20
Հետևեք մեզ նաև սոցցանցերում՝
Գտեք մեզ Facebook-um Հետեվեք մեզ Twitter-ում Հետեվեք մեզ Odnoklassniku.ru-ում Հետեվեք մեզ vk.com-ում Հետեվեք մեզ YouTube-ում
Սեր Ալեքսի հաջողության գաղտնիքը. դասախոսություն Հարվարդում Սքոուլզ. Ես քչախոս և ամաչկոտ մարդ եմ
  Նևիլ. Ուեյնը հարազատների օգնության կարիքն ունի

Նորություններ Հայաստան

Մարզչական կազմ

Մայք Ֆելան
ՄԱՅՔ ՖԵԼԱՆ
ԳԼԽԱՎՈՐ ՄԱՐԶԻՉԻ ՕԳՆԱԿԱՆ

Ակումբում է`1999թ. օգոստոսի 1-ից

Մանկուց «Բերնլի»-ին երկրպագող Մայք Ֆելանը սկսել է իր ֆուտբոլային կարիերան 1979թ-ին հենց այդ ակումբում և առաջին անգամ դաշտ դուրս եկել «Տուրֆ Մուր» ստադիոնում՝ 1981թ. հունվարին երրորդ դիվիզիոնի առաջնությունում: Նրա երկրորդ մրցաշրջանի ընթացքում «Բերնլին» երրորդ դիվիզիոնի հաղթող դարձավ, բայց մյուս մրցարջանում նորից ներքև գլորվեց, չնայած որ բավականին լավ խաղալով ակումբը հասավ մինչև Լիգայի գավաթի կիսաեզրափակիչ: 1984/85 մրցաշրւանում «Բերնլին» նորից իջավ աղյուսակի ստորին մասը ու Մայք Ֆելանը վաճառվեց «Նորվիչ Սիթիին»: «Քարրոու Ռոուդ»-ում իր առաջին մրցաշրջանի ժամանակ նա ամենուրեկ էր, դարձավ էլեգանտ ու փորձառու կիսապաշտպան, իսկ «Դերձանիկները» նվաճեցին 2-րդ դիվիզիոնի չեմպիոնությունը: Լիգայում ավելի քան 150 խաղից ու «Նորվիչում» մոտ 5 տարի անցկացնելուց հետո՝ 1989թ. հուլիսի 1-ին նա 750 հազար ֆունտով պայմանագիր ստորագրեց «Մանչեստեր Յունայթեդի» հետ:

«Կարմիր Սատանաներին» միանալուց մի քանի ամիս անց նա իր միակ խաղը անցկացրեց որպես Անգլիայի հավաքականի խաղացող՝ փոխարինման դուրս գալով 1989թ. նոյեմբերին իտալացիների հետ խաղում: Մրցաշրջանի ավարտին «Յունայթեդի» կազմում նա նվաճեց Անգլիայի Գավաթի մեդալը՝ եզրափակիչում հաղթելով «Կրիստալ Փելեսին» 1-0 հաշվով:

Տարբեր դիրքերում խաղին արագ հարմարվող ու պաշտպանությունում կամ կիսապաշտպանությունում ցանկացած դիրքում խաղացող Մայքը շատ արագ դարձավ թիմի այն գերազանց ու օգտակար խաղացողներից մեկը, որի կարիքն ունի ցանկացած ակումբ: Բայց, չնայած «Յունայթեդում» նրա հաջողությունների, Մայքը, հավանաբար, իր սեփական ունիվերսալ լինելու զոհը դարձավ, քանի որ եկան բազմաթիվ այլ ֆուտբոլիստներ՝ որպեսզի զբաղեցնեն կոնկրետ դիրքեր:

Իր հետագա մրցաշրջաններում նա ակումբի հետ միասին նվաճել է Լիգայի Գավաթն ու Գավաթների Գավաթը՝ երբ 1990/91 մրցաշրջանում Ֆերգյուսոնի թիմը հաղթեց այդ մրզակցության եզրափակիչում «Բարսելանոյին» և դարձավ երկրի առաջնության չեմպիոն: Սակայն վերջին երկու մրցաշրջանների ընթացքում հիմնական կազմում Մայք Ֆելանի խաղային հնարավորությունները Պրեմիեր Լիգայի խաղերի ժամանակ սահմանափակված էին. նրա գործողությունները փոքր ինչ ծանր էին թվում և 1994թ. նա լքեց ակումբը՝ ազատ գործակալի կարգավիչակով:

1994թ. Ֆելանը միացավ «Վեստ Բրոմին»: Այդ ակումբում երկու մրցաշրջան անցկացնելուց հետո նա մի որոշ ժամանակ խաղացել է «Բլեքպուլ» և «Ստոկպորտ Քաունթի» թիմերի կազմում, իսկ 2000թ. վերադարձավ «Մանչեստեր Յունայթեդ»՝ արդեն հիմնական կազմի մարզչի դերում: Երբ 2008թ. Ֆերգյուսոնի օգնական Կարլոս Կեյրուշը հեռացավ թիմից, ստանձնելով Պորտուգալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը, Ֆելանը սկսեց կատարել Սեր Ալեքս Ֆերգյուսոնի օգնականի պարտականությունները և 2008թ. սեպտեմբերի 3-ին այդ նշանակումը հաստատվեց մշտական հիմունքներով:

ՄԱՅՔԼ ԿԼԵԳՄԱՅՔԼ ԿԼԵԳ
ԽԱՂԱՑՈՂՆԵՐԻ ՍՊՈՐՏԱՅԻՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱՐԶԱՎԻՃԱԿԻ ԳԾՈՎ ՄԱՐԶԻՉ

Ակումբում է` 2000թ.-ի փետրվարի 1-ից:

Մայքլ Կրեգը «Մանչեստեր Յունայթեդում» զբաղեցնում է խաղացողների սպորտային նախապատրաստության ու մարզավիճակի մարզչի պաշտոնը 2000թ. փետրվարի 1-ից, բայց այս մկանոտ մարդը «Կարմիր Սատանաների» մարզչական շտաբում միշտ չի եղել այսպիսին: Նա զարմանքով է նայում դահլիճում մարզումներից առաջ արված իր լուսանկարներին. «Իմ ձեռքերն ավելի բարակ էին, քան կիթառիս լարերը: Դա ստիպեց ինձ գնալ սպորտային դահլիճ ու երեք ամիս մարզվելուց հետո ծանոթներս հարցնում էին, թե ինչպես է ինձ հաջողվել այսպես հասունանալ», - հիշում է Կրեգը:

Մարզիչ դառնալուց հետո Մայքլը ուղղակի դարձավ հատուկ ֆիտնեսի ֆանատիկոս: Ծանրամարտն ու բոքսը նրա հիմնական զբաղմունքն էին, իսկ 27 տարեկանում նա արդեն ուներ իր սեփական սպորտային դահլիճը: Կլեգի որդիները՝ Մայքլն ու Սթիվը հակված էին ֆուտբոլի և Մայքլը հանդես էր գալիս «Յունայթեդի» պահեստային կազմում, իսկ հիմա զբաղեցնում է իր հոր պաշտոնին համանման մարզիչի պաշտոնը «Սանդերլենդում»:

Կլեգ-ավագին նկատել էր Սեր Ալեքսի օգնական Սթիվ Մակլարենը և կես դրույքով նրան պայմանագիր առաջարկվեց կնքել ակումբի հետ: Առանցքային պահ դարձավ Ռոյ Քինի վնասվածքը: Շնորհիվ Մայքլի կազմած վերականգնման անհատական ծրագրի, որն իր մեջ ներառում էր բոքսն ու այլ վարժությունները, իրլանդացին արագորեն վերականգնվեց և Կլեգի կես դրույքով պայմանագիրը շուտով դարձավ հիմնական ու հիմա Մայքլը պատասխանում է «Մանչեստեր Յունայթեդի» բոլոր խաղացողների ֆիզիկական զարգացման համար:

ՌԻՉԱՐԴ ՀՈՒՈՔԻՆԶՌԻՉԱՐԴ ՀՈՒՈՔԻՆԶ
ՕԳԳ ՄԱՍՈՎ ՄԱՐԶԻՉ

Ակումբում է` 2008թ.-ի մարտի 1-ից

Ռիչարդը «Յունայթեդ» է եկել 2008թ. մարտին: Դրանից առաջ նա աշխատել է «Վեստ Բրոմվիչում» և Ֆուտբոլային ասոցիացիայում:

Լաֆբորոյի համալսարանում սպորտային գիտությունների ոլորտում դոկտորի կոչումը ստանալու համար յոթ տարի սովորելուց հետո նա դարձավ Ֆուտբոլային ասոցիացիային կից Սպորտային կոմիտեի նախագահը:

Այստեղ նա զբաղվում էր Անգլիայի հավաքականների համար ծրագրերի մշակման գործով, զարգացնում էր ակումբներն ու ակադեմիաները կապող հետազոտությունները և ապահովում էր մարզչական անձնակազմի ձևավորումը:

2005թ. սկզբին Ռիչարդ Հոուքինզը միացավ Բրայան Ռոբսոնի թիմին` «Վեստ Բրոմվիչ Ալբիոնին», որտեղ զբաղեցրեց ֆիզիկական պատրաստականությնա գծով մարզչի պաշտոնը: Ակումբի հետ Ռիչարդն անցկացրեց երկու մրցաշրջան, նախքան Ռոբսոնի հետևից «Շեֆֆիդ Յւնայթեդ» տեղափոխվելը (2007/08): Այստեղ նա երկար չմնաց` մրցաշրջանի վերջում «Յունայթեդ» տեղափոխվելու պատճառով:

Տեղափոխվելը նշանակում էր Սթրադվիքի հետ միանալը, որին նա չէր տեսել դեռ համալսարանական տարիներից և Ֆուտբոլային ասոցիացիայում համատեղ աշխատանքից հետո: Հոուքինզը ծանոթ էր «Յունայթեդի» մարզչական շտաբի որոշ ներկայացուցիչների հետ ու շուտ համակերպվեց Կարրինգտոնում:

Ռիչարդն, առաջին հերթին, գործ ունի հիմնական թիմի հետ, հետեևում է նրանց վերականգնվելու և ընդհանուր ֆիզիկական զարգացման գործընթացներին, սակայն նրա ռազմավարությունն ուղղված է ակումբի բոլոր ֆուտբոլիստների հնարավորությունների կառուցվածքի ստեղծմանը, ներառյալ ինչպես աստղերի, այնպես էլ 9 տարեկան երեխաների հետ աշխատանքը:

ԲՐԱՅԱՆ ՄԱԿԿԼԵՅՐԲՐԱՅԱՆ ՄԱԿԿԼԵՅՐ
«ՄԱՆՉԵՍՏԵՐ ՅՈՒՆԱՅԹԵԴԻ» ՖՈՒՏԲԵԼԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ՏՆՕՐԵՆ

Ակումբում է` 2002թ.-ի հուլիսի 1-ից

Բրայան Մակկլեյրը 11 տարի (1987-ից 1998-ը) եղել է «Մանչեստեր Յունայթեդի» խաղացող: Նա ծնվել է 1963թ. դեկտեմբերի 8-ին և իր ֆուտբոլային կարիերան սկսել է «Աստոն Վիլլայում»: 1981թ. տեղափոխվել է շոտլանդական «Մազերվելլ»: Այնտեղ նա համատեղում էր ֆուտբոլը և ուսումը Գլազգոյի համալսարանի մաթեմատիկայի ֆակուլտետում, որտեղ համապատասխան աստիճան ստացավ և 1983թ. 75 հազար ֆունտով պայմանագիր ստորագրեց «Սելտիկի» հետ: Այդ թիմի կազմում նա 1985թ. դարձավ Շոտլանդիայի Գավաթի հաղթող և 1986թ. երկրի չեմպիոն: Մյուս մրցաշրջանում Շոտլանդիայում նա հայտարարվեց «Տարվա լավագույն խաղացող»: Բրայանի 99 գոլերը 145 խաղում գրավեցին Ալեքս Ֆերգյուսոնի ուշադրությունը և 1987թ. ամռանը նա բերեց Մակկլեյրին «Օլդ Թրաֆֆորդ»՝ ֆուտբոլիստի համար վճարելով 850 հազար ֆունտ:

Բրայան Մակկլեյրն իսկույն հաջողության հասավ «Օլդ Թրաֆֆորդում», նվաճելով լուրջ հարձակվողի համբավ: «Յունայթեդի» կազմում իր առաջին մրցաշրջանի ժամանակ նա խփեց 24 գոլ: Մշտապես դեպի դարպասն ուղղված ու պաշտպանների հետ լավ պայքարող այս շոտլանդացին անգլիական ֆուտբոլում մեծ ուժ դարձավ և Մարկ Հյուզի հետ միասին տանում էր «Յունայթեդը» դեպի 90-ականների հաջողությունները: «Յունայթեդի» կազմում Բրայանը երկու անգամ նվաճել է Անգլիայի Գավաթը, չորս անգամ դարձել երկրի չեմպիոն, Գավաթների Գավաթի չեմպիոն ու Լիգայի Գավաթի հաղթող, վերջին ավարի համար «Նոթինգեմ Ֆորեստի» հետ եզրափակիչ խաղում խփելով իր միակ գոլը:

Էրիկ Կանտոնայի գալուց հետո Մակկլեյրը հաճախակի հանդես էր գալիս «ենթահարձակվողի» դիրքում, բայց երբեք չէր կորցնում իր գոլային նրբազգազողությունը: «Յունայթեդում» նրա վերջին մրցաշրջանների ընթացքում թիմում արդեն մեծ դեր էին խաղում երիտասարդներն ու Էնդի Քոուլը, բայց Ալեքս Ֆերգյուսոնն, անկասկած, գնահատում էր իր հայրենակցին, քանի որ նամն փորձառու և հիանալի ֆուտբոլիստը համաձայնվում էր ժամանակ առ ժամանակ մնալ պահեստայինների նստարանին:

1998թ. «Յունայթեդը» լքելուց հետո Բրայանը մի որոշ ժամանակով վերադարձավ շոտլանդական «Մազերվել», իսկ հետո Բրայան Քիդդի հետ միասին մարզում էր «Բլեկբերն Ռովերսը»: Բայց «Ռովերսում» մարզչական կարիերան չհաջողվեց ու երկուսն էլ հեռացվեցին զբաղեցրած պաշտոններից: 2001թ. Մակկլեյրը «Օլդ Թրաֆֆորդ» վերադարձավ՝ որպես ակումբի երիտասարդական թիմի մարզիչ: Տվյալ պահին նա զբաղեցնում է «Մանչեստեր Յունայթեդի» ֆուտբոլային ակադեմիայի տնօրենի պաշտոնը:

ՓՈԼ ՄԱԿԳԻՆՆԵՍՓՈԼ ՄԱԿԳԻՆՆԵՍ
ՄԻՆՉԵՎ 18 ՏԱՐԵԿԱՆՆԵՐԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԹԻՄԻ ՄԱՐԶԻՉ

Ակումբում է`1992թ.-ի հունիսի 1-ից

Փոլ Մակգիննեսը ծնվել է 1966թ. մարտի 2-ին: Նա «Մանչեստեր Յունայթեդի» լեգենդար խաղացող ու մարզիչ Վիլֆ Մակգիննեսի որդին է և զբաղեցնում է ակումբի մինչև 18 տարեկանների երիտասարդական թիմի մարզչի պաշտոնը, այն համատեղելով «Յունայթեդի» ակադեմիայի տնօրենի օգնականի պաշտոնի հետ՝ 17-ից 21 տարեկան ֆուտբոլիստների զարգացման գծով: Պետք է ասել, որ այդ պաշտոնն ակումբի համակարգում ամենագլխավորներից մեկն է՝ թիմի համար երիտասարդ կադրեր դաստիարակելու գործում:

Փոլն ունի Լոունգբորոյի համալսարանի սպորտային ֆակուլտետի դոկտորական աստիճան: Այդ համալսարանում նա սովորել է «Յունայթեդի» ֆիզիկական նախապատրաստման գծով ներկայիս մարզիչ Թոնի Սթրադվիկի հետ: Որպես խաղացող նա 20 հանդիպում է անցկացրել «Կրյու Ակեքսանդրի» կազմում (1986/87), ինչպես նաև որոշ ժամանակ հանդես է եկել «Չեստեր Սիթի» ակումբում (1991/92): Բացի այդ Մակգիննեսը եղել է «Մանչեստեր Յունայթեդի» պահեստային:

ՌԵՆԵ ՄԱԼԵՍԹԻՆՌԵՆԵ ՄԱԼԵՍԹԻՆ
ՀԻՄՆԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՄԱՐԶԻՉ

Ակումբում է` 2001թ.-ի հունվարի 8-ից

Հոլանդացի Ռենե Մալեսթինը ծնվել է 1964թ. մարտի 25-ին: Ռենեն ունի ՈՒԵՖԱ-ի «Ա» կարգի մարզչական լիցենզիա և հոլանդական ֆուտբոլի ֆեդեռացիայի լիցենզիա: Մալեստինը խաղացել է հոլանդական ներքին լիգաներում և ավարտել է ֆուտբոլային կարիերան 29 տարեկանում: Դեռ խաղացող լինելով նա մարզել է NEC Նեյմեգեն թիմի երիտասարդական կազմը:

Լինելով իր հայրենակից Վիլ Կոերվերի (ով 1973/74 մրցաշրջանում «Ֆեյենորդի» հետ նվաճել է ՈՒԵՖԱ-ի Գավաթը) մարզչական մեթոդների մեծ երկրպագու, Մալեսթինը 29 տարեկան հասակում ուղեվորվեց Կատար, որպեսզի Կոերվերի հետ միասին նրանք մարզեն այդ երկրի երիտասարդ ֆուտբոլիստներին: Ռենեն մարզում էր Կատարի երիտասարդական հավաքականները (խաղացողների տարիքը՝ մինչև 16 ու 17 տարեկան): 1999թ. նա դարձավ Կատարի Al-Etehad ակումբի մարզիչը (որն ավելի հայտնի է որպես Al-Gharrafa ակումբը): Այն ժամանակ, երբ «Յունայթեդը» 1999թ. հաղթեց ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների Լիգան, Մալեստինն իր թիմով նվաճեց Առաբական Գավաթը՝ Չեմպիոնների Լիգայի զուգանմանը Մերձավոր Արևելքում: 2000թ. նա գլխավորեց Al - Sadd ակումբը և հասցրեց այն ազգային գավաթի – Էմիրի Գավաթի - հաղթանակին:

Քանի որ Մալեստինը դեմ էր թիմի կազմում մի քանի օտարերկրացի խաղացողների ներգրավելու Al-Saad-ի ղեկավարության մտադրությանը, նա ստիպված եղավ լքել իր պաշտոնը: Ալեքս Ֆերգյուսոնը հետքրքրված էր Մալեստինով դեռ այն ժամանակ, երբ նա գլխավորեց Al-Saad–ը և 2001թ. Ֆերգյուսոնին և ֆուտբոլային ակադեմիայի տնօրեն Լես Կերշոուին հաջողվեց համոզել Ռենեին միանալ «Մանչեստեր Յունայթեդին» և զբաղեցնել 9-ից 21 տարեկան ֆուտբոլիստների տեխնիկական վարպետության զարգացման գծով մարզչի պաշտոնը: 2005թ. դեկտեմբերին Սեր Ալեքս Ֆերգյուսոնը վստահեց նրան թիմի պահեստայինների ղեկավարությունը՝ երբ Ռիկի Սբրաջիան տեղափոխվեց «Բոլտոն» Սեմ Էլլարդայսին օգնելու: Դրա հետ մեկ տեղ Մալեստինը պահպանեց իր նախկին պաշտոնը, մնալով տեխնիկական վարպետության զարգացման գծով մարզիչ:

2006թ. Սեր Ալեքսի համաձայնությամբ նա 3 տարով մարզչական պայմանագիր կնքեց դանիական «Բրոնդբյու» ակումբի հետ, միաժամանակ քննություն հանձնեց ՈՒԵՖԱ-ի «Pro» կարգի մարզչական լիցենզիա ստանալու համար: Նրա աշխատանքը Դանիայում անհաջող էր. 2006/07 մրցաշրջանի ձմեռային ընդմիջումից առաջ «Բորնդբյուն» 7-րդ տեղն էր զբաղեցնում դանիական սուպերլիգայում, 19 միավորով հետ մնալով իր մշտական մրցակցից՝ «Կոպենհագենից»: Քանի որ 1994/95թ-ից ի վեր «Բորնդբյուն» միշտ դարձել է չեմպիոն կամ գոնե եղել է առաջին տեղերից մեկում, նման արդյունքները չէին կարող բավարարել ակումբի ղեկավարությանը և 2007թ. հունվարի 5-ին Մալեստինի հետ պայմանագիրը դադարեցվեց:

2007թ. հունվարի 18-ին Մալեստինը վերադարձավ «Յունայթեդ», որտեղ դարձյալ զբաղեցրեց տեխնիկական վարպետության զարգացման գծով մարզչի պաշտոնը, խոշոր հաշվով աշխատելով հիմնական կազմի խաղացողների հետ: Երբ 2008թ. հուլիսին Ֆերգյուսոնի օգնական Կարլոս Կեյրուշը հեռացավ թիմից, ստանձնելով Պորտուգալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը, Մալեստինը օգոստոսի 13-ից սկսեց կատարել հիմնական կազմի մարզչի պարտականությունները, իսկ Մայք Ֆելանը դարձավ Սեր Ալեքսի օգնականը: 2008թ. սեպտեմբերի 3-ին այդ նշանակումները հաստատվեցին մշտական հիմունքներով:

ԷՐԻԿ ՍԹԻԼԷՐԻԿ ՍԹԻԼ
ԴԱՐՊԱՍԱՊԱՀՆԵՐԻ ՄԱՐԶԻՉ

Ակումբում է`2008թ.-ի օգոստոսի 4-ից

Էրիկ Սթիլը սկսել է դարպասապահի իր կարիերան 1972թ. «Նյուկասլում», որի կազմում դարձել է Անգլո-Իտալական Գավաթի հաղթող ու սկսել է հանդես գալ Անգլիայի երիտասարդական հավաքականում: Հետո նա տեղափոխվեց «Պիտերսբորո», որտեղ հաստատվեց որպես հիմնական դարպասապահ, սահմանելով ակումբի առանց փոխարինման խաղի (124) ռեկորդը, որը գերազանցված չէ առ այսօր: Հետագայում նա խաղացել է «Բրայտոնում», «Ուոտֆորդում» և «Դերբի Քաունթիում» և 12 տարվա ընթացքում 5 անգամ այդ թիմերի հետ դուրս է եկել բարձգագույն լիգա:

1988թ. նա ավարտեց իր կարիերան ու քիչ անց հաստատվեց որպես դարպասապահների մարզիչ «Մանչեստեր Սիթիյում»: Հետո նա նույն պաշտոնում աշխատել է «Լիդսում», «Դերբի Քաունթիյում», «Բարնսլիյում», ինչպես նաև Անգլիայի սահմաններից դուրս՝ Ավստրալիայում, Շվեյցարիայում, Նորբեգիայում և ԱՄՆ-ում:

1997թ. Սթիլը վերադարձավ «Դերբի Քաունթի», որտեղ աշխատեց շուրջ 4 տարի, մինչև որ 2001թ. սկսեց մարզել «Աստոն Վւլլայի» դարպասապահներին: 2006թ. նա լքեց իր պաշտոնը «Վիլլա Պարկում»:

2007թ. Սթիլը դարձավ «Մանչեստեր Սիթիի» դարպասների «պահապանների» մարզիչը՝ նրանից հետո, երբ այդ պաշտոնը զբաղեցնող Թիմ Ֆլաուերսը տեղափոխվեց «Քովենթրի Սիթի»: Սթիլը լքեց «Սիթին» 2008թ. հունիսի 27-ին, երբ աշխատանքից ազատվեցին Ստյուարտ Պիրսի ու Սվեն-Գարոն Էրիկսոնի հետ աշխատած մարդիք: Նոր մարզիչ Մարկ Հյուզն այդ պաշտոնի համար իր հետ բերեց Կևին Հիչկոկին:

Շուտով Փոլ Ինսը նշանակեց Սթիլին «Բլեկբերն Ռովերսի» դարպասապահների մարզիչ: Սակայն ընդամենը մի քանի շաբաթ անց նա գրավեց «Մանչեստեր Յունայթեդի» ուշադրությունը, որպես դարպասապահների հետ աշխատանքի փորձառու մասնագետ: «Յունայթեդն» այդ պաշտոնի համար թեկնածու էր փնտրում, որը կփոխարիներ Տոնի Կոտոնին: 2008թ. օգոստոսի 4-ին «Օլդ Թրաֆֆորդում» հայտարարվեց, որ Էրիկ Սթիլը նշանակվել է «Մանչեստեր Յունայթեդի» դարպասապահների մարզիչ:

ՌՈԲ ՍՎԱՅՐՌՈԲ ՍՎԱՅՐ
ՖԻԶԻՈԹԵՐԱՊԵՎՏ

Ակումբում է` 1991թ.-ի հունիսի 1-ից

Սվայրն աշխատում է «Յունայթեդում» 1991 թ-ից, իսկ 1999թ. նա նշանակվել է թիմի գլխավոր ֆիզիոթերապևտ:

1985թ. Ռոբն ավարտեց Սալֆորդի ֆիզիոթերապիայի դրպոցը, ինչից հետո անցավ լիարջեք հետդիպլոմային ուսուցումը սպորտային վնասվածքաբանության, նեյրամկանային խախտումների ու մանուալ թերապիայի գծով` ստանալով սպորտային բժշկության մագիստրոսի աստիճան:

Մասնավոր առողջարանում, ինչպես նաև «Գալիֆաքս» ակումբում մի քանի տարի աշխատելուց հետո Ռոբը նշանակվեց «Յունայթեդի» գլխավոր բժիշկի` Դեյվ Ֆևրեյի օգնական (1991թ-ին): Ութ տարի անց Ֆևրեն որոշեց տեղափոխվել «Բլեկբերն» ու իր թափուր տեղի գլխավոր հավակնորդը դարձավ հենց Սվայրը:

Ռոբը պատմում էր, որ իր աշխատանքի ամնենավատ ասպեկտը դա խաղացողի լուրջ վնասվածքն է, իսկ ամենալավը` երբ ֆուտբոլիստը խաղ է վերադառնում երկարատև վերականգնումից հետո: Խաղի օրը Ռոբն օգնում է ֆուտբոլիստներին, բուժում աննշան վնասվածքները և այլն: Հանդիպման ժամանակ նա պատրաստ է ցանկացած օգնություն տրամադրել ֆուտբոլիստներին, սակայն եթե խաղացողին լուրջ օգնություն է հարկավոր, ապա նա վերահասցեագրում է նրան ակումբի բժիշկին: Սվայրն ու ակումբի մնացած բժշկական անձնակազմը տեղակայվում են Կարրինգտոնում` հետևելով ֆուտբոլիստներին և նրանց օգնելով լավ մարզավիճակի գալու վնասվածքներից հետո:

Յուրաքանչյուր օր բժիշկները գալիս են Կարրինգտոն առավոտյան ժամը 7-ին ու օրվա ընթացքում հետևում խաղացողների մարզումներին:

Պետք է նշել, որ Սվայրն ու նրա օգնականներն արդեն հստակ գիտեն, թե ինչի է ունակ այս կամ այն խաղացողը, այնպես որ նրանց վնասվածք ստանալու հավանականությունը հասցված է նվազագույնին:
 
 
 
ՀԱՋՈՐԴ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ`
00.00.0000  |   |  00:00 (Երև.ժամ)
Ման.Յունայթեդ
Ման.Յունայթեդ
-
Անհայտ
Անհայտ
 
ՆԱԽՈՐԴ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ`
Անգլիայի Պրեմիեր Լիգա (38-րդ տուր)
19.05.2013  |  Հոթորնս  |  Տեսանյութ
Վեսթ Բրոմ
Վեսթ Բրոմ
5
5
Ման.Յունայթեդ
Ման.Յունայթեդ
ՄՐՑԱՇԱՐԱՅԻՆ ԱՂՅՈՒՍԱԿ`
Թիմ Խ Խ/Բ Մ
1 38 +43 89
2 38 +32 78
3 38 +36 75
4 38 +35 73
5 38 +20 72
6 38 +15 63
Ամբողջ աղյուսակը
Թիմ Խ Հ Ո Պ ԽԳ ԲԳ Խ/Բ Մ
1 38 28 5 5 86 43 +43 89
2 38 23 9 6 66 34 +32 78
3 38 22 9 7 75 39 +36 75
4 38 21 10 7 72 37 +35 73
5 38 21 9 8 66 46 +20 72
6 38 16 15 7 55 40 +15 63
7 38 16 13 9 71 43 +28 61
8 38 14 7 17 53 57 -4 49
9 38 11 13 14 47 51 -4 46
10 38 12 10 16 45 53 -8 46
11 38 10 14 14 41 58 -17 44
12 38 11 10 17 50 60 -10 43
13 38 9 15 14 34 45 -11 42
14 38 9 14 15 49 60 -11 41
15 38 10 11 17 47 69 -22 41
16 38 11 8 19 45 68 -23 41
17 38 9 12 17 41 54 -13 39
18 38 9 9 20 47 73 -26 36
19 38 6 10 22 43 73 -30 28
20 38 4 13 21 30 60 -30 25
FACEBOOK`