թթ. – տնային համազգեստ

2007 – 2008թթ. – արտագնա համազգեստը2007 – 2008թթ. – արտագնա համազգեստը

2007 – 2008թթ. – 3-րդ համազգեստը2008 – 2009թթ. – 3-րդ համազգեստը

2009-2010 տնային և արտագնա համազգեստ2009-2010 տնային համազգեստ և արտագնա համազգեստ

2010-2011 տնային համազգեստ և արտագնա համազգեստ2010-2011 տնային համազգեստ և արտագնա համազգեստ

2011-2012 տնային համազգեստ2011-2012 տնային համազգեստ

2012-2013 տնային համազգեստ և արտագնա համազգեստ2012-2013 տնային համազգեստ և արտագնա համազգեստ

ՀԱՋՈՐԴ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ`
00.00.0000  |   |  00:00 (Երև.ժամ)
Ման.Յունայթեդ
Ման.Յունայթեդ

Անհայտ
Անհայտ

ՆԱԽՈՐԴ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ`
Անգլիայի Պրեմիեր Լիգա (38-րդ տուր)
19.05.2013  |  Հոթորնս  |  Տեսանյութ
Վեսթ Բրոմ
Վեսթ Բրոմ
5
5
Ման.Յունայթեդ
Ման.Յունայթեդ
ՄՐՑԱՇԱՐԱՅԻՆ ԱՂՅՈՒՍԱԿ`
Թիմ Խ Խ/Բ Մ
1 38 +43 89
2 38 +32 78
3 38 +36 75
4 38 +35 73
5 38 +20 72
6 38 +15 63
Ամբողջ աղյուսակը
Թիմ Խ Հ Ո Պ ԽԳ ԲԳ Խ/Բ Մ
1 38 28 5 5 86 43 +43 89
2 38 23 9 6 66 34 +32 78
3 38 22 9 7 75 39 +36 75
4 38 21 10 7 72 37 +35 73
5 38 21 9 8 66 46 +20 72
6 38 16 15 7 55 40 +15 63
7 38 16 13 9 71 43 +28 61
8 38 14 7 17 53 57 -4 49
9 38 11 13 14 47 51 -4 46
10 38 12 10 16 45 53 -8 46
11 38 10 14 14 41 58 -17 44
12 38 11 10 17 50 60 -10 43
13 38 9 15 14 34 45 -11 42
14 38 9 14 15 49 60 -11 41
15 38 10 11 17 47 69 -22 41
16 38 11 8 19 45 68 -23 41
17 38 9 12 17 41 54 -13 39
18 38 9 9 20 47 73 -26 36
19 38 6 10 22 43 73 -30 28
20 38 4 13 21 30 60 -30 25
FACEBOOK`