19
Information about the website Հետեվեք մեզ Twitter-ում Գտեք մեզ Facebook-um
YerevanGuide.am  
Emedia

Յունայթեդի ավագները

Հարրի Սթաֆֆորդ (1896 – 1903)Հարրի Սթաֆֆորդ (1896 – 1903)

Հարրի Սթաֆֆորդը ծնվել է 1870թ. Կրյու քաղաքում: «Նյութոն Հիտ» է եկել «Կրյու Ալեքսանդր»-ից՝ 1896թ.: Միակն է ավագներից, որը եղել է «Նյութոն Հիթի» և 1902թ. թիմի վերանվանումից հետո «Մանչեստեր Յունաթեդի» ավագ: Հանդես է եկել պաշտպանի դիրքում: Լեգենդն ասում է, որ տեղական գարեջրագործ Ջոն Հենրի Դեվիդը փրկել է ակումբը ֆինանսական սնանկությունից, երբ իմացել է թիմի ծանր վիճակի մասին, պատահմամբ գտնելով ավագ Հարրի Սթաֆֆորդի կորած շանը: Սթաֆֆորդն ակումբի կազմում անցկացրել է 200 խաղ և խփել մեկ գնդակ: 1903թ. հունիսին ֆուտբոլային կարիերան ավարտելուց հետո Հարրին մի որոշ ժամանակ աշխատել է ակումբում որպես տնօրեն:

Ջեկ Պեդդի (1904 – 1907)Ջեկ Պեդդի (1904 – 1907)

Ջեկ Պեդդին ծնվել է 1876թ. մարտի 3-ին Գլազգոյում: 1902թ. նա «Մանչեստեր Յունայթեդ» եկավ «Նյուկասլ»-ից և հանդես էր գալիս հարձակվողի դիրքում: Մեկ մրցաշրջանն ավարտելուց հետո նա տեղափոխվեց «Պլիմուտ», բայց հետո վերադարձավ Մանչեստեր: Ակումբի կազմում խաղացել է 121 խաղ և խփել 58 գնդակ: 1907թ. հունվարին Պեդդին տեղափոխվեց «Հարթ օֆ Միդլոտեյն»: Վախճանվել է 1928թ. հոկտեմբերի 20-ին Դեթրոյտում (ԱՄՆ):

Չարլի Ռոբերթս (1907 – 1913)Չարլի Ռոբերթս (1907 – 1913)

Չարլի Ռոբերթսը ծնվել է 1883թ. ապրիլի 6-ին Դարլինգթոնում և ձեռք է բերվել «Մանչեստեր Յունայթեդի» կողմից 1907թ. ապրիլին «Գրիմսբի Թաուն»-ից՝ 600 ֆունտով: Հանդես է եկել պաշտպանի դիրքում: Վեց տարի շարունակ եղել է թիմի ավագը: Ակումբի կազմում երկու անգամ դարձել է Անգլիայի չեմպիոն, նվաճել է Գավաթն ու երկու անգամ երկրի Սուպեր Գավաթը: «Յունայթեդի» կազմում անցկացրել է 299 խաղ և խփել 23 գնդակ: 1913թ. օգոստոսին տեղափոխվել է «Օլդհեմ Ատլետիկ»՝ 1500 ֆունտով: Վախճանվել է 1939թ. օգոստոսի 7-ին:

Ջորջ Սթեյսի (1913 – 1919)Ջորջ Սթեյսի (1913 – 1919)

Ջորջ Սթեյսին ծնվել է 1887թ. ապրիլին Ռոտտերհեմում և 1907թ. ապրիլին ձեռք բերվել «Մանչեստեր Յունայթեդի» կողմից «Բարնսլի» ակումբից՝ 200 ֆունտով: Ակումբի կազմում երկու անգամ դարձել է Անգլիայի չեմպիոն, նվաճել է Գավաթն ու երկու անգամ երկրի Սուպեր Գավաթը: «Յունայթեդի» կազմում անցկացրել է 267 խաղ և խփել 9 գնդակ: Առաջին համաշխարհային պատերազմի սկսվելուց հետո Անգլիայի առաջնությունն ընդհատվեց և, փաստորեն, 1914-15թթ. մրցաշրջանը վերջինը դարձավ Սթեյսիի համար: 1919թ. նա ավարտեց իր ֆուտբոլային կարիերան:

