Մանչեսթեր Յունայթեդի ֆուտբոլիստներին հանգստանալու հնարավորություն կտանՈւեյն Ռունին հանդիսանում է «Մանչեսթեր Յունայթեդի» այն 6 ֆուտբոլիստներից մեկը, ովքեր չեն մասնակցի ակումբի նախամրցաշրջանային հանդիպումներին'Հարավ-Աֆրիկյան Հանրապետությունում ու Չինաստանում, հայտնում է Setanta:
Անգլիայի ընտրանու հարձակվողն ու նրա խաղընկերները «Կարմիր հրեշների» կազմում' Դենի Ուելբեկը, Էշլի Յանգն ու Ֆիլ Ջոնսը, ինչպես նաև Ֆրանսիայի հավաքականում հանդես եկող Պատրիս Էվրան ու պորտուգալացի Նանին եռօրյա արձակուրդ են ստացել Եվրո-2012-ից հետո:
Սըր Ալեքս Ֆերգյուսոնի սաները հուլիսին երկու հանդիպում կանցկացնեն Դուրբանում ու Քեյփթաունում, որից հետո կմեկնեն Չինաստան, որտեղ կհանդիպեն «Շանհայ Շենհուային»: Այսպիսով, վերոնշյալ 6 ֆուտբոլիստները մրցաշարին չեն մասնակցի: Ռունին, ամենայն հավանականությամբ, կմասնակցի «Ման Յունայթեդի» միայն երկու նախամրցաշրջանային խաղերին. օգոստոսի 5-ին Օսլոյում' «Վալերենգայի» և օգոստոսի 8-ին Գյոթեբորգում' «Բարսելոնայի» դեմ: Մանկունիանցիների վետերան Ռայան Գիգզը նույնպես բաց կթողնի նախապատրաստական առաջին փուլն ու կփորձի օպտիմալ մարզավիճակ ձեռք բերել Մեծ Բրիտանիայի հավաքականի կազմում' մասնակցելով Լոնդոնի Օլիմպիական Խաղերին, գրում է soccer.ru-ն: armsport.am Այլ նորություններ`
Կագավա. Ֆերգյուսոնը հոգով ավելի երիտասարդ է19.05.2013 | 23:24 | Ֆերգյուսոն | Կագավա«Մանչեսթեր Յունայթեդի» ճապոնացի կիսապաշտպան Սինձի Կագավան խոսել է իր՝ Ալեքս Ֆերգյուսոնի գլխավորությամբ անցկացրած մրցաշրջանի մասին:
«Վեստ Բրոմվիչ» 5-5 «Մանչեսթեր Յունայթեդ» (տեսանյութ)19.05.2013 | 21:26Պրեմիեր Լիգայի վերջին տուրում ընթացիկ առաջնությունում չեմպիոն հռչակված «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվեց «Վեստ Բրոմվիչ Ալբիոնին»:
Ֆելլայինին Դևիդ Մոյեսի հետ կարող է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»19.05.2013 | 16:58 | Տրանսֆերներ | ՄոյեսTuttosport. «Յունայթեդը» բանակցություններ է վարել «Յուվենթուսի» հետ18.05.2013 | 18:07 | ՏրանսֆերներՌայան Գիգզ. Մենք կօգնենք Դեւիդ Մոյեսին, եթե դժվարություններ ունենա18.05.2013 | 17:29 | Գիգզ | Մոյես |
ՀԱՋՈՐԴ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ`
00.00.0000 | | 00:00 (Երև.ժամ)
ՆԱԽՈՐԴ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ` ՄՐՑԱՇԱՐԱՅԻՆ ԱՂՅՈՒՍԱԿ` FACEBOOK` |