20
Հետևեք մեզ նաև սոցցանցերում՝
Գտեք մեզ Facebook-um Հետեվեք մեզ Twitter-ում Հետեվեք մեզ Odnoklassniku.ru-ում Հետեվեք մեզ vk.com-ում Հետեվեք մեզ YouTube-ում
Սեր Ալեքսի հաջողության գաղտնիքը. դասախոսություն Հարվարդում Սքոուլզ. Ես քչախոս և ամաչկոտ մարդ եմ
  Նևիլ. Ուեյնը հարազատների օգնության կարիքն ունի


Համաշխարհային ֆուտբոլի մեծագույն դերբիները. Մանչեսթեր Յունայթեդ – Մանչեսթեր Սիթի

Համաշխարհային ֆուտբոլի մեծագույն դերբիները. Մանչեսթեր Յունայթեդ – Մանչեսթեր Սիթի
27.04.2012  |  23:48
SportArmenia-ն շարունակում է համաշխարհային ֆուտբոլի մեծագույն դերբիների մասին շարքը:
Քանի որ Անգլիայի Պրեմիեր լիգայի հաջորդ տուրում տեղի է ունենալու մանչեսթերյան դերբին, որը որոշիչ է լինելու նաև չեմպիոնական մրցավազքում, ապա այս անգամ կանդրադառնանք հենց այս դիմակայության պատմությանը, հետաքրքիր հանդիպումներին և դրվագներին: Անհրաժեշտ է նշել, որ այս դերբին իր լարվածությամբ և կարևորությամբ ամենևին էլ կարևորներից չէ Անգլիայում. «Արսենալ» – «Տոտենհեմ» և «Լիվերպուլ» – «Էվերտոն» հանդիպումներն անցում են շատ ավելի լարված և թշնամական մթնոլորտում: Սակայն վերջին տարիներին այս հակամարտությունը ձեռք է բերում առանձնահատուկ նշանակություն, ինչի պատճառը «Սիթիի» ֆինանսական հզորացումն է, որին անմասն չեն արաբ միլիարդատերերը: Արաբ շեյխերը, ձեռք բերելով «Մանչեսթեր Սիթին», ձեռնոց են նետել «Յունայթեդին» Անգլիայի պրեմիեր լիգայի չեմպիոնական կոչման համար պայքարում, ինչի շնորհիվ դերբին այժմ դարձել էլ է ավելի սկզբունքային։

Մանչեսթերյան դերբին ունի 131 տարվա պատմություն: Առաջին անգամ թիմերը հանդիպել են հեռավոր 1881 թվականին, երբ «Ուեսթ Գորդոնը» (հետագայում վերանվանվել է («Մանչեսթեր Սիթի») պարտվեց «Նյութոն Հիթին» (հետագայում՝ «Մանչեսթեր Յունայթեդ»): Այն ժամանակ ակումբների միջև դեռևս թշնամություն չկար և դեռ ավելին՝ Մանչեսթեր քաղաքի երկրպագուները մի շաբաթ այցելում էին «Սիթիի» խաղին, մյուս շաբաթ կարող էին հետևել արդեն «Յունայթեդին»: Մանչեսթերյան ակումբներին են պատկանում Անգլիական լիգայի պատմության երկրպագուների քանակով ռեկորդները: 1934թ․-ին «Սիթիի» խաղերից մեկին ներկա էր 84,569 երկրպագու: Իսկ 1948թ․-ին «Յունայթեդի» խաղին այցելեց 83,260 մարդ, ընդ որում երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին «Յունայթեդի» մարզադաշտը՝ «Օլդ Թրաֆորդը» խիստ տուժել էր ռմբակոծումներից, և «Մանչեսթերը» տնային հանդիպումներն անցկացնում էր Սիթիի մարզադաշտում՝ «Մեյն Ռոուդում», հենց որտեղ էլ 1948թ գրանցվել է այդ ցուցանիշը:

Այսպես շարունակվեց մինչև 70-ական թվականները, երբ դերբին սկսեց անցնել լարված մթնոլորտում: Այսպես 1970թ․-ին թիմերի հանդիպման ժամանակ լեգենդար Ջորջ Բեսթը կոտրեց Գլեն Պարդոուի ոտքը: Վնասվածքը այնքան լուրջ էր, որ քիչ էր մնում ֆուտբոլիստին զրկեր ոտքից: 1973/1974թթ․ տեղի ունեցավ Մանչեսթեր քաղաքի դերբիների պատմության մեջ ամենահիշարժան դրվագներից մեկը, որին կանդրադառնանք երկու թիմերի միջև լավագույն հանդիպումների հատվածում:

90-ականներին մանչեսթերյան դերբիներում գերիշխում էր «Յունայթեդը»: 1989թ․-ի աշնանը «Սիթին» հաղթեց 5:1 հաշվով, որից հետո հաղթանակի համը այլևս չճաշակեց 10 տարուց ավելի: Այդ տարիներին «կարմիր սատանաները» աստիճանաբար դառնում էին հզոր ուժ անգլիական ֆուտբոլում: Ալեքս Ֆերգյուսոնի գլխավորությամբ նրանք գերիշխում էին անգլիական ֆուտբոլում, իսկ ահա «Սիթիի» հետ հանդիպումներում նրանց առավելությունը էլ ավելի ակնհայտ էր: «Յունայթեդը» դերբիներում անպարտելի մնաց ողջ այդ ժամանակահատվածում:
 Նորաստեղծ Պրեմիեր լիգայի շրջանակներում առաջին դերբին տեղի ունեցավ 1992/93 մրցաշրջանում և ավարտվեց «Յունայթեդի» հաղթանակով և թիմի նոր ժամանակների լեգենդ Էրիկ Կանտոնայի նորամուտով: Հետագա 4 տարիներին Կանտոնան դերբիներում աչքի է ընկել 8 անգամ: Իսկ հաջորդ տարի տեղի ունեցավ ամենադիտարժան դերբիներից մեկը: «Յունայթեդը» «Մեյն Ռոուդում» պարտվում էր 0:2, սակայն Կանտոնայի դուբլի շնորհիվ հաղթեց 3:2 հաշվով: 1998թ․-ին սկսվեց նաև Ռոյ Քին և Ալֆ-Ինգ Հաալանդի անձնական թշնամությունը, երբ խաղերից մեկի ժամանակ Քինը վնասվածք էր ստացել և պառկած էր խոտածածկին, Հաալանդը նրան մեղադրեց սիմուլյացիայի մեջ: Երեք տարի անց Հաալանդը «Սիթիի» ավագն էր: Հերթական դերբիում Քինը հարվածեց նրա ծնկին, և հետագայում ինքնակենսագրականում խոստովանեց, որ մտադրված ցանկանում էր վնասվածք հասցնել մրցակցին: Հաալանդը այդպես էլ չկարողացավ վերականգնվել ստացված վնասվածքից և ավարտեց կարիերան:
Երկու հազարականներին «Սիթին» կարողացավ բարելավել «Յունայթեդի» հետ հանդիպումների վիճակագրությունը՝ տանելով մի քանի հաղթանակ: «Սիթիի» նորակառույց «Սիթի օֆ Մանչեսթեր» մարզադաշտում տանտերերը հաղթանակ տոնեցին 4:1 հաշվով և վերջ տվեցին դերբիներում «Մանչեսթերի» անպարտելիության երկարատև շարքին: «Քաղաքացիների» կտրուկ անկումը 80-90-ական թվականներին առիթ տվեց «սատանաների» երկրպագուներին այլևս լուրջ չվերաբերվել «Սիթիին» և իրենց գլխավոր թշնամի համարել «Լիվերպուլին»: Նրանք ամեն հարմար առիթով իրենց հարևաններին հիշեցնում են տիտղոսների քանակի մասին: Սակայն «Սիթիում» ֆինանսական նոր իրավիճակը վերադարձրեց դերբիին նախկին փառքը և կարևորությունը: «Քաղաքացիների» կողմից հատկանշական էր Կառլոս Տևեսի ձեռքբերումը, ով դրանից առաջ խաղում էր «Յունայթեդում»: «Սիթիի» երկրպագուները «Welcome to Manchester» երկնագույն պաստառ կախեցին քաղաքի մուտքի մոտ՝ անուղղակիորեն հիշեցնելով, որ «Օլդ Թրաֆորդը» գտնվում է քաղաքից դուրս և այդպիսով «Մանչեսթեր Յունայթեդը» քաղաքի թիմ չէ:

Այժմ երկար տարիների ընդմիջումից հետո «քաղաքացիները» «Յունայթեդին» լուրջ մրցակցություն են ցույց տալիս ոչ միայն խաղադաշտից դուրս երկրպագուների շնորհիվ, այլև ֆուտբոլային դաշտում: Ֆինանսական մեծ ներհոսքի շնորհիվ «Սիթին» միջին կարգի ակումբից վերածվել է գերակումբի: Նրանք այժմ ոչ միայն մրցակիցներ են քաղաքում, այլև առաջնությունում: Արդեն այս տարի Պրեմիեր լիգայի չեմպիոնի կոչումը իրար մեջ խաղարկում են հենց այս ակումբները և դժվար է կանխատեսել, թե ինչպես կավարտվի առաջիկա գուցե և չեմպիոնական հանդիպումը, սակայն դժվար չէ գուշակել, որ այն կանցնի դիտարժան, լարված, համառ և թշնամական մթնոլորտում:

Լավագույն հանդիպումները
 1974թ․, ապրիլի 27. «Մանչեսթեր Յունայթեդ» – «Մանչեսթեր Սիթի» 0:1
 Հենց այս հանդիպումից հետո «Յունայթեդը» լքեց բարձրագույն խումբը: Իսկ խաղը հատկանշական էր նրանով, որ միակ գոլի հեղինակ դարձավ Դենիս Լոուն կրնկի հարվածով, ով նախկինում երկար տարիներ խաղացել էր «Յունայթեդում»: Դենիսը չնշեց գոլը և բավականին հուսահատ վիճակում էր՝ հասկանալով թե ինչ նշանակություն ունի իր գոլը նախկին ակումբի համար: Նրան անմիջապես փոխարինեցին, որից հետո Լոուն ավարտեց պրոֆեսիոնալ կարիերան: «19 տարի ես ինձ նվիրել եմ գոլեր խփելուն, արդյունքում խփեցի գոլ, որը չէի ցանկանում»- հետագայում կասի Դենիսը: Այս հանդիպումը «Սիթիի» երկրպագուների մոտ մնացել է որպես «օր, երբ Դենի Լոուի կրնկով գոլը «Յունայթեդին» ուղարկեց երկրորդ դիվիզիոն»:
1989թ․, սեպտեմբերի 23. «Սիթի» – «Յունայթեդ» 5:1
 «Յունայթեդը» շատ ակտիվ սկսեց հանդիպումը, սակայն «Մեյն Ռոուդում» երկրպագուների պատճառով 10 րոպե դադարից հետո «Սիթին» իր ձեռքը վերցրեց նախաձեռնությունը և խոշոր հաղթանակ տոնեց: Ֆերգյուսոնը այս պարտությունը անվանեց իր կարիերայի ամենադաժան պարտությունը:


2009թ․, սեպտեմբերի 20. «Յունայթեդ» – «Սիթի» 4:3
 «Սիթիի» երկրպագուները գոնե մեկ միավորի հույս ունեին, երբ խաղի 90-րդ րոպեին Քրեյգ Բելամին հավասարեցրեց հաշիվը «Օլդ Թրաֆորդում»: Սակայն ինչպես պարզվեց, դա խաղի վերջին գոլը չէր: Փոխարինման մտած Մայքլ Օուենը ցույց տվեց, որ դեռ չի մոռացել, թե ինչպես են խփում վճռորոշ գոլերը, և 97-րդ րոպեին Ռայան Գիգզի փոխանցումից հետո իր գոլով «Օլդ Թրաֆորդին» իսկական ցնծություն պատճառեց:

2011թ․, հոկտեմբերի 23. «Յունայթեդ» – «Սիթի» 1:6
 Հնարավոր է, այս հանդիպումը դառնա Մանչեսթերում ֆուտբոլային գերիշխանության փոփոխման խորհրդանիշ, հնարավոր է, որ պարզապես դառնա Անգլիայի այս մրցաշրջանի սենսացիոն արդյունք: Ամեն դեպքում խաղը տարբեր էմոցիաներ առաջացրեց. Ոմանք հավերժ կհիշեն դրվագներ այս հանդիպումից, իսկ ոմանք էլ կնախընտրեն երբեք ոչինչ չհիշել նրա մասին. կարծես թե չէր էլ եղել «Մանչեսթերի» ամենախոշոր հաշվով պարտությունը սեփական հարկի տակ Պրեմիեր-լիգայի շրջանակներում, այն էլ դերբիում:


Վիճակագրություն. 2011/12 մրցաշրջանի դրությամբ թիմերը բոլոր մրցաշարերում հանդիպել են 160 անգամ: «Յունայթեդը» հաղթել է 67 խաղում, «Սիթին»՝ 44, իսկ մնացած 50 խաղում ոչ-ոքի է գրանցվել:
 Դերբիում լավագույն ռմբարկուներն են Ֆրենսիս Լին և Ջո Հեյզը 10-ական գոլով (երկուսն էլ «Սիթիից»), իսկ հանրահայտ Բոբի Չառլթոնը դարձել է 9 գոլի հեղինակ:

sportarmenia.com
 
 
Այլ նորություններ`
Սքոուլզ. Ես քչախոս և ամաչկոտ մարդ եմ

Սքոուլզ. Ես քչախոս և ամաչկոտ մարդ եմ

18.05.2013  |  14:52
Ներկայացնում ենք Փոլ Սքոուլզի հարցազրույցը FourFourTwo պարբերականին, որը անց է կացվել 2011 թվ. դեկտեմբերին. այդ պահին նա արդեն առաջին անգամ ավարտել էր կարիերան:
Նևիլ. Ուեյնը հարազատների օգնության կարիքն ունի

Նևիլ. Ուեյնը հարազատների օգնության կարիքն ունի

18.05.2013  |  14:47
«Յունայթեդի» նախկին ավագ Գարի Նևիլը կարծում է, որ Ռունին պետք է հանգստանա և կարգավորի բոլոր հարցերը:
Սեր Ալեքսի հաջողության գաղտնիքը. դասախոսություն Հարվարդում

Սեր Ալեքսի հաջողության գաղտնիքը. դասախոսություն Հարվարդում

18.05.2013  |  14:41
Անիտա Էլբերսի` Հարվարդի բիզնեսի դպրոցի բիզնես-կառավարման ամբիոնի պրոֆեսորի, ուսումնասիրությունների առարկան են արվեստի ինդուստրիայի ներկայացուցիչները` NBA սուպերաստղ Լեբրոն Ջեյմսից մինչև փոփ-աստղ Լեդի Գագա, դերասան Թոմ Կռուզից մինչև համաշխարհային թենիսի ներկայացուցիչ Մարիա Շարապովա:
Սուրբ Դևիդ: Ամենը, ինչ պետք է իմանալ «Յունայթեդի» նոր մարզչի մասին

Սուրբ Դևիդ: Ամենը, ինչ պետք է իմանալ «Յունայթեդի» նոր մարզչի մասին

16.05.2013  |  11:04
Կրոնասիրություն և բռնկուն բնավորություն, 16-ժամյա աշխատանքային օրեր և կռիվ խաղացողի հետ, կոնֆլիկտ Մանչինիի հետ և հաղթանակ Ֆերգյուսոնի նկատմամբ:
Էրիկ Կանտոնայի կյանքի կանոնները

Էրիկ Կանտոնայի կյանքի կանոնները

15.05.2013  |  13:50
Լեգենդար ֆրանսիացու կյանքի կանոնները:
Ֆերգյուսոնի կյանքի կանոնները