Ջորջ Հանթեր (1919 – 1922)Ջորջ Հանթեր (1919 – 1922)

Ջորջ Հանթերը ծնվել է Պեշավարում 1885թ. Կարիերայի սկզբում հանդես է եկել «Աստոն Վիլլայի», «Օլդհեմի» և «Չելսիի» կազմերում: 1914թ. մարտին նա վաճառվեց «Մանչեստեր Յունայթեդին»: Հանթերը մնացել է «Յունայթեդում» մինչև 1915թ., երբ նրա պայմանագիրն ակումբի հետ դադարեցվեց՝ Առաջին համաշխարհային պատերազմի հետ կապված: 1919թ. ակումբը վերադարձավ Ֆուտբոլային Լիգա: Հանթերը մահացել է 1934թ. փետրվարին:

Ֆրենկ Բարսոն (1922 – 1928)Ֆրենկ Բարսոն (1922 – 1928)

Ֆրենկ Բարսոնը ծնվել է 1891թ. ապրիլի 10-ին Շեֆֆիլդում: 1922թ. օգոստոսին «Աստոն Վիլլայից» տեղափոխվեց «Մանչեստեր Յունայթեդ»: Հանդես է եկել պաշտպանի դիրքում: Թիմի կազմում անցկացրել է 152 խաղ և խփել 4 գնդակ: 1928թ. տեղափոխվեց «Ուոթֆորդ»: Վախճանվել է 1968թ. սեպտեմբերի 13-ին:

Ջեկ Ուիլսոն (1928 – 1932)Ջեկ Ուիլսոն (1928 – 1932)

Ջեկ Ուիլսոնը ծնվել է 1898թ. մարտի 8-ին Դարհեմում: 1926թ. նա եկավ «Մանչեստեր Յունայթեդ» «Ստոկպորտ Քաունթի»-ից: Հանդես է եկել պաշտպանի դիրքում: Թիմի կազմում անցկացրել է 140 խաղ և խփել 3 գնդակ: 1932թ. հունիսին տեղափոխվեց «Բրիստոլ Սիթի»:

Հյու Մակլենահան (1932 – 1936)Հյու Մակլենահան (1932 – 1936)

Հյու Մակլենահանը ծնվել է 1909թ. մարտի 23-ին Մանչեստերում: 1927թ. մայիսին նա «Ստոկպորտ Քաունթի»-ից տեղափոխվեց «Մանչեստեր Յունայթեդ»: Թիմի կազմում անցկացրել է 119 խաղ և խփել 12 գնդակ: 1936թ. դեկտեմբերին տեղափոխվեց «Նոթս Քաունթի: Վախճանվել է 1988թ.

Ջիմմի Բրաուն (1936 – 1939)Ջիմմի Բրաուն (1936 – 1939)

Ջիմմի Բրաունը ծնվել է 1907թ. Մազերվելում: 1935թ. «Մանչեստեր Յունայթեդ»-ը նրան գնեց «Բարնլի» ակումբից՝ 1000 ֆունտով: Հանդես է եկել պաշտպանի դիրքում: Թիմի կազմում անցկացրել է 110 խաղ և խփել 1 գնդակ: 1939թ. տեղափոխվեց «Բրեդֆորդ», որտեղ և խաղում էր մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմի սկսվելը:

Ջոն Քերի (1946 – 1953)Ջոն Քերի (1946 – 1953)

