19
Information about the website Հետեվեք մեզ Twitter-ում Գտեք մեզ Facebook-um
YerevanGuide.am  
Emedia

Խավյեր «Չիչարիտո» Էրնանդես

Խավյեր «Չիչարիտո» Էրնանդես
Համար`
14
Հասակ`
174 սմ
Քաշ`
62 կգ
Խաղացած խաղեր`
45
Քաղաքացիությունը`
Մեքսիկա
Ծննդյան թիվ`
01.06.1988
Գոլեր`
20
Խավյեր «Չիչարիտո» Էրնանդես Բալկասարը ծնվել է 1988թ. հունիսի 1-ին Գվադալախարա քաղաքում` իր ֆուտբոլային ավանդույթներով հայտնի մի ընտանիքում: «Չիչարիտո» մականուն ստացած Խավյեր Էրնանդես Բալկասարը 1986թ-ի աշխարհի առաջնությանը մասնակցած Մեքսիկայի հավաքականի հայտնի ֆուտբոլիստ Խավյեր Էրնանդես Գուտյերեսի որդին է և «Չիվասի» լեգենդ ու 1954թ-ի աշխարհի առաջնությանը մասնակցած Թոմաս Բալկասարի թոռն է: Մի խոսքով, ընտանիքը ֆուտբոլային է ու բացի այդ բոլոր «Չիչարիտոները»` պապը, հայրն ու ինքը` հարձակվողներ են: Մականունը փոխանցվել է հորից, որին գիտեին որպես «Չիչարո» (իսպաներեն` սիսեռ)`աչքերի հետաքրքիր կանաչ երանգի համար: Ու թեև Խավյերի աչքերն ամենևին էլ զմրուխտագույն չեն, բայց նա «դատապարտված էր» դառնալ Չիչարիտո, այսինքն փոքրիկ սիսեռ:

9 տարեկան հասակում Էրնանդեսը սկսեց ֆուտբոլ պարապել տեղական «Գվադալախարա» ակումբում: 2006թ. կայացավ նրա դեբյուտն այդ թիմի կազմում` «Նեկակսի» դեմ խաղում: Փոխարինման դուրս գալով հանդիպման 87-րդ րոպեին, երբ հաշիվն արդեն 3-0 էր, երիտասարդ հարձակվողը հինգ րոպե անց չորրորդ անգամ գրավեց մրցակցի դարպասը:

Ոչ միանգամից, բայց Էրբաբդեսին նկատեցին և այսօր նրա արդյունքները տպավորիչ են: 2009/10 մրցաշրջանում նա ակումբի կազմում 21 գոլ է խփել 28 հանդիպումներում, ինչպես նաև աչքի է ընկել Մեքսիկայի հավաքականի կազմում 4 գոլերով ու 4 գոլային փոխանցումներով: 174 սանտիմետր հասակ ունեցող ֆուտբոլիստին դժվար է անվանել աշխարհի ամենաբարձրահասակ հարձակվողներից մեկը, բայց նա չափազանց արագ է ու լավ գիտի, թե ինչպես է հարկավոր գոլեր խփել:

2010թ. ապրիլի 8-ին «Մանչեստեր Յունայթեդը» հայտարարեց Չիչարիտոյի տրանսֆերի մասին և Անգլիայում աշխատանքի թույլտվություն ստանալուց ու իր նոր թիմին հուլիսի 1-ին միանալուց հետո նա դարձավ առաջին մեքսիկացին «Օլդ Թրաֆֆորդում»:

*Տվյալ վիճակագրությունը նորացվում է յուրաքանչյուր մրցաշրջանի վերջում
 
 
 
 
 
ՆԱԽՈՐԴ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ`
Ընկերական Խաղ
15.05.2012  |  Վինդսոր Պարկ  |  Տեսանյութ
Իռ, Լիգա
Իռ, Լիգա
1
4
Ման.Յունայթեդ
Ման.Յունայթեդ
ՄՐՑԱՇԱՐԱՅԻՆ ԱՂՅՈՒՍԱԿ`
Թիմ Խ Խ/Բ Մ
1
Մանչեսթեր Սիթի
38 +64 89
2
Մանչեսթեր Յունայթեդ
38 +56 89
3
Արսենալ
38 +25 70
4
Տոտտենհեմ
38 +25 69
5
Նյուքասլ
38 +5 65
6
Չելսի
38 +19 64
Ամբողջ աղյուսակը
Թիմ Խ Հ Ո Պ ԽԳ ԲԳ Խ/Բ Մ
1
Մանչեսթեր Սիթի
38 28 5 5 93 29 +64 89
2
Մանչեսթեր Յունայթեդ
38 28 5 5 89 33 +56 89
3
Արսենալ
38 21 7 10 74 49 +25 70
4
Տոտտենհեմ
38 20 9 9 66 41 +25 69
5
Նյուքասլ
38 19 8 11 56 51 +5 65
6
Չելսի
38 18 10 10 65 46 +19 64
7
Էվերտոն
38 15 11 12 50 40 +10 56
8
Լիվերպուլ
38 14 10 14 47 40 +7 52
9
Ֆուլհեմ
38 14 10 14 48 51 -3 52
10
Վեսթ Բրոմվիչ
38 13 8 17 45 52 -7 47
11
Սուոնսի
38 12 11 15 44 51 -7 47
12
Նորվիչ
38 12 11 15 52 66 -14 47
13
Սանդեռլենդ
38 11 12 15 45 46 -1 45
14
Ստոկ Սիթի
38 11 12 15 36 53 -17 45
15
Ուիգան
38 11 10 17 42 62 -20 43
16
Աստոն Վիլլա
38 7 17 14 37 53 -16 38
17
ՔՓՌ
38 10 7 21 43 66 -23 37
18
Բոլթոն
38 10 6 22 46 77 -31 36
19
Բլեքբեռն
38 8 7 23 48 78 -30 31
20
Վուլվերհեմփթոն
38 5 10 23 40 82 -42 25
FACEBOOK`