20
Հետևեք մեզ նաև սոցցանցերում՝
Գտեք մեզ Facebook-um Հետեվեք մեզ Twitter-ում Հետեվեք մեզ Odnoklassniku.ru-ում Հետեվեք մեզ vk.com-ում Հետեվեք մեզ YouTube-ում
Սեր Ալեքսի հաջողության գաղտնիքը. դասախոսություն Հարվարդում Սքոուլզ. Ես քչախոս և ամաչկոտ մարդ եմ
  Նևիլ. Ուեյնը հարազատների օգնության կարիքն ունի


Պրեմիեր լիգա 2012/13-ին ընդառաջ (II մաս)

Պրեմիեր լիգա 2012/13-ին ընդառաջ (II մաս)
18.08.2012  |  15:57
Պրեմիեր լիգայի մեկնարկից առաջ շարունակում ենք ծանոթանալ անգլիական թիմերում տիրող իրադրություններին:
«Ռեդինգ». Թիմը Պրեմիեր լիգա է վերադառնում կազմը հիմնովին փոխելուց հետո, որի կազմում չեն մնացել ոչ ոք, ով խաղացել էր Սթիվ Կոպելայի գլխավորությամբ: Ակումբի նախկին սկաուտը' Բրայան Մակդերմոտը, ով այժմ մարզում է թիմը, կարողացել է կառավարելի կոլեկտիվ ստեղծել և չնայած Չեմպիոնշիպում անհաջող մեկնարկին' կարողացան դուրս գալ Բարձրագույն խումբ:
Ակումբում փոխվել է նաև սեփականատերը. սըր Ջոն Մեդեյսկուն փոխարինել է ռուս բիզնեսմեն Անտոն Զինգարևիչը: 
Թիմ է տեղափոխվել ռուս հարձակվող Պավել Պոգրեբնյակը, ով անցած մրցաշրջանի կեսը վարձավճարով անցկացրեց «Ֆուլհեմում»:
Հաջորդ մրցաշրջանում «Ռիդինգը», ամենայն հավանականությամբ, կպայքարի տեղը Պրեմիեր լիգայում պահպանելու համար:

«Սանդերլենդ». Անգլիայի հյուսիսում գտնվող այս ակումբը անցած մրցաշրջանը ավարտեց 13-րդ հորիզոնականում: Ինչպես երևում է, այդ արդյունքը լիովին բավարարում է թե թիմի սեփականատերերին և թե գլխավոր մարզիչ Մարտին Օնիլին: Քանի որ վերջինս չի փորձում ոչ մի ձեռքբերում կատարել, եթե, իհարկե, հաշվի չառնենք Լուի Սահային և Էնդի Քերոլին գնելու անհաջող փորձերը: 
Իսկ «Սանդերլենդը» հզորացման կարիք ունի համարյա բոլոր դիրքերում, բացի դարպասապահից, որտեղ վստահորեն կանգնած է բելգիացի Սիմոն Մինոլեն:
«Սև կատուները» չունեն գոլահար ռմբարկու և այդ դիրքի բացակայությունը կարող է շատ լուրջ կերպով անդրադառնալ թիմի արդյունքների վրա:
Օնիլը դեռևս ժամանակ ունի, և հուսանք, որ թիմում կարվեն անհրաժեշտ գնումները: Իսկ հակառակ դեպքում ակումբին սպասվում է կենաց-մահու պայքար մրցաշարային աղյուսակի հետնամասում:



«Սաուտհեմփթոն». Ակումբը բավականին երկար ժամանակ է, ինչ բացակայում էր Պրեմիեր լիգայից և վերադառնալով' միանգամից մասնագետների կողմից դիտարկվում է' որպես էլիտար լիգան լքելու հավակնորդ: 
Թիմը տրանսֆերային բյուջեի հիմնական մասը ծախսել է «Բյորնլիի» հարձակվող Ջեյ Ռոդրիգեսի վրա (6 մլն ֆունտ), ինչպես նաև պայմանագիր է ստորագրել արգենտինացի դարպասապահ Գասանիգայի հետ:
Ազատ գործակալի կարգավիճակով թիմին է միացել շոտլանդական «Ռենջեսի» նախկին ավագ Սթիվեն Դևիսը:
Ինչպես ցույց է տալիս փորձը, պատմությունը, Պրեմիեր լիգա վերադարձած ակումբների մեծ մասին հաջողվում է հեշտ հարմարվել, եթե, իհարկե, նրանց կազմերում լինում են մեծ թվով փորձառու խաղացողներ: Հենց սա կարող է հանդիսանալ «Սոուտի» հաղթաթուղթը:

«Սթոք Սիթի». Թոնի Պուլինի ստեղծած հզոր ակումբը կշարունակի սեփական հարկի տակ վտանգավոր լինել յուրաքանչյուրի համար: Թիմը համալրվել է «Ռենջերսի» ակադեմիայի սան Ջեյմս Նեսայով և Մայքլ Կեյտլիով, ովքեր իդելական կերպով համապատասխանում են Պյուլիսնի քաղաքականությանը: 
Դժվար թե «Բրիտանիայում» մտածեն եվրագավաթների մասին, սակայն նույն ժամանակ նրանք չեն մտածում նաև տեղը պահպանելու մասին:
Հարկ է նշել, որ թիմից հեռացել է փորձառու պաշտպան Ջոնաթան Վուտգեյտը և Պուլինսը տրանսֆերային պատուհանի վերջին օրերին կփորձի փոխարինող գտնել նրան:

«Սուոնսի». Ուելսյան ակումբը հիանալի կերպով իրեն դրսևորեց անցած մրցաշրջանում' զբաղեցնելով 11-րդ հորիզոնականը: Բայց դրանից հետո կորցրեց ոչ միայն գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսին, այլ նաև առաջատար կիսապաշտապան Ջոու Ալենին, ում շուրջ կառուցվում էր «կարապների» խաղը: Հավանական է համարվում նաև թիմից Սկոտ Սինկլերի և Էշլի Ուիլիամսի հեռանալը: 
Միկաել Լաուդրուպը, ով պետք է շարունակի Ռոջերսի սկսածը, չի կարողանա որոշ հարցերին լուծում տալ առանց առաջատարների, և թիմի' հաջորդ մրցաշրջանում ձախողումը կարծես թե անխուսափելի է,
գումարած այն, որ դանիացի երիտասարդ մասնագետը Պրեմիեր լիգայում անփորձ է համարվում:
Պետք է նշել, որ թիմը մինչ այս համալրվել է միայն հարձակվող Միչուով:
Հեքիաթը կավարտվի, և գեղեցիկ կարապը կվերածվի անճոռնի ճուտիկի...



«Տոտենհեմ». «Չելսիի»' Չեմպիոնների լիգայում տարած հաղթանակից հետո «Բավարիայից» ոչ պակաս տուժեց նաև «Տոտենհեմը», քանի որ դի Մատեոյի տրիումֆից հետո «խթանները» ,չնայած նրան, որ զբաղեցրել էին 4-րդ հորիզոնականը, այժմ Չեմպիոնների լիգայի փոխարեն պետք է հանդես գան Եվրոպա լիգայում: Արդյունքում «Ուայտ Հարտ Լեյնից» հեռացավ նաև Հարի Ռեդնապը, ով 2006 թվականից սկսած թիմին միայն օգուտ էր բերել' նրան բարձրացնելով լրիվ այլ մակարդակի: 
Այժմ թիմի ղեկին է «Չելսիում» անհաջող շրջան անցած երիտասարդ պորտուգալացի Անդրե Վիլաշ Բոաշը: Նա արդեն կարողացել է 2 արժեքավոր ձեռբերում կատարել' գնելով Ֆուլֆի Սիգուրդսոնին (իսլանդացին շատ տաղանդավոր է համարվում) և բելգիացի պաշտպան Յան Վերտոնգենին:
Միևնույն ժամանակ մոտակա ժամանակներս թիմը կարող է լքել խորվաթ կիսապաշտպան Լուկա Մոդրիչը, ում' Մադրիդի «Ռեալ» տեղափոխությունը արդեն «եղած» գործ է համարվում: Դժվար կլինի նաև թիմում պահել անգլիացի հարձակվող Ջերմեն Դեֆոյին, ով չի ստանում իր ցանկացած խաղային ժամանակը:
Հաշվի առնելով «Տոտենհեմի»' անցած տարվա խաղը և ներուժը' կարելի է եզրակացնել, որ թիմը ի զորու կլինի այս տարի պայքարելու Չեմպիոնների լիգայի վերջին ուղեգրի համար:

«Ուիգան». Ռոբերտո Մարտինեսի կոլեկտիվը հերթական անգամ հրաշքով փրկվեց  և կրկին պետք է հանդես գա Պրեմիեր լիգայում: Միջմրցաշրջանային հատվածում «Լետիկսը» քիչ մնաց զրկվի գլխավոր մարզիչից, սակայն վերջին պահին Մարտինեսի և «Լիվերպուլի» սեփականատեր Ջոն Հենրի բանակցությունները մտան փակուղի:
«Ուիգանի» համար մեծ կորուստ կլինի, եթե «Չելսիին» այնուամենայնիվ հաջողվի պայմանագիր  ստորագրել թիմի կիսապաշտպան Վիկտոր Մոզեսի հետ:
Անկասկած,  կորուստներից և ձեռբերումներից զատ Մարտինեսը կշարունակի մնալ Պրեմիեր լիգայի ամենահանելուկային թիմի գլխավոր մարզիչը:

«Ֆուլհեմ». Մարտին Յոլին անցած մրցաշրջանում հաջողվեց գրավել 9-րդ հորիզոնականը, նույն ժամանակ թիմը լքեցին Ռոյ Հոջսոնի ժամանակ կարևոր խաղացողներից  Էնդի Ջոնսոնը, Բոբի Զամորան և Դանի Մերֆին: 
Չկարողանալով  երկարաժամկետ պայմանագիր ստորագրել Պավել Պոգրեբնյակի հետ' Յոլը թիմ հրավիրեց Պետրիչին և Ռոդալեգային:
Հոլանդացի մասնագետը ծրագրում է որքան հնարավոր է երիտասարդացնել թիմի կազմը:
«Ֆուլհեմը» առաջիկա մրցաշրջանում տեղ կգրավի մրցաշարային աղյուսակի միջնամասում:



«Չելսի». Լոնդոնի «Չելսին» կարծես թե փոքր-ինչ  փոխել է իր տրանսֆերային քաղաքականությունը.  այժմ թիմը արդեն ավելի շատ ուշադրություն է դարձնում ֆուտբոլիստների տարիքին, իսկ մնացածը' ֆինանսական կողմը,  մնացել է նույնը, այսինքն'  «ազնվականները» շարունակում են ծախսել «խելքից» դուրս: 
Մարկո Մարին, Էդեն Ազար և Օսկար.  ահա նրանք են կերտելու «կապույտների»  ապագան' գումարած նաև Խուան Մատային:
Դի Մատեոն փորձում է ապագայի թիմ ստեղծել, որը ցանկալի արդյունք կտա արդեն մոտակա մրցաշրջաններում:
Չնայած մեծ ձեռքբերումներին' «Չելսիին» բրիտանական մամուլը չի համարում չեմպիոնական տիտղոսի լուրջ հավակնորդ, այլ հակառակը' բավարարվում են' նրանց միայն  լավագույն քառյակում պայքարելու թիմի կարգավիճակ տալով:

«Էվերտոն». Լիվերպուլյան այս ակումբին կարելի է համարել Պրեմիեր լիգայի վերջին տարիների ամենաստաբիլ թիմը: Բայց, միևնույն ժամանակ, պետք է փաստել, որ Մոյեսի սաները գնալով նահանջ են ապրում: Կար ժամանակ, երբ «Էվերտոնը» պայքարում էր եվրագավաթներում, իսկ հիմա նրանք չեն ցանկանում անգամ մտածել Եվրոպա լիգայի ուղղությամբ: Ամեն տարի կրկնվում է նույն սցենարը' անհաջող մեկնարկ, նորմալ շարունակություն, ապա կրկին բացթողումներ, և թիմը վերջնահաշվարկում զբաղեցնում է կամ 7, կամ 9, կամ է էլ 11-րդ հորիզոնականը:  
Եթե Ռոդվելի հետքերով հեռանա  նաև Լեյթոն Բենը, ապա Մոյեսին դժվար կլինի պահել թիմի հավասարակշռությունը:
«Գուդիսոն Պարկի» տերերին կարելի է կանխատեսել 8-10-րդ հորիզոնականները:

armsport.am
 
 
Այլ նորություններ`
Սքոուլզ. Ես քչախոս և ամաչկոտ մարդ եմ

Սքոուլզ. Ես քչախոս և ամաչկոտ մարդ եմ

18.05.2013  |  14:52
Ներկայացնում ենք Փոլ Սքոուլզի հարցազրույցը FourFourTwo պարբերականին, որը անց է կացվել 2011 թվ. դեկտեմբերին. այդ պահին նա արդեն առաջին անգամ ավարտել էր կարիերան:
Նևիլ. Ուեյնը հարազատների օգնության կարիքն ունի

Նևիլ. Ուեյնը հարազատների օգնության կարիքն ունի

18.05.2013  |  14:47
«Յունայթեդի» նախկին ավագ Գարի Նևիլը կարծում է, որ Ռունին պետք է հանգստանա և կարգավորի բոլոր հարցերը:
Սեր Ալեքսի հաջողության գաղտնիքը. դասախոսություն Հարվարդում

Սեր Ալեքսի հաջողության գաղտնիքը. դասախոսություն Հարվարդում

18.05.2013  |  14:41
Անիտա Էլբերսի` Հարվարդի բիզնեսի դպրոցի բիզնես-կառավարման ամբիոնի պրոֆեսորի, ուսումնասիրությունների առարկան են արվեստի ինդուստրիայի ներկայացուցիչները` NBA սուպերաստղ Լեբրոն Ջեյմսից մինչև փոփ-աստղ Լեդի Գագա, դերասան Թոմ Կռուզից մինչև համաշխարհային թենիսի ներկայացուցիչ Մարիա Շարապովա:
Սուրբ Դևիդ: Ամենը, ինչ պետք է իմանալ «Յունայթեդի» նոր մարզչի մասին

Սուրբ Դևիդ: Ամենը, ինչ պետք է իմանալ «Յունայթեդի» նոր մարզչի մասին

16.05.2013  |  11:04
Կրոնասիրություն և բռնկուն բնավորություն, 16-ժամյա աշխատանքային օրեր և կռիվ խաղացողի հետ, կոնֆլիկտ Մանչինիի հետ և հաղթանակ Ֆերգյուսոնի նկատմամբ:
Էրիկ Կանտոնայի կյանքի կանոնները

Էրիկ Կանտոնայի կյանքի կանոնները

15.05.2013  |  13:50
Լեգենդար ֆրանսիացու կյանքի կանոնները:
Ֆերգյուսոնի կյանքի կանոնները