Հանդես է եկել «Մանչեստեր Յունայթեդի» կազմում 1937-1953թթ.՝ կենտրոնական պաշտպանի դիրքում: Եղել է իր սերունդի լավագույն պաշտպաններից մեկը: Դարձել է «Յունայթեդի» առաջին ոչ բրիտանացի ավագը: Նրա կարիերան ընդհատվել է պատերազմի պատճառով, որից հետո նա դաշտ է վերադարձել: Ակումբի կազմում անցկացրել է 344 խաղ և խփել 18 գնդակ, դարձել է Անգլիայի չեմպիոն և նվաճել երկրի Գավաթը: Կարիերան ավարտելուց հետո՝ 1953թ. մայիսին հրավիրվել է ակումբի խորհրդի նիստին, որտեղ նրան շնորհակալություն են հայտարարել և առաջարկել են դառնալ ակումբի մարզիչներից մեկը: Նա հրաժարվեց և փոխարենը դարձավ «Բլեկբերնի» մարզիչը: Մարզել է նաև «Էվերտոնը», «Լեյթոն Օրիենտը», «Նոթինգեմ Ֆորեստը», որից հետո դարձյալ վերադարձել է «Բլեկբերն»: Վախճանվել է 1995թ.՝ 75 տարեկան հասակում:

Ալենբի Չայլտոն (1953 – 1955)Ալենբի Չայլտոն (1953 – 1955)

Հանդես է եկել «Մանչեստեր Յունայթեդի» կազմում 1946-1955թթ.՝ պաշտպանի դիրքում: Թիմի կազմում անցկացրել է 432 խաղ և խփել 3 գնդակ, դարձել է Անգլիայի չեմպիոն և նվաճել երկրի Գավաթը: Լքելով «Յունայթեդը» 1955թ. մարտին դարձավ «Գրինսբի Թաունի» խաղացող մարզիչ և ավարտեց կարիերան 38 տարեկանում:

Ռոջեր Բիրն (1955 – 1958)Ռոջեր Բիրն (1955 – 1958)

Հանդես է եկել «Մանչեստեր Յունայթեդի» կազմում 1951-1958թթ.՝ ձախ պաշտպանի դիրքում: Եղել է «Բասբիի Մանուկներ» լեգենդար թիմի ավագը: Անցկացրել է 277 խաղ և խփել 19 գնդակ: Ակումբի կազմում դարձել է Անգլիայի եռակի չեմպիոն: Ընդմիշտ մնաց «Կարմիր Սատանաների» ավագը, ողբերգալի վախճանվելով 1958թ. փետրվարի 6-ի Մյունխենյան ավիավթարում՝ իր 29-ամյակից երկու օր առաջ:

Բիլլի Ֆոլքս (1958 – 1966)Բիլլի Ֆոլքս (1958 – 1966)

Հանդես է եկել «Մանչեստեր Յունայթեդի» կազմում 1952-1970թթ.՝ կենտրոնական պաշտպանի դիրքում: Անցկացրել է 679 խաղ և խփել 9 գնդակ: Ողջ է մնացել Մյունխենյան ավիավթարի ժամանակ և դարձել ավագ՝ թիմի համար գրեթե ամենածանր ժամանակաշրջանում՝ մինչև 1958թ. վերջը: Ակումբի կազմում դարձել է Անգլիայի քառակի չեմպիոն, նվաճել երկրի Գավաթն ու Եվրոպական չեմպիոնների Գավաթը: Կարիերան ավարտելուց հետո նշանակվել է «Յունայթեդի» պատանեկան թիմի մարզիչ: Հետո որպես մարզիչ աշխատել է ԱՄՆ-ում, Նորվեգիայում, Ճապոնիայում: Անգլիա է վերադարձել 1992թ.: 2000թ-ից աշխատում է «Յունայթեդի» ֆուտբոլային ակադեմիայում որպես մարզիչ և, քանի որ 4 տարի աշխատել է Ճապոնիայում, պարբերաբար ճապոնացի զբոսաշրջիկների համար գիտաշրջություններ է անցկացնում «Օլդ Թրաֆորդ»-ում:

Բոբի Չարլտոն (1966 – 1973)Բոբի Չարլտոն (1966 – 1973)

