19
Information about the website Հետեվեք մեզ Twitter-ում Գտեք մեզ Facebook-um
YerevanGuide.am  
Emedia

Հարցազրույց Ռաֆայել Դա Սիլվայի հետ

Հարցազրույց Ռաֆայել Դա Սիլվայի հետ
08.02.2012  |  13:26
Մրցաշրջանի առաջին կեսի մեծ մասը բաց թողնելուց հետո, Ռաֆայել Դա Սիլվան manutd.com-ին տված իր հարցազրույցում նշում է, որ պատրաստ է օգնել թիմին ` պահելու չեմպիոնական տիտղոսը:
-Ինչպե՞ս կնկարագրեիր անցած խաղաշրջանի մեծ մասը, եթե խոսենք անհատապես քո մասին:

-Ակնհայտ է, որ կային որոշ դժվարություններ: Օգոստոսին ես ստացա ուսի ծանր վնասվածք, բայց հիմա վերականգնվել և մասնակցել եմ մի քանի խաղի: Հույս ունեմ, որ խաղաշրջանի երկրորդ հատվածը ինձ համար ավելի հաջող կլինի, քան առաջինը:

-Երբ դու բացակա էիր, աջ պաշտպանի դիրքում խաղում էին Ֆիլ Ջոնսը, Քրիս Սմոլլինգը և անգամ Անտոնիո Վալենսիան: Դու ողջունու՞մ ես լրացուցիչ մրցակցությունը:

-Իհարկե: Հիանալի է, երբ նման մրցակցություն կա: Երբ ես հետևում էի Ֆիլի և Քրիսի խաղին աջ թեևում, մտածում էի. «Վաոո՜..Ես պիտի ավելի լավ աշխատեմ, եթե ուզում եմ վերադառնալ թիմ»: Նրանք հիանալի խաղացին:

-Դժվա՞ր է հետևել խաղին, երբ դու չես խաղում:

-Շատ-շատ դժվար է: Վնասվածք ունենալը աշխարհի ամենասարսափելի զգացումն է, բայց դու ինքդ քեզ չպետք է թույլ տաս ընկճվել: Պետք է լարված աշխատես ամեն օր, գնաս բազա և մարզվես, որպեսզի վերականգնվես: Ակումբի անձնակազմը ամեն հնարավոր բան անում է քեզ օգնելու համար: Նրանք պրոֆեսիոնալներ են բազմազան վարժությունների ընտրության մեջ. դա վերականգնման ընթացքը դարձնում է հետաքրքիր, ոչ ձանձրալի: Այդ ընթացքում ամենադժվարը թիմիդ խաղին հետևելն է: Դու նստած ես տրիբունայում, չնայած այդ պահին քո միակ ցանկությունն է դուրս գալ դաշտ և օգնել թիմին:

-Երբեմն թվում է, որ վնասվածքների հարցում բախտը պարզապես երես է թեքում քեզանից:

-Գիտեմ: Իմ ստացած վնասվածքների մեծ մասը շատ հազվադեպ է հանդիպում ֆուտբոլում: Աջ ուսս արդեն երկու անգամ դուրս է ընկել և ինձ բուժման համար անհրաժեշտ էր վիրահատություն: Ուսի վնասվածքը ֆուտբոլիստին բնորոշ վնասվածք չէ, այն էլ կրկնակի: Ամենայն հավանականությամբ դա պարզապես անհաջողություն էր:

-Միգուցե դա ինչ-որ կերպ կապված է քո խաղաո՞ճի հետ:

-Չգիտեմ: Միգուցե…բայց այդպիսին է իմ խաղաոճը: Ես սիրում եմ կրքով խաղալ: Երբ դաշտում եմ, ես չեմ մտածում հնարավոր վնասվածքի մասին և փորձում խուսափել բախումներից: Ես ընդամենը ուզում եմ ֆուտբոլ խաղալ, ամբողջովին նվիրվել խաղին:


-Բոլորս գիտենք, որ դու սիրում ես ժամանակդ անցկացնել եղբորդ` Ֆաբիոյի հետ: Բայց միաժամանակ վնասվա՞ծք ստանալ:

-(Ծիծաղում է) Բոլորն են այդպես ասում: Ճիտ է, որ մենք սիրում ենք միասին ժամանակ անցկացնել` ընթրել, կինո գնալ: Բայց մենք չէինք պլանավորել միասին վնասվածք ստանալ: Այդ մեկը հաստատ: Երբ ես վնասվածք եմ ունենում,եղբայրս ինձ շատ է օգնում, ես էլ եմ փորձում նույնը անել: Այնքան լավ է, որ կողքիդ քեզ օգնող, լավատեսորեն տրամադրող մարդ կա:

-Հիմա, երբ վերադարձել ես, թեթևություն զգու՞մ ես:

-Ես վերադարձա Լիգայի գավաթի «Կրիստալ Պէլասի»-ի դեմ խաղի ժամանակ, բայց նորից թեթև վնասվածք ստացա: Ես դրանից ընկճվեցի և մի փոքր կորցրեցի ինքնավստահությունս: Դրանից հետո  մասնակցեցի «Բլեքբեռն»-ի դեմ խաղին և մի քանի այլ խաղերի: Դրանցից  յուրաքանչյուրն էլ ինձ օգնեց և ես կարծում եմ` վատ չխաղացի: Հիմա վստահ եմ` կխաղամ ավելի լավ ու լավ:

-Սեր Ալեքսը «Բլեքբեռն»-ի հետ խաղում քեզ տեղափոխել էր կիսապաշտպանություն: Դու զարմացա՞ծ էիր:

-Այո, մի փոքր: Սակայն ես խաղացել էի «Յունայթեդ»-ի կիսապաշտպանությունում և գիտեի` ինչ է ինձ սպասվում: Ես չանհանգստացա, երբ Բոսն ասաց, որ պիտի խաղամ այդ դիրքում. պարզապես մտածեցի. «Ես պատրաստ եմ, եկեք խաղանք»: Ես պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ եմ` կխաղամ այնտեղ, որտեղ անհրաժեշտ է: Հավանաբար ես սկսեցի ավելի լավ խաղալ` վերադառնալով իմ դիրք, բայց կիսապաշտպանությունում էլ էի ինձ հարմար զգում:
Միգուցե ես կփոխեմ դիրքս, կդառնամ կիսապաշտպան, երբ ավելի մեծանամ: Չէ՞ որ երբեք չգիտենք, թե ինչ կլինի ապագայում:: Օրինակ` Ռայան Գիգզը տարիների ընթացքում փոխել է իր դիրքը դաշտում` մեկ-երկու անգամ էլ նույնիսկ ձախ պաշտպանի դիրքում է հանդես եկել:

-Ի՞նչ կարող ես ասել այս խաղաշրջանում թիմի խաղի մասին:

-Սկզբում մենք փայլուն էինք հանդես գալիս: Հիմա, միգուցե, այդքան էլ արդյունավետ չենք խաղում, բայց ձգտում ենք հասնել արդյունքի:  Հաշվի առնելով վնասվածքների քանակը, անհաջողությունները` մեծ ձեռքբերում է գտնվել մրցաշարային աղյուսակի գագաթին` «Մանչեսթեր Սիթի»-ից մի փոքր հեռու: Բողոքելու իմաստ չկա, մենք ամեն դեպքում լավ վիճակում ենք:

-Ի՞նչ նպատակներ ունես խաղաշրջանի մնացած հատվածում:

-Շատ դեպքերում ինձ այնպես եմ զգում,կարծես մրցաշրջանը նոր է սկսվել: Գիտեմ` արդեն հունվարն էլ ավարտվեց, բայց ինձ համար ամեն ինչ նոր է սկսվում: Ուստի, անհամբերությամբ սպասում եմ հնարավորինս ավելի շատ խաղերի մասնակցելու հնարավորությանս և հույս ունեմ, օգնել թիմիս նվաճելու հաջորդ տիտղոսը: 

Թարգմանությունը` Գայանե Աբասյան
 
 
Այլ նորություններ`
Համաշխարհային ֆուտբոլի լեգենդները. Էրիկ Կանտոնա

Համաշխարհային ֆուտբոլի լեգենդները. Էրիկ Կանտոնա

08.05.2012  |  20:45
Sportarmenia.com կայքը շարունակում է իր ընթերցողին ներկայացնել Համաշխարհային ֆուտբոլի լեգենդները շարքը:
Համաշխարհային ֆուտբոլի մեծագույն դերբիները. Մանչեսթեր Յունայթեդ – Մանչեսթեր Սիթի

Համաշխարհային ֆուտբոլի մեծագույն դերբիները. Մանչեսթեր Յունայթեդ – Մանչեսթեր Սիթի

27.04.2012  |  23:48
SportArmenia-ն շարունակում է համաշխարհային ֆուտբոլի մեծագույն դերբիների մասին շարքը:
Էվանսի երկար սպասված գոլը

Էվանսի երկար սպասված գոլը

21.04.2012  |  16:54
“Կարմիր  Սատանա” Ջոնաթան Էվանսը իր առաջին խաղից հետո պատմեց ակումբի United Review հրատարակությանը, որ նա ամբողջովին կենտրոնացել է գլխավոր նպատակի վրա` հասնելու հերթական չեմպիոնությանը:
Երջանկությունը ըստ Մայքլ Օուենի

