20
Հետևեք մեզ նաև սոցցանցերում՝
Գտեք մեզ Facebook-um Հետեվեք մեզ Twitter-ում Հետեվեք մեզ Odnoklassniku.ru-ում Հետեվեք մեզ vk.com-ում Հետեվեք մեզ YouTube-ում
Սեր Ալեքսի հաջողության գաղտնիքը. դասախոսություն Հարվարդում Սքոուլզ. Ես քչախոս և ամաչկոտ մարդ եմ
  Նևիլ. Ուեյնը հարազատների օգնության կարիքն ունի

Նորություններ Հայաստան

27. ՖԵԴԵՐԻԿՈ ՄԱԿԵԴԱ

27. ՖԵԴԵՐԻԿՈ ՄԱԿԵԴԱ
Համար`
27
Պայմանագիր մինչև`
06/2014
Հասակ`
181 սմ
Քաշ`
72 կգ
Խաղացած խաղեր`
33
Քաղաքացիությունը`
Իտալիա
Ծննդյան թիվ`
22.08.1991
Գոլեր`
5
Ֆեդերիկո Մակեդան միանգամից հերոս դարձավ «Օլդ Թրաֆֆորդում», երբ վճռական գոլ խփեց իր դեբյուտային խաղում «Մանչեստեր Յունայթեդի» հիմնական կազմում` 2009թ. ապրիլին «Աստոն Վիլլայի» դեմ խաղում: Այդ օրը Հռոմում ծնված երիտասարդն անվանում է իր կյանքի ամենալավ օրը:

Հռոմեական «Լացիոյի» երիտասարդական համակարգի նախկին սանը եկավ «Մանչեստեր Յունայթեդ» 2007թ. սեպտեմբերին: Դարպասին ուղղված հզոր այս հարձակվողն իր երկրում համարվում է տվյալ սերունդի ամենատաղանդավոր ֆուտբոլիստներից մեկը:

Անգլիա գալուց հետո Կիկոն սկսեց արագորեն առաջ ընթանալ իր հետագա կարիերայում: Սկսել է Պոլ Մակգիննեսի երիտասարդական թիմում, իսկ հետո դարձավ Օլե Գունար Սուլշերի ղեկավարած պահեստային կազմի մշտական խաղացող:

2008/09 մրցաշրջանը նա սկսել է երիտասարդական թիմում, բայց հետո օպերատիվ կերպով տեղափոխվեց պահեստային կազմ: Գնդակ պահելու, տուգանային հրապարակում դիրք ընտրելու և վերջին հարվածով հարձակումներն ավարտելու նրա ունակություններն աննկատ չմնացին ու մրցաշրջանի կեսին Սեր Ալեքս Ֆերգյուսոնն ընդգրկեց Մակեդային Չեմպիոնների Լիգայի կայանալիք խաղի թիմի կազմում, իսկ «Աստոն Վիլլայի» հետ դեբյուտային խաղից մի քանի օր առաջ, որում Մակեդան գոլի հեղինակ դարձավ, շոտլանդացու աչքից չվրիպեց Կիկոյի հետ-թրիկը «Նյուկասլի» դեմ պահեստայինների հանդիպման ընթացքում:

«Վիլլայի» հետ խաղից ընդամենը վեց օր անց Մակեդայի կարգավիճակը, որպես «ջոկեր» փոխարինման դուրս գալու և գոլ խփելու առումով միայն ամրապնդվեց, երբ դաշտ դուրս գալուց մեկ րոպե անց նա ժամանակին հայտնվեց Կարրիկի խփած գնդակի ճանապարհին, փոխեց նրա ուղղությունը և կարևորագույն 3 միավոր բերեց իր թիմին «Սանդերլենդի» հետ չեմպիոնական տիտղոսի համար հանդիպմանը: 2008/09 մրցաշրջանի արդյունքներով Մակեդան դարձավ Ջիմմի Մերֆիի պատվավոր ակումբային մրցանակի հաղթող` որպես թիմի լավագույն երիտասարդ խաղացող:

Երկրորդ մրցաշրջանն «Օլդ Թրաֆֆորդում» Կիկոյի համար նույնպես, ինչպես և կարճատև առաջինը, սկսվեց միայն գարնանը: Բայց այս անգամ հետաձգումը պայմանաորված էր ֆուտբոլիստի ստացած վնասվածքով, այլ ոչ թե մարզչի տակտիկական նկատառումներով: 8 ամսվա ընթացքում բաց թողածը Կիկոն դուրս եկավ լրացնելու  մարտի 27-ին «Բոլտոնի» դեմ խաղում, իսկ մի շաբաթ անց նա ապացուցեց, որ կարող է իր խոսքն ասել կարևոր հանդիպումներում ու գրավեց «Չելսիի» դարպասը, սակայն, այդ գնդակըն իր թիմին հաղթանակ չբերեց:

Ոչինչ, Կիկո, դեռ ամեն ինչ առջևում է:

*Տվյալ վիճակագրությունը նորացվում է յուրաքանչյուր մրցաշրջանի վերջում
 
 
 
 
 
ՀԱՋՈՐԴ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ`
00.00.0000  |   |  00:00 (Երև.ժամ)
Ման.Յունայթեդ
Ման.Յունայթեդ
-
Անհայտ
Անհայտ
 
ՆԱԽՈՐԴ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ`
Անգլիայի Պրեմիեր Լիգա (38-րդ տուր)
19.05.2013  |  Հոթորնս  |  Տեսանյութ
Վեսթ Բրոմ
Վեսթ Բրոմ
5
5
Ման.Յունայթեդ
Ման.Յունայթեդ
ՄՐՑԱՇԱՐԱՅԻՆ ԱՂՅՈՒՍԱԿ`
Թիմ Խ Խ/Բ Մ
1 38 +43 89
2 38 +32 78
3 38 +36 75
4 38 +35 73
5 38 +20 72
6 38 +15 63
Ամբողջ աղյուսակը
Թիմ Խ Հ Ո Պ ԽԳ ԲԳ Խ/Բ Մ
1 38 28 5 5 86 43 +43 89
2 38 23 9 6 66 34 +32 78
3 38 22 9 7 75 39 +36 75
4 38 21 10 7 72 37 +35 73
5 38 21 9 8 66 46 +20 72
6 38 16 15 7 55 40 +15 63
7 38 16 13 9 71 43 +28 61
8 38 14 7 17 53 57 -4 49
9 38 11 13 14 47 51 -4 46
10 38 12 10 16 45 53 -8 46
11 38 10 14 14 41 58 -17 44
12 38 11 10 17 50 60 -10 43
13 38 9 15 14 34 45 -11 42
14 38 9 14 15 49 60 -11 41
15 38 10 11 17 47 69 -22 41
16 38 11 8 19 45 68 -23 41
17 38 9 12 17 41 54 -13 39
18 38 9 9 20 47 73 -26 36
19 38 6 10 22 43 73 -30 28
20 38 4 13 21 30 60 -30 25
FACEBOOK`