Ֆերգյուսոնի կյանքի կանոնները

13.05.2013  |  09:58
Թույլ մի՛ տվեք, որ հաջողությունը պտտեցնի ձեր գլուխը: Լավագույն ընկերներիցս երեքի հետ ես ծանոթացել եմ մանկապարտեզում և, մենք ընկերություն ենք անում արդեն 60 տարի:
20-րդ չեմպիոնությունը

20-րդ չեմպիոնությունը

13.05.2013  |  09:54
«Մանչեսթեր Յունայթեդի» 20-րդ չեմպիոնության մասին լուրը ոչ ոքի համար նորություն չէր:
Սմոլլինգ. «Այս ակումբը միշտ հաջողության հասնելու ձգտում ունի»

Սմոլլինգ. «Այս ակումբը միշտ հաջողության հասնելու ձգտում ունի»

13.05.2013  |  09:50
Ձեզ ենք ներկայացնում անգլիացի պաշտպանի հարցազրույցը ակումբի պաշտոնական կայքին:
Մայքլ Քարիկը տարվա լավագույն խաղացողի հավակնորդ

Մայքլ Քարիկը տարվա լավագույն խաղացողի հավակնորդ

04.05.2013  |  23:13
Մայքլ Քարիկը կարմիրների կազմում անցկացրեց իր մամենակայուն մրցաշրջաններից մեկը և տարվա լավագույն խաղացողի մրանակի հավակնորդների ցուցակում է:
Սեր Ալեքսի ցուցակը` «տարվա լավագույն խաղացողի» կոչման համար, բաղկացած է չորս անունից

Սեր Ալեքսի ցուցակը` «տարվա լավագույն խաղացողի» կոչման համար, բաղկացած է չորս անունից

04.05.2013  |  23:07
Շոտլանդացի մասնագետը պատմել է, թե, իր կարծիքով, ակումբի որ խաղացողներն են այս տարի արժանի սեր Մեթ Բեսբիի անվան մրցանակին:
1  |  2  |  3  |  4  |  5  |  6  |  7
 
ՀԱՋՈՐԴ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ`
00.00.0000  |   |  00:00 (Երև.ժամ)
Ման.Յունայթեդ
Ման.Յունայթեդ
-
Անհայտ
Անհայտ
 
ՆԱԽՈՐԴ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ`
Անգլիայի Պրեմիեր Լիգա (38-րդ տուր)
19.05.2013  |  Հոթորնս  |  Տեսանյութ
Վեսթ Բրոմ
Վեսթ Բրոմ
5
5
Ման.Յունայթեդ
Ման.Յունայթեդ
ՄՐՑԱՇԱՐԱՅԻՆ ԱՂՅՈՒՍԱԿ`
Թիմ Խ Խ/Բ Մ
1 38 +43 89
2 38 +32 78
3 38 +36 75
4 38 +35 73
5 38 +20 72
6 38 +15 63
Ամբողջ աղյուսակը
Թիմ Խ Հ Ո Պ ԽԳ ԲԳ Խ/Բ Մ
1 38 28 5 5 86 43 +43 89
2 38 23 9 6 66 34 +32 78
3 38 22 9 7 75 39 +36 75
4 38 21 10 7 72 37 +35 73
5 38 21 9 8 66 46 +20 72
6 38 16 15 7 55 40 +15 63
7 38 16 13 9 71 43 +28 61
8 38 14 7 17 53 57 -4 49
9 38 11 13 14 47 51 -4 46
10 38 12 10 16 45 53 -8 46
11 38 10 14 14 41 58 -17 44
12 38 11 10 17 50 60 -10 43
13 38 9 15 14 34 45 -11 42
14 38 9 14 15 49 60 -11 41
15 38 10 11 17 47 69 -22 41
16 38 11 8 19 45 68 -23 41
17 38 9 12 17 41 54 -13 39
18 38 9 9 20 47 73 -26 36
19 38 6 10 22 43 73 -30 28
20 38 4 13 21 30 60 -30 25
FACEBOOK`