Busby Babes - Բասբիի մանուկները![]() 1953 թվականին, պատուհանից դուրս նետելով մարզիչների համար ձեռնարկը, Սեր Մեթ Բասբին փոխարինեց հիմնական կազմի աստղերից շատերին երիտասարդ խաղացողներով: Այդպես հայտնվեցին տաղանդավոր և լեգենդար «Բասբիի Մանուկները», որոնք միանգամից գրոհով վերցրեցին անգլիական լիգան և թարմ օդով լրցեցին հետպատերազմյան լճացած Անգլիան: Նոր թիմը կազմված էր այնպիսի մեծագույն տաղանդներից, ինչպիսիք են Բոբի Չարլտոնը, Դանկան Էդվարդսը, Ռոջեր Բիրնը, Էդի Քոլմանը, Դեննիս Վայոլեթը, Տոմմի Թեյլորը, Բիլ Ֆաուլքսը և Ջեքի Բլենչֆլաուերը (Bobby Charlton, Duncan Edwards, Roger Byrne, Eddie Colman, Dennis Viollet, Tommy Taylor, Bill Foulkes, Jackie Blanchflower): Կարկառուն, հուզիչ, շշմեցնող ֆուտբոլիստներ: Հետևեցին Լիգայում երկու հաղթանակները՝ 1956 և 1957, և կանխատես Բասբին բերեց իր թիմը դեպի Եվրոպայի Չեմպիոնների Գավաթ: Եվրոպայում Բելգրադի «Կարմիր Աստղի» դեմ խաղից վերադառնալուց հետո՝ 1958թ. տեղի ունեցավ ողբերգություն. Մյունխենի ավիավթարը, որը բազմաթիվ ուղեվորների կյանք խլեց, այդ թվում ութ ֆուտբոլիստների, և խեղեց Բասբիին: ![]() Առ այսօր այդ ողբերգությունը ֆուտբոլի պատմության մեջ ամենասարասափելիներից մեկն է: Թիմը գործնականապես ոչնչացված էր, «Բասբիի Մանուկները» դադարեցին իրենց գոյությունը, իսկ աշխարն ընդմիշտ կորցրեց այնպիսի հռչակավոր խաղացողների, ինչպիսիք էին Էդվարդսը և Թեյլորը: Անկասկած՝ Մյունխենյան ավիավթարն ու «Մանուկների» մահը «Մանչեստեր Յունայթեդը» դարձրեցին աշխարհի ամենահայտնի ակումբը: ![]() Ահա թիմի այն կազմը, որը հայտավորված էր վթարից առաջ «Կարմիր Աստղի» հետ խաղին. Գրեգ, Ֆաուլքս, Բիրն, Էդվարդս, Ջոնս, Քոլման, Մորգանս, Չարլտոն, Թեյլոր, Վայոլեթ և Սկենլոն, իսկ պահեստում Բլենչֆլաուեր, Բենթ, Վելան, Վուդ, Պեգ և Բերրի (Gregg, Foulkes, Byrne, Edwards, Jones, Colman, Morgans, Charlton, Taylor, Viollet, Scanlon, Blanchflower, Bent, Whelan, Wood, Pegg, Berry): Ավիավթարի ժամանակ զոհվեցին Էդվարդսը, Բիրնը, Քոլմանը, Պեգը, Բենթը, Ջոնսը, Թեյլորը և Վելանը, իսկ ողջ մնացած Բերրին ու Բլենչֆլաուերն այլևս չկարողացան ֆուտբոլ խաղալ: |
ՀԱՋՈՐԴ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ`
00.00.0000 | | 00:00 (Երև.ժամ)
ՆԱԽՈՐԴ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ` ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ` ՄՐՑԱՇԱՐԱՅԻՆ ԱՂՅՈՒՍԱԿ` FACEBOOK` |