Ֆերգյուսոնի կյանքի կանոնները

13.05.2013  |  09:58
Թույլ մի՛ տվեք, որ հաջողությունը պտտեցնի ձեր գլուխը: Լավագույն ընկերներիցս երեքի հետ ես ծանոթացել եմ մանկապարտեզում և, մենք ընկերություն ենք անում արդեն 60 տարի:
20-րդ չեմպիոնությունը

20-րդ չեմպիոնությունը

13.05.2013  |  09:54
«Մանչեսթեր Յունայթեդի» 20-րդ չեմպիոնության մասին լուրը ոչ ոքի համար նորություն չէր:
Սմոլլինգ. «Այս ակումբը միշտ հաջողության հասնելու ձգտում ունի»

Սմոլլինգ. «Այս ակումբը միշտ հաջողության հասնելու ձգտում ունի»

13.05.2013  |  09:50
Ձեզ ենք ներկայացնում անգլիացի պաշտպանի հարցազրույցը ակումբի պաշտոնական կայքին:
Մայքլ Քարիկը տարվա լավագույն խաղացողի հավակնորդ

Մայքլ Քարիկը տարվա լավագույն խաղացողի հավակնորդ

04.05.2013  |  23:13
Մայքլ Քարիկը կարմիրների կազմում անցկացրեց իր մամենակայուն մրցաշրջաններից մեկը և տարվա լավագույն խաղացողի մրանակի հավակնորդների ցուցակում է:
Սեր Ալեքսի ցուցակը` «տարվա լավագույն խաղացողի» կոչման համար, բաղկացած է չորս անունից

Սեր Ալեքսի ցուցակը` «տարվա լավագույն խաղացողի» կոչման համար, բաղկացած է չորս անունից

04.05.2013  |  23:07
Շոտլանդացի մասնագետը պատմել է, թե, իր կարծիքով, ակումբի որ խաղացողներն են այս տարի արժանի սեր Մեթ Բեսբիի անվան մրցանակին:
1  |  2  |  3  |  4  |  5  |  6  |  7
 
ՀԱՋՈՐԴ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ`
00.00.0000  |   |  00:00 (Երև.ժամ)
Ման.Յունայթեդ
Ման.Յունայթեդ
-
Անհայտ
Անհայտ
 
ՆԱԽՈՐԴ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ`
Անգլիայի Պրեմիեր Լիգա (38-րդ տուր)
19.05.2013  |  Հոթորնս  |  Տեսանյութ
Վեսթ Բրոմ
Վեսթ Բրոմ
5
5
Ման.Յունայթեդ
Ման.Յունայթեդ
ՄՐՑԱՇԱՐԱՅԻՆ ԱՂՅՈՒՍԱԿ`
Թիմ Խ Խ/Բ Մ
1 38 +43 89
2 38 +32 78
3 38 +36 75
4 38 +35 73
5 38 +20 72
6 38 +15 63
Ամբողջ աղյուսակը
Թիմ Խ Հ Ո Պ ԽԳ ԲԳ Խ/Բ Մ
1 38 28 5 5 86 43 +43 89
2 38 23 9 6 66 34 +32 78
3 38 22 9 7 75 39 +36 75
4 38 21 10 7 72 37 +35 73
5 38 21 9 8 66 46 +20 72
6 38 16 15 7 55 40 +15 63
7 38 16 13 9 71 43 +28 61
8 38 14 7 17 53 57 -4 49
9 38 11 13 14 47 51 -4 46
10 38 12 10 16 45 53 -8 46
11 38 10 14 14 41 58 -17 44
12 38 11 10 17 50 60 -10 43
13 38 9 15 14 34 45 -11 42
14 38 9 14 15 49 60 -11 41
15 38 10 11 17 47 69 -22 41
16 38 11 8 19 45 68 -23 41
17 38 9 12 17 41 54 -13 39
18 38 9 9 20 47 73 -26 36
19 38 6 10 22 43 73 -30 28
20 38 4 13 21 30 60 -30 25
FACEBOOK`