Հանդես է եկել «Մանչեստեր Յունայթեդի» կազմում 1953-1973թթ.՝ կիսապաշտպանի դիրքում: Բոլորից շատ հանդիպումներն է անցկացրել ակումբի կազմում – 759, և խփել ամենաշատ գոլերը – 247: Ակումբի, երկրի և աշխարհի ամնեահայտնի ֆուտբոլիստներից մեկն է: Աշխարհի չեմպիոն (1966): Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստ (1966). Ակումբի կազմում դարձել է Անգլիայի եռակի չեմպիոն, նվաճել երկրի Գավաթն ու Եվրոպական չեմպիոնների Գավաթը: 1984թ-ից «Մանչեստեր Յունայթեդի» տնօրենն է:

Մարտին Բուչան (1973 – 1979)Մարտին Բուչան (1973 – 1979)

Հանդես է եկել «Մանչեստեր Յունայթեդի» կազմում 1972-1983թթ.՝ պաշտպանի դիրքում: Ակումբում խաղացել է 11 տարի, որոնցից 6-ը եղել է թիմի ավագ: Անցկացրել է 455 խաղ և խփել 4 գնդակ: Ակումբի կազմում դարձել է 1-ին դիվիզիոնի չեմպիոն և Անգլիայի գավաթակիր: 1983թ. տեղափոխվեց «Օլդհեմ Ատլետիկ»: Կարիերան ավարտելուց հետո կարճ ժամանակ մարզել է «Բարնլին»:

Սեմմի Մակիլրոյ (1979 – 1982)Սեմմի Մակիլրոյ (1979 – 1982)

Հանդես է եկել «Մանչեստեր Յունայթեդի» կազմում 1971-1982թթ.՝ առաջ քաշված հարձակվողի դիրքում: Նա դարձավ վերջին պատանի ֆուտբոլիստը, որին ակումբ էր հրավիրել Սեր Մեթ Բասբին, այսպիսով՝ Մակիլրոյը կարող է համարվել վերջինը «Բասբիի Մանուկներ»-ից: Թիմի կազմում անցկացրել է 418 խաղ և խթել 71 գնդակ: «Յունայթեդի» հետ դարձել է 2-րդ դիվիզիոնի չեմպիոն և Անգլիայի գավաթակիր: 1982թ. փետրվարին տեղափոխվեց «Սթոուք Սիթի»: Ֆուտբոլային կարիերան ավարտելուց հետո մարզում էր «Նորվիչ Վիկտորիան», «Մակլեսֆիլդ Թաունը», Հյուսիսային Իրլանդիայի հավաքականը, «Ստոկպորտ Քաունթին»: 2006թ. ի վեր «Մորքեմբլ» կոնֆերանսի թիմի մարզիչն է:

Բրայան Ռոբսոն (1983 – 1994)Բրայան Ռոբսոն (1983 – 1994)

Հանդես է եկել «Մանչեստեր Յունայթեդի» կազմում 1982-1994թթ.՝ կենտրոնական կիսապաշտպանի դիրքում: Բոլորից երկարն է եղել թիմի ավագի պաշտոնում: «Ռոբբոն» միակ ավագն է անգլիական ֆուտբոլում, որն իր թիմը դաշտ է հանել Անգլիայի գավաթի 3 եզրափակիչներում (1983, 1985, 1990), ընդ որում այդ եզրափակիչներում խփել է 3 գնդակ՝ 1983-ին և 1990-ին: Ակումբի կազմում անցկացրել է 434 խաղ և խփել 97 գնդակ: Դարձել է Անգլիայի կրկնակի չեմպիոն, Անգլիայի եռակի գավաթակիր, Գավաթների Գավաթի հաղթող և նվաճել է Եվրոպայի Սուպերգավաթը: Որպես մարզիչ աշխատել է «Միդլսբորոյում», «Բրեդֆորդում», «Վեստ Բրոմվիչում, «Շեֆֆիլդ Յունայթեդում»: 2009թ-ից գլխավորում է Թաիլանդի հավաքականը:

