20
Հետևեք մեզ նաև սոցցանցերում՝
Գտեք մեզ Facebook-um Հետեվեք մեզ Twitter-ում Հետեվեք մեզ Odnoklassniku.ru-ում Հետեվեք մեզ vk.com-ում Հետեվեք մեզ YouTube-ում
Էրիկ Կանտոնայի կյանքի կանոնները Սուրբ Դևիդ: Ամենը, ինչ պետք է իմանալ «Յունայթեդի» նոր մարզչի մասին
  20-րդ չեմպիոնությունը


Իսկական Սեր Ալեքսը

Իսկական Սեր Ալեքսը
02.01.2012  |  11:36
Քառորդ դար Սեր Ալեքս Ֆերգյուսոնի անձնական քարտուղարուհի աշխատած Լին Լեֆֆինը ակումբի պաշտոնական կայքին տված հարցազրույցում նշում է, որ ավելի լավ ղեկավար չէր էլ կարող երազել:
- Ինչպիսի՞ առաջին տպավորություն գործեզ ձեզ վրա Ալեքսը:

Ես մինչ այժմ հիշում եմ այն օրը, երբ նա ժամանեց “Օլդ Թրաֆֆորդ”: Այն ժամանակ ակումբի հանդերձանքի պատասխանատու Նորման Դևիսը մտավ գրասենյակ և ասաց, որ նա բռնկուն բնավորությամբ և մեծ վարկանիշով մասնագետ է Շոտլանդիայից: Ջոի ու Նորմանի ժամանակ բավականաչափ մենեջերներ էին եկել ու գնացել, այդ իսկ պատճառով այդ փաստին նրանք առանձնապես ուշադրություն չդարձրեցին, իսկ ես ինքս ինձ մտածեցի “Աստված իմ”: Հիշում եմ, երբ նրանք Արչիի հետ աստիճաններով բարձրանում էին դեպի գրասենյակ, ես լսեցի նրա ձայնը և մտածեցի, որ շատ հաճելի տեմբր ունի: Ալեքսը ներս մտավ, շատ հանգիստ ներկայացավ բոլորին. լրագրողների պատկերած մարդու հետ նա որ մի ընդհանուր բան չուներ: Նա կարծես թե օդի թարմ շունչ լիներ: Ալեքսը գիտեր, որ առջևում ծանր աշխատանք կա անելու և որ նա հրավիրված էր, որպեսզի բոլոր հնարավոր ու անհնար միջոցների օգնությամբ հաղթենք առաջնությունը, իսկ նրա տեսքից զգացվում էր, որ հենց դրա համար է նա եկել:

- Ի՞նչ կասեիք ղեկավար Ալեքսի մասին:

Անկասկած նա հիասքանչ ղեկավար է: Սեր Ալեքսը իր ժամանակը երբեք չի խնայել մեզ հետ խոսելու համար և միշտ հոգ է տարել իր ենթակաների մասին: Նրա բնավորության այդ կողմի մասին կողմնակի մարդիկ գրեթե չգիտեն: Նա շատ սիրալիր է Կարրինգտոն այցելող տարեց մարդկանց և հիվանդ երեխաների հետ, խորհրդի կարիք ունեցող երիտասարդ խաղացողների հետ: Ակումբում գտնվող բոլոր մարդկանց վերաբերվում է որպես ընտանիքի անդամների: Նա սիրում է կրկնել “մենք մի ընտանիք ենք և պետք է հոգ տանենք միմյանց մասին”: Նա վերջերս շատ ծանր տարավ իր վաղեմի սկաուտներից երկուսի մահը, որոնց հետ նա սկսել էր կատարել առաջին քայլերը մարզչական ղեկին: Նա պարզապես հոգ է տանում նրանց մասին, ովքեր նրա կողքին են: 

- Ճի՞շտ է արդյոք, որ առ այսօր նա սիրում է երգել գրասենյակում:

(ծիծաղում է) Օ, այո: Նա միշտ երգում է: Առավոտը նրա մոտ սկսվում է ինչ-որ երգից: Մեզանից շատերը նրա երգելը երբեք չեն լսել, որովհետև նա գալիս է աշխատանքի առավոտյան յոթին, իսկ անձնակազմը սովորաբար 9:30 շուտ չի գալիս: Կարծում եմ, որ նա սկսում է երգել, երբ անցնում է բազայի դարպասներով և հավանաբար մտածում է, որ ինքը լավ երգիչ է (ծիծաղում է):

- Ովքե՞ր են նրա սիրած կատարողները:

Նա շատ է սիրոմ Սինատրա և այդ ժամանակաշրջանի այլ կատարողների: Ընդհանուր առմամբ նա սիրում է տարբեր ժանրեր: Կզարմանաք, բայց նա ունի մինչև վերջին բայթը տարբեր երաժշտություններով լցված iPod: Նա անտարբեր չէ նաև մեծ շոուների և մյուզիքլների նկատմամբ:

- Դուք զարմացա՞ք, երբ նա փոխեց հրաժարականի մասին իր որոշումը:

Ոչ, ես չզարմացա, քանի որ նա ինձ միշտ ասում էր, որ հրաժարականը երիտասարդների համար է, որոնք դրանից հետո կարող են զբաղվել այլ բանով: Դրան ի պատասխան ես ասում էի, որ հրաժարականից հետո մենք կարող ենք գնալ և անել այն ամենը, ինչ չենք կարող անել, ամբողջ օրը օֆիսում գտնվելու պատճառով: Նա պատասխանում էր. “Ոչ, ոչ: Եթե դու զբաղված ես այնպիսի ծանր աշխատանքով, ինչպիսին որ մենք, ապա չես կարող պարզապես վերցնել ու թողնել ամեն ինչ”: Կարծում եմ, որ նա ճիշտ է: Վստահ եմ, որ առավոտյան նա արթնանում է զգացումով, որ իր կյանքն ակումբում հիասքանչ է և դրա համար էլ առավոտյան 7-ին գալիս է աշխատանքի: Նա այն մարդկանցից է, որոնք նման են դպրոցից չուշանալու համար շուտ արթնացող երեխաներին: Զարմանալի է, բայց դա նրա մոտ շարունակվում է ամբողջ կյանքի ընթացքում: Այդպիսին է նրա վերաբերմունքն աշխատանքին: Եվ պետք է ասեմ, որ դա հիասքանչ է, նա մեզ նույնպես վարակեց իր էնտուզիազմով: Դեռ չի եղել գոնե մեկ օր, երբ ես արթնանամ ու մտածեմ, որ պետք է սողալով հասնեմ աշխատանքի: Ընդհակառակը` ես արթնանում եմ ու մտածում. “հետաքրքիր է թե ինչ տեղի կունենա այսօր”: Ասյտեղ օրերն իրար նման չեն անցնում:

© manutd.am
 
 
Այլ նորություններ`
Սքոուլզ. Ես քչախոս և ամաչկոտ մարդ եմ

Սքոուլզ. Ես քչախոս և ամաչկոտ մարդ եմ

18.05.2013  |  14:52
Ներկայացնում ենք Փոլ Սքոուլզի հարցազրույցը FourFourTwo պարբերականին, որը անց է կացվել 2011 թվ. դեկտեմբերին. այդ պահին նա արդեն առաջին անգամ ավարտել էր կարիերան:
Նևիլ. Ուեյնը հարազատների օգնության կարիքն ունի

Նևիլ. Ուեյնը հարազատների օգնության կարիքն ունի

18.05.2013  |  14:47
«Յունայթեդի» նախկին ավագ Գարի Նևիլը կարծում է, որ Ռունին պետք է հանգստանա և կարգավորի բոլոր հարցերը:
Սեր Ալեքսի հաջողության գաղտնիքը. դասախոսություն Հարվարդում

Սեր Ալեքսի հաջողության գաղտնիքը. դասախոսություն Հարվարդում

18.05.2013  |  14:41
Անիտա Էլբերսի` Հարվարդի բիզնեսի դպրոցի բիզնես-կառավարման ամբիոնի պրոֆեսորի, ուսումնասիրությունների առարկան են արվեստի ինդուստրիայի ներկայացուցիչները` NBA սուպերաստղ Լեբրոն Ջեյմսից մինչև փոփ-աստղ Լեդի Գագա, դերասան Թոմ Կռուզից մինչև համաշխարհային թենիսի ներկայացուցիչ Մարիա Շարապովա:
Սուրբ Դևիդ: Ամենը, ինչ պետք է իմանալ «Յունայթեդի» նոր մարզչի մասին

Սուրբ Դևիդ: Ամենը, ինչ պետք է իմանալ «Յունայթեդի» նոր մարզչի մասին

16.05.2013  |  11:04
Կրոնասիրություն և բռնկուն բնավորություն, 16-ժամյա աշխատանքային օրեր և կռիվ խաղացողի հետ, կոնֆլիկտ Մանչինիի հետ և հաղթանակ Ֆերգյուսոնի նկատմամբ:
Էրիկ Կանտոնայի կյանքի կանոնները

