19
Information about the website Հետեվեք մեզ Twitter-ում Գտեք մեզ Facebook-um
YerevanGuide.am  
Emedia

Անդերսոն

Անդերսոն
Համար`
8
Պայմանագիր մինչև`
06/2015
Հասակ`
176 սմ
Քաշ`
70 կգ
Խաղացած խաղեր`
129*
Քաղաքացիությունը`
Բրազիլիա
Ծննդյան թիվ`
13.04.1988
Գոլեր`
5*
Անդերսոն Լուիս Դե Աբրեու Օլիվեյրան ծնվել է Ալեգրե նավահանգիստում, այն քաղաքում, որն աշխարհին նվիրել է  ականավոր բրազիլացի Ռոնալդինյոին, ու հենց Ռոնալդինյոի նման էլ Անդերսոնը սկսել է իր պրոֆեսիոնալ կարիերան «Գրեմիո» ակումբում, որը նրան ընդունեց դեռ այն ժամանակ, երբ նա ընդամենը 5 տարեկան էր: Բրազիլական ակումբի հիմնական կազմում նրա դեբյուտը կայացավ 18 տարեկան հասակում, ու թեև Անդերսոնն այնտեղ անցկացրեց ընդամենը 5 խաղ, նա հայտնի դարձավ, քանի որ հենց նրա գոլը թույլ տվեց թիմին անցնել Բրազիլիայի առաջնության բարձրագույն լիգա՝ 2005թ. «Նաուտիկոյի» հետ լարված պայքարում: 

2005թ. ապրիլին Անդերսոնը Բրազիլիայի մինչև 17 տարեկանների ազգային հավաքականի կազմում դարձավ աշխարհի չեմպիոն և առաջնության արդյունքներով նրան շնորհվեց առաջնության լավագույն խաղացողի «Ոսկե գնդակը», որը նրանից առաջ ստացել էին «Արսենալի» կիսապաշտպան Սեսկ Ֆաբռեգասը և «Լիվերպուլի« նախկին հարձակվող Ֆլորենտ Սինամա-Պոնգոլը:

Շուտով Անդերսոնը տեղափոխվեց Եվրոպա և իր առաջին հանդիպումն անցկացրեց «Պորտուի» կազմում 2006թ. մարտին: Անդերսոնի օգնությամբ «Պորտուն» այդ տարի դուբլ արեց և դարձավ Պորտուգալիայի չեմպիոն, ինչպես նաև շահեց ազգային գավաթը:

2006/07 մրցաշրջանում Անդերսոնը «Պորտու» ակումբում անցկացրեց 15 խաղ (որոնցից 9-ում դուրս եկավ մեկնարկային կազմում) և խփեց 2 գնդակ: Նրա առաջընթացին խանգարեց ոտքի կոտրվածքը, բայց նա կարողացավ դաշտ վերադառնալ և օգնեց Պորտուգալիայի չեմպիոններին պահպանել այդ տիտղոսը:

2007թ. սեպտեմբերին կայացավ Անդերսոնի դեբյուտը Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի առաջին խաղում, որտեղ «Պորտուն» ընդունում էր Մոսկվայի «բանակայիններին» (ЦСКА): Հանդիպումն ավարտվեց ոչ ոքի՝ 0-0:

2007թ. մայիսի 31-ին «Մանչեստեր Յունայթեդը» հայտարարեց, որ համաձայնության է եկել «Պորտուի» հետ՝ Անդերսոնի «Օլդ Թրաֆֆորդ» տեղափոխվելու վերաբերյալ, ինչը մանկունիանցիների համար արժեր մոտ 17 միլիոն ֆունտ:

Ահա թե ինչ է ասում Անդերսնի մասին ֆուտբոլային փորձագետներից մեկը. «Նա շատ երիտասարդ է, վարպետական փոխանցումներ է կատարում, շատ խելացի է ու արագ: Ցավոք, վնասվածքի պատճառով նա միայն մրցաշրջանի կեսն անցկացրեց դաշտում, բայց միևնույն է դարձավ «Պորտուի» առաջատար խաղացողներից մեկը: Անդերսոնն ունի բոլոր հնարավորությունները «Յունայթեդի» հիմնական կազմում ամրապնդվելու համար»
«Յունայթեդում» Անդերսոնի դեբյուտը կայացավ 2007թ. սեպտեմբերի 1-ին՝ «Սանդերլենդի» հետ խաղում: Այդ մրցաշրջանում նա 38 հանդիպում անցկացրեց ինչպես մեկնարկում, այդպես էլ փոխարինման դուրս գալով: Շատ լավ համագործակցում էր դաշտի կենտրոնում Պոլ Սքոուլզի հետ և մի շարք հանդիպումներում գերազանց խաղ ցույց տվեց: Երիտասարդ բրազիլացին մեծ սառնասրտություն ցուցաբերեց, երբ նրան բաժին հասավ լինելու Մոսկվայում կայացած Չեմպիոնների Լիգայի եզրափակիչում տասնմեկ մետրանոց խփողներից մեկը:

2008/09 մրցաշրջանն այդքան վառ չէր, ոնց որ նախորդը, որում իտալական «Tuttosport»–ի կարծիքով «Յունայթեդի» բրազիլացի կիսապաշտպանը ճանաչվեց Եվրոպայի լավագույն երիտասարդ խաղացող: Անդերսոնն իր լավագույն հանդիպումները անցկացրել է գավաթներում: Իր գերազանց խաղով նա գրեթե չի զիջում վետերան Պոլ Սքոուլզին:

*Տվյալ վիճակագրությունը նորացվում է յուրաքանչյուր մրցաշրջանի վերջում
 
 
 
 
 
ՆԱԽՈՐԴ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ`
Ընկերական Խաղ
15.05.2012  |  Վինդսոր Պարկ  |  Տեսանյութ
Իռ, Լիգա
Իռ, Լիգա
1
4
Ման.Յունայթեդ
Ման.Յունայթեդ
ՄՐՑԱՇԱՐԱՅԻՆ ԱՂՅՈՒՍԱԿ`
Թիմ Խ Խ/Բ Մ
1
Մանչեսթեր Սիթի
38 +64 89
2
Մանչեսթեր Յունայթեդ
38 +56 89
3
Արսենալ
38 +25 70
4
Տոտտենհեմ
38 +25 69
5
Նյուքասլ
38 +5 65
6
Չելսի
38 +19 64
Ամբողջ աղյուսակը
Թիմ Խ Հ Ո Պ ԽԳ ԲԳ Խ/Բ Մ
1
Մանչեսթեր Սիթի
38 28 5 5 93 29 +64 89
2
Մանչեսթեր Յունայթեդ
38 28 5 5 89 33 +56 89
3
Արսենալ
38 21 7 10 74 49 +25 70
4
Տոտտենհեմ
38 20 9 9 66 41 +25 69
5
Նյուքասլ
38 19 8 11 56 51 +5 65
6
Չելսի
38 18 10 10 65 46 +19 64
7
Էվերտոն
38 15 11 12 50 40 +10 56
8
Լիվերպուլ
38 14 10 14 47 40 +7 52
9
Ֆուլհեմ
38 14 10 14 48 51 -3 52
10
Վեսթ Բրոմվիչ
38 13 8 17 45 52 -7 47
11
Սուոնսի
38 12 11 15 44 51 -7 47
12
Նորվիչ
38 12 11 15 52 66 -14 47
13
Սանդեռլենդ
38 11 12 15 45 46 -1 45
14
Ստոկ Սիթի
38 11 12 15 36 53 -17 45
15
Ուիգան
38 11 10 17 42 62 -20 43
16
Աստոն Վիլլա
38 7 17 14 37 53 -16 38
17
ՔՓՌ
38 10 7 21 43 66 -23 37
18
Բոլթոն
38 10 6 22 46 77 -31 36
19
Բլեքբեռն
38 8 7 23 48 78 -30 31
20
Վուլվերհեմփթոն
38 5 10 23 40 82 -42 25
FACEBOOK`