Սթիվ Բրյուս (1991 – 1996)Սթիվ Բրյուս (1991 – 1996)

Հանդես է եկել «Մանչեստեր Յունայթեդի» կազմում 1987-1996թթ.՝ կենտրոնական պաշտպանի դիրքում: 1991թ-ից կիսում էր ավագի պարտականությունները Բրայան Ռոբսոնի հետ: Գարի Պալիստերի հետ միասին պաշտպանության կենտրոնում մի զույգ էր կազմում, որը թիմում մինչ այսօր լավագույններից մեկն է համարվում: Ակումբի կազմում անցկացրել է 407 խաղ և խփել 51 գնդակ («Յունայթեդի» պաշտպանների ռեկորդն է), դարձել Անգլիայի եռակի չեմպիոն, Անգլիայի Գավաթի եռակի գավաթակիր, Լիգայի գավաթակիր, Գավաթների Գավաթի հաղթող և նվաճել Եվրոպայի Սուպերգավաթը: «ՄՅու»-ից հեռանակուց հետո խաղացել է «Բիրմինհեմի» կազմում: Կարիերան ավարտելուց հետո մարզել է «Շեֆֆիլդ Յունայթեդը», «Խադերսֆիլդ Թաունը», «Կրիստալ Փելեսը», «Բիրմինհեմը», «Ուիգանը»: 2009թ-ից «Սանդերլենդի» մարզիչն է:

Էրիկ Կանտոնա (1996 – 1997)Էրիկ Կանտոնա (1996 – 1997)

Հանդես է եկել «Մանչեստեր Յունայթեդի» կազմում 1992-1997թթ.՝ հարձակվողի դիրքում: Ակումբի կազմում անցկացրել է 181 խաղ և խփել 80 գնդակ: Դարձավ «Յունայթեդի» առաջին ավագը՝ ոչ Բրիտանական Կղզիներից: «Օլդ Թրաֆֆորդի» ամենասիրված և ամենահարգված խաղացողներից մեկն է: Ակումբի կազմում դարձել է Անգլիայի քառակի չեմպիոն և երկրի Գավաթի կրկնակի գավաթակիր: 1997թ. ուժերի ծաղկուն շրջանում նա, ի զարմանք շատերին, հեռացավ ֆուտբոլից: Կարիերայի ավարտից հետո խաղում էր լողափնյա ֆուտբոլ: Զբաղվում է գեղանկարչությամբ, նկարահանվում է կինոյում:

Ռոյ Քին (1997 – 2005)Ռոյ Քին (1997 – 2005)

Հանդես է եկել «Մանչեստեր Յունայթեդի» կազմում 1993թ-ից՝ կիսապաշտպանի դիրքում: Էրիկ Կանտոնայի հեռանալուց հետո դարձավ թիմի ավագը: Նրա ազդեցությունը թիմի վրա դժվար է թերագնահատել, ինչը խոսում է իսկական առաջնորդի հատկությունների մասին: Ակումբում Ռոյն անցկացրել է 12,5 տարի և նվաճել 18 ավար, դառնալով «Յունայթեդի» ամենատիտղոսավոր ավագը: 2005թ. նոյեմբերի 18-ին, ակումբի հետ փոխադարձ համաձայնությամբ, Քինը դադարեցրեց գործող պայմանագիրը և հեռացավ թիմից, տեղափոխվելով շոտլանդական «Սելտիկ»: 2006թ. ավարտեց ֆուտբոլային կարիերան և նույն տարվա սեպտեմբերից գլխավորեց «Սանդերլենդը»: 2009թ-ից «Իփսվիչի» մարզիչն է:

Գարի Նևիլ (2005 – 2010)Գարի Նևիլ (2005 – 2010)