Էրիկ Կանտոնայի կյանքի կանոնները

15.05.2013  |  13:50
Լեգենդար ֆրանսիացու կյանքի կանոնները:
Ֆերգյուսոնի կյանքի կանոնները

Ֆերգյուսոնի կյանքի կանոնները

13.05.2013  |  09:58
Թույլ մի՛ տվեք, որ հաջողությունը պտտեցնի ձեր գլուխը: Լավագույն ընկերներիցս երեքի հետ ես ծանոթացել եմ մանկապարտեզում և, մենք ընկերություն ենք անում արդեն 60 տարի:
20-րդ չեմպիոնությունը

20-րդ չեմպիոնությունը

13.05.2013  |  09:54
«Մանչեսթեր Յունայթեդի» 20-րդ չեմպիոնության մասին լուրը ոչ ոքի համար նորություն չէր:
Սմոլլինգ. «Այս ակումբը միշտ հաջողության հասնելու ձգտում ունի»

Սմոլլինգ. «Այս ակումբը միշտ հաջողության հասնելու ձգտում ունի»

13.05.2013  |  09:50
Ձեզ ենք ներկայացնում անգլիացի պաշտպանի հարցազրույցը ակումբի պաշտոնական կայքին:
Մայքլ Քարիկը տարվա լավագույն խաղացողի հավակնորդ

Մայքլ Քարիկը տարվա լավագույն խաղացողի հավակնորդ

04.05.2013  |  23:13
Մայքլ Քարիկը կարմիրների կազմում անցկացրեց իր մամենակայուն մրցաշրջաններից մեկը և տարվա լավագույն խաղացողի մրանակի հավակնորդների ցուցակում է:
Սեր Ալեքսի ցուցակը` «տարվա լավագույն խաղացողի» կոչման համար, բաղկացած է չորս անունից

Սեր Ալեքսի ցուցակը` «տարվա լավագույն խաղացողի» կոչման համար, բաղկացած է չորս անունից

04.05.2013  |  23:07
Շոտլանդացի մասնագետը պատմել է, թե, իր կարծիքով, ակումբի որ խաղացողներն են այս տարի արժանի սեր Մեթ Բեսբիի անվան մրցանակին:
1  |  2  |  3  |  4  |  5  |  6  |  7
 
ՀԱՋՈՐԴ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ`
Անգլիայի Պրեմիեր Լիգա (38-րդ տուր)
19.05.2013  |  Հոթորնս  |  19:00 (Երև.ժամ)
Վեսթ Բրոմ
Վեսթ Բրոմ
-
Ման.Յունայթեդ
Ման.Յունայթեդ
 
ՆԱԽՈՐԴ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ`
Անգլիայի Պրեմիեր Լիգա (37-րդ տուր)
12.05.2013  |  Օլդ Թրաֆֆորդ  |  Տեսանյութ
Ման.Յունայթեդ
Ման.Յունայթեդ
2
1
Սուոնսի
Սուոնսի
ՄՐՑԱՇԱՐԱՅԻՆ ԱՂՅՈՒՍԱԿ`
Թիմ Խ Խ/Բ Մ
1 37 +43 88
2 37 +33 78
3 37 +35 72
4 37 +34 70
5 37 +19 69
6 37 +16 63
Ամբողջ աղյուսակը
Թիմ Խ Հ Ո Պ ԽԳ ԲԳ Խ/Բ Մ
1 37 28 4 5 81 38 +43 88
2 37 23 9 5 64 31 +33 78
3 37 21 9 7 73 38 +35 72
4 37 20 10 7 71 37 +34 70
5 37 20 9 8 65 46 +19 69
6 37 16 15 6 54 38 +16 63
7 37 15 13 9 70 43 +27 58
8 37 14 6 17 48 52 -4 48
9 37 11 13 13 47 48 -1 46
10 37 11 10 16 41 51 -10 43
11 37 9 14 14 33 44 -11 41
12 37 9 14 14 38 56 -18 41
13 37 11 8 18 45 67 -22 41
14 37 9 13 15 48 59 -11 40
15 37 10 10 17 47 60 -13 40
16 37 10 10 17 45 67 -22 40
17 37 9 12 16 41 53 -12 39
18 37 9 8 20 45 71 -26 35
19 37 6 10 21 41 69 -28 28
20 37 4 13 20 30 59 -29 25
FACEBOOK`