Մարզական բազա«Կերրինգտոն կենտրոնը»՝ «Մանչեստեր Յունայթեդի» ժամանակակից մարզական բազան է, որը 2001թ-ին փոխարինեց նախկին «Կլիֆ» բազան: Այն գտնվում է Կերրինգտոնում, «Օլդ Թրաֆֆորդից» վեց մղոն հեռավորության վրա՝ Մանչեստերի ծայրամասում: Շինությունը զբաղեցնում է 70 ակր մակերես և կարող է պարծենալ տարբեր չափսերի 14 մարզադաշտերով: Համալիրի ներսում գտնվում են մարզումների ու վերականգնման գոտիները, մերսման ու ֆիզիոթերապիայի սենյակները, բուժական և հիդրաթերապեվտիկ լողավազանները: ![]() Կան նաև բասկետբոլի ու սկվոշի հարթակներ, սաունա, բաղնիք, ատլետիկ նախապատրաստման դահլիճ, խաղացողների և սպասարկող անձնակազմի համար ռեստորան, կոնֆերանս-դահլիճ, գրասենյակներ ու դասարաններ: Անգամ կա հատուկ սենյակ, որտեղ ֆուտբոլիստներից հարցազրույց են վերցնում MUTV-ի համար: Մամուլն այդ բազան անվանել է «Կերրինգտոնի ամրոց», քանի որ ողջ տարածքը շրջափակված է 2,4 կմ երկարության պարիսպով ու 30000 ծառերով, որոնք ամեն ինչ հիանալի թաքցնում են մամուլի և մրցակիցների կողմից ուղարկված լրտեսների աչքիերից: 2003թ. «Մանչեստեր Սիթին« իր մարզական բազան կառուցեց…… Կերրինգտոնում՝ «Յունայթեդի» բազայի կողքին: ![]() Նախկինում «Յունայթեդի» մարզական բազան «Կլիֆն» էր, որը գտնվում է Սալֆորդում՝ Իրվել գետի ափին: Այնտեղ կա բաց դաշտ, փակ դաշտ, ատլետիկ մարզումների դահլիճ, մարզական բազա, սպորտային սրահ և լուրջ վնասվածքների բուժման համար սարքավորումներ: «Կերրինգտոն կենտրոնը» փոխարինեց «Կլիֆը», բայց այն դեռ օգտագործվում է պատանեկան խաղերի ու Ակադեմիայի խաղերի համար: |
ՀԱՋՈՐԴ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ`
00.00.0000 | | 00:00 (Երև.ժամ)
ՆԱԽՈՐԴ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ` ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ` ՄՐՑԱՇԱՐԱՅԻՆ ԱՂՅՈՒՍԱԿ` FACEBOOK` |