18. ԷՇԼԻ ՅԱՆԳ
Համար`
18 Պայմանագիր մինչև` 06/2016 Հասակ` 175 սմ Քաշ` 65 կգ Խաղացած խաղեր` 34 Քաղաքացիությունը` Անգլիա Ծննդյան թիվ` 09.08.1985 Գոլեր` 8 2005/06 մրցաշրջանում «Ուոթֆորդի» մարզիչ Էնդի Բուտրոյդը տեղափոխեց Յանգին հարձակման գիծ: 41 խաղում երիտասարդ ֆուտբոլիստը 15 գնդակ խփեց, ներառյալ փլեյ-օֆի կիզաեզրափակիչում «Քրիստալ Փելեսի»-ն խփած գոլը: Եզրափակիչում «Ուոթֆոդը» հաղթեց 3-0 հաշվով և դուրս եկավ Պրեմիեր Լիգա: Յանգը վստահ սկսեց մրցաշրջանն անգլիական ֆուտբոլային վերնախավում, 2006/07 մրցաշրջանի հենց սկզբում խփելով 3 գնդակ, ու ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում միաժամանակ մի քանի ակումբներ հինգական միլիոն ֆունտ առաջարկեցին «Ուոթֆորդին» Յանգի համար, իսկ հետո «Վեստհեմից» առաջարկ ներկայացվեց 10 միլիոնի չափսով, որն ընդունվեց «Ուոթֆորդի» կողմից, սակայն Էշլին հրաժարվեց տեղափոխվելուց, քանի որ «Վեստհեմը» գտնվում էր Պրեմիեր Լիգայից դուրս մնալու գոտում: 2007թ. հունվարի 18-ին «Աստոն Վիլլան» համաձայնեցրեց «Ուոթֆորդի» հետ իր համար ռեկորդային 8 միլիոն ֆունտի տրասֆերը (բոնուսների հաշվառմամբ այդ գումարն աճեց մինչև 9,65 միլիոն), ու Էշլին ուղեվորվեց նվաճելու «Վիլլա Պարկը»: Իր առաջին գոլը նա խփեց հենց դեբյուտային խաղում՝ «Նյուկսլի» հետ հանդիպման ժամանակ, որում իր նոր թիմը հաղթեց 3-1 հաշվով: Յանգը վստահ սկսեց 2007/08 մրցաշրջանը, մի քանի անգամ կոչվեց «հանդիպման լավագույն խաղացող»: Նրա խաղը աննկատ չմնաց և Էշլին հրավեր ստացավ ազգային հավաքականից: 2008թ. ապրիլին նա երկու գնդակ խփեց և երկու գոլային փոխանցում արեց «Բիրմինգեմի» հետ դերբիյում, իսկ հետո հաղթական գոլ խփեց «Օդենսի» դարպասը՝ Ինտերտոտո Գավաթում: Վառ խաղը բերեց նաև առաջին մեծ պարգևվը՝ 2008թ, ապրիլին Յանգը կոչվեց Պրեմիեր Լիգայի լավագույն խաղացող: Մրցաշրջանի արդյունքներով նա երկրորդ տեղը զբաղեցրեց Ֆաբրեգասից հետո գոլային փոխանցումների քանակով և մտավ մրցաշրջանի սիմվոլիկ հավաքականի կազմի մեջ: 2008թ. հոկտեմբերի 10-ին Էշլին երկրորդ անգամ դարձավ ԱՊԼ-ում ամսվա լավագույն խաղացող, իսկ դեկտեմբերին նրան նորից կոչեցին առաջնության լավագույն ֆուտբոլիստ և նա պատմության մեջ դարձավ առաջինը, ով մի տարվա ընթացքում երեք անգամ ստացավ այդ բարձր կոչումը: Ճանաչումը նրան բերեցին արագությունը, ստանդարտ դիրքերի իրականացնելը, լավ փոխանցումներն ու դիպուկ հարվածը: Մրցաշրջանի արդյունքներով Յանգը ճանաչվեց Անգլիայի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ: 2010/11 մրցաշրջանում Էշլին դարձավ «Վիլլայի» փոխավագ և դաշտում սկսեց գործել որպես հետ քաշված հարձակվող, ինչը թույլ տվեց նրան տեղափոխվել եզրից եզր, ինչպես նաև գործել թիմի հարձակման կենտրոնում: «Վիլլա Պարկում» իր վերջին մրցաշրջանում Յանգն անցկացրեց 39 խաղ, խփեց 9 գնդակ ու 14 գոլային փոխանցում իրականացրեց: 2011թ. հունիսի 23-ին «Մանչեստեր Յունայթեդը» հայտարարեց Էշլի Յնագի հետ 5-տարվա պայմանագիր կնքելու մասին: Որոշ տեղեկությունների համաձայն, «Վիլլայի» կիսապաշտպանի տեղափոխման համար «Կարմիր Սատանաները» վճարել են 17 միլիոն ֆունտ: *Տվյալ վիճակագրությունը նորացվում է յուրաքանչյուր մրցաշրջանի վերջում |
ՀԱՋՈՐԴ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ`
00.00.0000 | | 00:00 (Երև.ժամ)
ՆԱԽՈՐԴ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ` ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ` ՄՐՑԱՇԱՐԱՅԻՆ ԱՂՅՈՒՍԱԿ` FACEBOOK` |