1992թ-ից Գարի Նևիլը հանդես է եկել «ՄՅու»-ի հիմնական կազմում՝ պաշտպանի դիրքում: Գարին ակումբի սանն էր և «Յունայթեդի» ամենատիտղոսավող ու ամենափորձառու խաղացողներից մեկը: 2005թ. Ռոյ Քինի հեռանալուց հետո նա ստանձնեց ավագի պարտականությունները: Նեվիլ-ավագը դարձավ ակումբի «Մեծ Մանչեստերի» բնիկ առաջին ավագը՝ սկսած Ռոջեր Բիրնի ժամանակներից: 2011թ. փետրվարին նա հայտարարեց իր ֆուտբոլային կարիերայի ավարտի մասին:

<a href='hy/nemanja-vidic'>Նեմանյա</a> <a href='hy/nemanja-vidic'>Վիդիչ</a> (2010 – առ այսօր)Նեմանյա Վիդիչ (2010 – առ այսօր)

Նեմանյա Վիդիչը հանդես է գալիս «Մանչեստեր Յունայթեդում» 2006թ. հունվարից՝ կենտրոնական պաշտպանի դիրքում: Երբ Գարի Նևիլը դադարեց կանոնավոր հայտնվել թիմի հիմնական կազմում, 2010թ. սեպտեմբերին Սեր Ալեքս Ֆերգյուսոնը որոշեց վստահել ավագի թևկապը «Յունայթեդի» սերբ խաղացողին: Նեմանյան ներկա կազմի ամենափորձառու խաղացողներից մեկն է, ակումբի հետ բազմաթիվ մրցանակներ է շահել, իսկ 2008-09 մրցաշրջանում կոչվել է Պրեմիեր Լիգայի լավագույն խաղացող:
 
 
 
 
ՆԱԽՈՐԴ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ`
Ընկերական Խաղ
15.05.2012  |  Վինդսոր Պարկ  |  Տեսանյութ
Իռ, Լիգա
Իռ, Լիգա
1
4
Ման.Յունայթեդ
Ման.Յունայթեդ
ՄՐՑԱՇԱՐԱՅԻՆ ԱՂՅՈՒՍԱԿ`
Թիմ Խ Խ/Բ Մ
1
Մանչեսթեր Սիթի
38 +64 89
2
Մանչեսթեր Յունայթեդ
38 +56 89
3
Արսենալ
38 +25 70
4
Տոտտենհեմ
38 +25 69
5
Նյուքասլ
38 +5 65
6
Չելսի
38 +19 64
Ամբողջ աղյուսակը
Թիմ Խ Հ Ո Պ ԽԳ ԲԳ Խ/Բ Մ
1
Մանչեսթեր Սիթի
38 28 5 5 93 29 +64 89
2
Մանչեսթեր Յունայթեդ
38 28 5 5 89 33 +56 89
3
Արսենալ
38 21 7 10 74 49 +25 70
4
Տոտտենհեմ
38 20 9 9 66 41 +25 69
5
Նյուքասլ
38 19 8 11 56 51 +5 65
6
Չելսի
38 18 10 10 65 46 +19 64
7
Էվերտոն
38 15 11 12 50 40 +10 56
8
Լիվերպուլ
38 14 10 14 47 40 +7 52
9
Ֆուլհեմ
38 14 10 14 48 51 -3 52
10
Վեսթ Բրոմվիչ
38 13 8 17 45 52 -7 47
11
Սուոնսի
38 12 11 15 44 51 -7 47
12
Նորվիչ
38 12 11 15 52 66 -14 47
13
Սանդեռլենդ
38 11 12 15 45 46 -1 45
14
Ստոկ Սիթի
38 11 12 15 36 53 -17 45
15
Ուիգան
38 11 10 17 42 62 -20 43
16
Աստոն Վիլլա
38 7 17 14 37 53 -16 38
17
ՔՓՌ
38 10 7 21 43 66 -23 37
18
Բոլթոն
38 10 6 22 46 77 -31 36
19
Բլեքբեռն
38 8 7 23 48 78 -30 31
20
Վուլվերհեմփթոն
38 5 10 23 40 82 -42 25
FACEBOOK`