Երջանկությունը ըստ Մայքլ Օուենի

21.04.2012  |  16:49
Օուենը 32 տարեկան է եւ խանդավառությամբ է սպասում այն սակավաթիվ շանսերին, որոնք նրան դաշտ դուրս գալու հնարավորություն են ընձեռում: Եթե Օուենի պայմանագիրը մրցաշրջանի ավարտից հետո չերկարաձգվի եւ այլ գրանդ ակումբները չհետաքրքրվեն նրա ծառայություններով, ապա այս ֆուտբոլիստի կարիերան կարող է ավարտվել:
Փորձված շոտլանդացին անփորձ իտալացուց լավ է

Փորձված շոտլանդացին անփորձ իտալացուց լավ է

09.04.2012  |  13:50
Անգլիայի Պրեմիեր լիգայի 32-րդ տուրում առաջատարներից «Մանչեսթեր Յունայթեդը» 2-0 հաշվով հաղթեց «ՔՊՌ»-ին, իսկ «Մանչեսթեր Սիթին» 0-1 հաշվով պարտվեց «Արսենալին»:
Ռայան Գիգզի մարզումների գաղտնիքը

Ռայան Գիգզի մարզումների գաղտնիքը

05.02.2012  |  16:35
MUTV-ին տված իր բացառիկ  հարցազրույցում  Ռայանը պատմել է իր մարզումների և սպորտային երկարակեցության մասին:
Իսկական Սեր Ալեքսը

Իսկական Սեր Ալեքսը

02.01.2012  |  11:36
Քառորդ դար Սեր Ալեքս Ֆերգյուսոնի անձնական քարտուղարուհի աշխատած Լին Լեֆֆինը ակումբի պաշտոնական կայքին տված հարցազրույցում նշում է, որ ավելի լավ ղեկավար չէր էլ կարող երազել:
Բոլոր ժամանակների մարդը

Բոլոր ժամանակների մարդը

14.11.2011  |  09:58
«25 տարի միասին. Սեր Ալեքս Ֆերգյուսոն» 5-սերիանոց վավերագրական ֆիլմի դուրս գալուց առաջ «Մանչեսթեր Յունայթեդի» լեգենդար պաշտպան Հարրի Պալիստերը հարցազրույց է տվել ESPN հեռուստաալիքին:
Սեր Ալեքս Ֆերգյուսոնի 25 ամենավառ արտահայտությունները

Սեր Ալեքս Ֆերգյուսոնի 25 ամենավառ արտահայտությունները

09.11.2011  |  15:24
«Օլդ Թրաֆֆորդում» Սեր Ալեքսի 25-ամյակի կապակցությամբ Team Talk-ը հավաքել է նրա 25 ամենավառ արտահայտությունները
1  |  2  |  3
 
 
ՆԱԽՈՐԴ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ`
Ընկերական Խաղ
15.05.2012  |  Վինդսոր Պարկ  |  Տեսանյութ
Իռ, Լիգա
Իռ, Լիգա
1
4
Ման.Յունայթեդ
Ման.Յունայթեդ
ՄՐՑԱՇԱՐԱՅԻՆ ԱՂՅՈՒՍԱԿ`
Թիմ Խ Խ/Բ Մ
1
Մանչեսթեր Սիթի
38 +64 89
2
Մանչեսթեր Յունայթեդ
38 +56 89
3
Արսենալ
38 +25 70
4
Տոտտենհեմ
38 +25 69
5
Նյուքասլ
38 +5 65
6
Չելսի
38 +19 64
Ամբողջ աղյուսակը
Թիմ Խ Հ Ո Պ ԽԳ ԲԳ Խ/Բ Մ
1
Մանչեսթեր Սիթի
38 28 5 5 93 29 +64 89
2
Մանչեսթեր Յունայթեդ
38 28 5 5 89 33 +56 89
3
Արսենալ
38 21 7 10 74 49 +25 70
4
Տոտտենհեմ
38 20 9 9 66 41 +25 69
5
Նյուքասլ
38 19 8 11 56 51 +5 65
6
Չելսի
38 18 10 10 65 46 +19 64
7
Էվերտոն
38 15 11 12 50 40 +10 56
8
Լիվերպուլ
38 14 10 14 47 40 +7 52
9
Ֆուլհեմ
38 14 10 14 48 51 -3 52
10
Վեսթ Բրոմվիչ
38 13 8 17 45 52 -7 47
11
Սուոնսի
38 12 11 15 44 51 -7 47
12
Նորվիչ
38 12 11 15 52 66 -14 47
13
Սանդեռլենդ
38 11 12 15 45 46 -1 45
14
Ստոկ Սիթի
38 11 12 15 36 53 -17 45
15
Ուիգան
38 11 10 17 42 62 -20 43
16
Աստոն Վիլլա
38 7 17 14 37 53 -16 38
17
ՔՓՌ
38 10 7 21 43 66 -23 37
18
Բոլթոն
38 10 6 22 46 77 -31 36
19
Բլեքբեռն
38 8 7 23 48 78 -30 31
20
Վուլվերհեմփթոն
38 5 10 23 40 82 -42 25
FACEBOOK`